Ս.թ. հոկտեմբերի 1-ից 31-ը հայտարարվում է «Իմ ֆինանսների միամսյակ»՝ նվիրված
անձնական ֆինանսների կառավարմանը: Այս ամսվա ընթացքում իրականացնելու ենք բյուջեի պլանավորում, կատարելու ենք խնայողություններ, կառավարելու ենք պարտքերը, ինչպես նաև ձեռք ենք բերելու նոր գիտելիքներ ֆինանսների մասին:
Իրականացնելու ենք նաև մի շարք հետաքրքրաշարժ և իրազեկող միջոցառումներ, որոնք են՝
Ավտոբուսով «Ֆինանսական շրջագայություն»
Երազանքների պատի կառուցում
Բազմատեսակ մրցույթներ
Սեմինարներ համալսարաններում ու դպրոցներում
Բացօթյա ցուցահանդես
Ֆինանսական կազմակերպություններում բաց դռների օրեր
Ինտերակտիվ դասընթացներ
Այլ հետաքրքրաշարժ միջոցառումներ
«Իմ ֆինանսների միամսյակը» կազմակերպում են՝
ՀՀ կենտրոնական բանկը
Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամը
ԱՄՆ ՄԶԳ «Ֆինանսներ տնտեսության զարգացման համար» ծրագիրը
Հայաստանի բանկերի միությունը
Ապահովագրական շուկայի մասնակիցների ասոցիացիան
Վարկային կազմակերպությունների միությունը
Հայաստանի հիփոթեկային շուկայի մասնակիցների միությունը
Ֆինանսական համակարգի հաշտարարը
Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն
ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիան
ՀՀ առևտրային բանկերը
ՀՀ ապահովագրական ընկերությունները
KfW – Kreditanstalt fur Wiederaufbau
SBFIC – Savings Banks Foundation for International Cooperation
Այլ
Երևանում և մարզերում միջոցառումների մասին տեղեկանալու համար ուշադիր հետևեք www.abcfinance.am կայքի «Իմ ֆինանսներ միամսյակ» բաժնի գրառումներին, ինչպես նաև մեր facebook- յան էջին:
Հաղորդագրությունից օգտվելու դեպքում հղումը սկզբնաղբյուրին պարտադիր է:
ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական կրթման թիմը ողջունում է կրթական ծրագրերին աջակից դառնալու ձեր ցանկությունը: Մենք արժևորում ենք ձեր տաղանդն ու ժամանակը և ուրախ կլինենք տեսնել ձեզ մեր կամավորների շարքում։