Սեպտեմբերի 19-ին Երեւանում կայացել է մրցույթ` միտված «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի հիմնական դրույթների վերաբերյալ ֆինանսական համակարգի աշխատողների գիտելիքների ստուգմանը, ինչպես նաեւ ֆինանսական համակարգի աշխատողների շրջանում կենսաթոշակային բարեփոխումների վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը:
Մրցույթը կազմակերպել է Հայաստանի Բանկերի եւ Ֆինանսավարկային կազմակերպությունների
արհեստակցական կազմակերպությունների Ճյուղային Հանրապետական Միությունը՝ ՀՀ կենտրոնական
բանկի աջակցությամբ:
Ժյուրիի կազմում են եղել ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ Օլեգ
Աղասյանը, ինչպես նաեւ ներկայացուցիչներ Կենտրոնական դեպոզիտարիայից, Կենսաթոշակային
համակարգի իրազեկման կենտրոնից, ՀՀ Բանկերի միությունից:
Մրցույթին մասնակցել են 10 ֆինանսական կազմակերպություններ: Հաղթողներ են ճանաչվել «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ի ու «Ազգային հիփոթեքային ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ի թիմերը: Երկրորդ տեղը զբաղեցրել է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ ՓԲԸ-ի թիմը: Բոլոր մասնակիցներին տրվել են մասնակցության վկայականներ:
Լուսանկարը՝ Մեդիամաքսի
Հրապարակումից օգտվելու դեպքում հղումը սկզբնաղբյուրին պարտադիր է:
հեռ/ֆաքս. 010 56 37 61 կամ 010 592 697, 010 592 698
էլ-փոստ.
ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական կրթման թիմը ողջունում է կրթական ծրագրերին աջակից դառնալու ձեր ցանկությունը: Մենք արժևորում ենք ձեր տաղանդն ու ժամանակը և ուրախ կլինենք տեսնել ձեզ մեր կամավորների շարքում։