Հոկտեմբերի 25-ին տեղի ունեցած ավտոբուսով շրջագայության ընթացքում շուրջ 55 շրջագայողներ եղան ՀՀ կենտրոնական բանկում, Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակում, ՌԵՍՈ, Նաիրի ապահովագրական ընկերություններում:
Կազմակերպությունների աշխատակիցները դիմավորեցին շրջագայողներին, շրջայցեր կատարեցին կառույցներում, պատասխանեցին մասնակիցների հարցերին, տրամադրեցին տեղեկատվական գրքույկներ:
Շրջագայությունն ստացավ իր դրական արձագանքները. մասնակիցները մատնանշեցին իրենց լավ տպավորությունները ուսուցողական, հետաքրքիր էքսկուրսիայից:
Հաղորդագրությունից օգտվելու դեպքում հղումը սկզբնաղբյուրին պարտադիր է:
էլ-փոստ.
ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական կրթման թիմը ողջունում է կրթական ծրագրերին աջակից դառնալու ձեր ցանկությունը: Մենք արժևորում ենք ձեր տաղանդն ու ժամանակը և ուրախ կլինենք տեսնել ձեզ մեր կամավորների շարքում։