«Իմ ֆինանսների միամսյակ» ծրագրի շրջանակներում հոկտեմբերի 15-ին հերթական հանդիպումները տեղի ունեցան ուսանողների հետ. այս անգամ Հայաստանում ամերիկյան համալսարանի բակալավրի ուսանողների հետ:
Միջոցառման մասնակիցներն էին՝ ՀՀ կենտրոնական բանկը, Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամը, Ֆինանսական համակարգի հաշտարարը, Անելիք բանկը, ԲՏԱ բանկը, Ինեկոբանկը, Ինգո Արմենիան, Նաիրի ինշուրանսը, Ռոսգոսստրախ Արմենիան, Ռեսո ապահովագրական կազմակերպությունները:
Սեմինարավարներից յուրաքանչյուրը ներկայացրեց իր կառույցի հիմնական գործունեությունը, «Իմ ֆինանսների միամսյակ»-ի շրջանակներում սպասվելիք միջոցառումները, անդրադարձ կատարվեցին կենսաթոշակային բարեփոխումներին և ուսուցողական նյութեր տրամադրվեցին ֆինանսների վերաբերյալ:
Հանդիպումները եզրափակվեցին ուսանողների կողմից առաջադրված բովանդակալից հարցերով և պատասխաններով:
Հանդիպումները կրում են շարունակական բնույթ:
Հաղորդագրությունից օգտվելու դեպքում հղումը սկզբնաղբյուրին պարտադիր է:
էլ-փոստ.
ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական կրթման թիմը ողջունում է կրթական ծրագրերին աջակից դառնալու ձեր ցանկությունը: Մենք արժևորում ենք ձեր տաղանդն ու ժամանակը և ուրախ կլինենք տեսնել ձեզ մեր կամավորների շարքում։