ՀՀ կենտրոնական բանկի կողմից «ԱՄՈՒՆԴԻ-ԱԿԲԱ ԱՍԵԹ
ՄԵՆԵՋՄԵՆԹ ԱՐՄԵՆԻԱ» և «ՑԵ-ԿՎԱԴՐԱՏ ԱՄՊԵԳԱ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ ԱՐՄԵՆԻԱ» ընկերություններին
տրամադրվել են ներդրումային ֆոնդի կառավարման գործունեության լիցենզիա, ինչպես նաև
պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի կառավարման թույլտվություն:
«ԱՄՈՒՆԴԻ-ԱԿԲԱ
ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ ԱՐՄԵՆԻԱ» ընկերությունն առաջարկում է հետևյալ պարտադիր կենսաթոշակային
ֆոնդերը՝
·
ԱՄՈՒՆԴԻ-ԱԿԲԱ
Կայուն Եկամտային (AMFIX),
·
ԱՄՈՒՆԴԻ-ԱԿԲԱ
Պահպանողական (AMCON),
·
ԱՄՈՒՆԴԻ-ԱԿԲԱ
Հավասարակշռված (AMBAL):
«ՑԵ-ԿՎԱԴՐԱՏ
ԱՄՊԵԳԱ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ ԱՐՄԵՆԻԱ» ընկերությունն առաջարկում է հետևյալ պարտադիր կենսաթոշակային ֆոնդերը՝
·
Ցե-Կվադրատ
Ամպեգա Կայուն Եկամտային (CQFIX),
·
Ցե-Կվադրատ
Ամպեգա Պահպանողական (CQCON),
·
Ցե-Կվադրատ
Ամպեգա Հավասարակշռված (CQBAL):
Կենսաթոշակային
ֆոնդ և ֆոնդի կառավարիչ ընտրելու նպատակով մասնակիցները կարող են մուտք գործել www.epension.am ինտերնետային կայքի «Իմ հաշիվը» ինտերնետային էջը, իսկ այսօրվանից ընտրությունը կարող
են կատարել նաև հաշվի օպերատորների միջոցով:
Այս պահի դրությամբ «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» ԲԲԸ-ի հետ կնքված պայմանագրերի համաձայն կենսաթոշակային համակարգի հաշվի օպերատորներ են հանդիսանում`
Հարկ է նշել, որ
հաշվի օպերատորները և նրա աշխատակիցներն իրավասու չեն
գովազդել կամ որևէ կերպ ուղղորդել մասնակցին ընտրելու կենսաթոշակային ֆոնդ և ֆոնդի կառավարիչ:
Եթե մասնակիցը չի
կողմնորոշվում՝ ինչ տեսակի ֆոնդ է ցանկանում և դժվարանում է ընտրել ֆոնդի կառավարիչ,
ապա նրա փոխարեն Հայաստանի պարտադիր կենսաթոշակային տեղեկատվական համակարգը
(AMPIS) պատահականության սկզբունքով ընտրում է որևէ կառավարչի պահպանողական ֆոնդը:
Եթե մասնակիցը չի կողմնորոշվում՝ ինչ տեսակի ֆոնդ է ցանկանում, սակայն ընտրում է ֆոնդի կառավարիչ, ապա նրա համար Հայաստանի պարտադիր կենսաթոշակային տեղեկատվական համակարգը (AMPIS) պատահականության սկզբունքով ընտրում է իր նախընտրած կառավարչի պահպանողական ֆոնդը:
Կենսաթոշակային բարեփոխումների վերաբերյալ մանրամասն տեղեկությունների համար կարող եք զանգահարել 114 թեժ գծի հեռախոսահամարին, իսկ «Իմ հաշիվը» ինտերնետային էջի և հաշվի օպերատորների վերաբերյալ տեղեկությունների համար՝ 010 543321 (131) հեռախոսահամարին:
Հաղորդագրությունից օգտվելու դեպքում հղումը սկզբնաղբյուրին պարտադիր է:
էլ-փոստ.
ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական կրթման թիմը ողջունում է կրթական ծրագրերին աջակից դառնալու ձեր ցանկությունը: Մենք արժևորում ենք ձեր տաղանդն ու ժամանակը և ուրախ կլինենք տեսնել ձեզ մեր կամավորների շարքում։