Հոկտեմբերի 22-ին տեղի ունեցած ավտոբուսով
շրջագայության ընթացքում շուրջ 55 շրջագայողներ եղան ՀՀ կենտրոնական բանկում, ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ
Արմենիայում, Հայբիզնեսբանկում և Պրոմեթեյ բանկում:
Կազմակերպությունների աշխատակիցները
դիմավորեցին շրջագայողներին, շրջայցեր կատարեցին կառույցներում, պատասխանեցին մասնակիցների
հարցերին, տրամադրեցին տեղեկատվական գրքույկներ:
Շրջագայությունն
ստացավ իր դրական արձագանքները. մասնակիցները մատնանշեցին իրենց լավ
տպավորությունները ուսուցողական, հետաքրքիր էքսկուրսիայից:
Հաղորդագրությունից օգտվելու դեպքում հղումը սկզբնաղբյուրին պարտադիր է:
էլ-փոստ.
ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական կրթման թիմը ողջունում է կրթական ծրագրերին աջակից դառնալու ձեր ցանկությունը: Մենք արժևորում ենք ձեր տաղանդն ու ժամանակը և ուրախ կլինենք տեսնել ձեզ մեր կամավորների շարքում։