Հաշվի առնելով «Ավտոտրանսպորտային միջոցների
օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ
օրենքում և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում կատարված
փոփոխությունները՝ Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն հիշեցնում է, որ 2014
թվականի հունվարի 1-ից ավտոտրանսպորտային միջոցի համար կնքված ԱՊՊԱ պայմանագիր
չունենալը, որը տևում է ավելի քան տասն օր` առաջացնում է տուգանքի նշանակում
յուրաքանչյուր տասն օրվա համար` 5.000 ՀՀ
դրամ, իսկ ճանապարհային ոստիկանության կողմից վարչական
պատասխանատվություն կիրառվելու է պետական գրանցման և պետական հաշվառման
(վերահաշվառման) շտեմարանում առկա տեղեկատվության միջոցով:
Հաշվի առնելով վերոգրյալը՝ անցանկալի տուգանքներից և ապահովագրական ընկերություններում սպասվելիք հերթերից խուսափելու համար Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն հորդորում է բոլոր ավտովարորդներին նախօրոք կնքել ԱՊՊԱ պայմանագիր՝ չսպասելով նախորդ պայմանագրի ավարտին:
Հաղորդագրությունից օգտվելու դեպքում հղումը սկզբնաղբյուրին պարտադիր է:
էլ-փոստ.
ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական կրթման թիմը ողջունում է կրթական ծրագրերին աջակից դառնալու ձեր ցանկությունը: Մենք արժևորում ենք ձեր տաղանդն ու ժամանակը և ուրախ կլինենք տեսնել ձեզ մեր կամավորների շարքում։