«Բանկերի կողմից նոտարներին և ժառանգներին բանկային
գաղտնիք կազմող տեղեկությունների տրամադրման մասին» ուղեցույցը հրապարակվել է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: Ուղեցույցի նպատակն է հաջորդական քայլերով ներկայացնել
բանկերի կողմից նոտարներին և ժառանգներին բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների
տրամադրման գործընթացը:
Ըստ ուղեցույցի, ժառանգության գործով շահագրգիռ անձինք են համարվում մահացած անձի ամուսինը, երեխաները, ծնողները, թոռները, ազգականները,
ինչպես նաև անձինք, ովքեր մահացածի ազգակիցները կամ հարազատները չեն, սակայն ենթադրում
են, որ մահացած անձը կարող էր նրանց կտակել իր գույքը կամ դրա մի մասը:
Ուղեցույցը նախատեսված է ինչպես ՀՀ քաղաքացիների, այնպես էլ օտարերկրացիների համար:
Հաղորդագրությունից օգտվելու դեպքում հղումը սկզբնաղբյուրին պարտադիր է:
հեռ/ֆաքս. 010 56 37 61 կամ 010 592 697, 010 592 698
էլ-փոստ.
ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական կրթման թիմը ողջունում է կրթական ծրագրերին աջակից դառնալու ձեր ցանկությունը: Մենք արժևորում ենք ձեր տաղանդն ու ժամանակը և ուրախ կլինենք տեսնել ձեզ մեր կամավորների շարքում։