«Իմ ֆինանսների միամսյակ» ծրագրի շրջանակում անցկացվող մարզային միջոցառումներն արդեն մեկնարկել են:
Առաջին կանգառն Արագածոտնի մարզն էր:
Հոկտեմբերի 2-ին Գերմանական խնայբանկերի հիմնադրամի նախաձեռնությամբ եւ «ՄԱՐՕԳ ՄԱՐՔԵԹԻՆԳ» կազմակերպության ու Հայաստանում երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ Աշտարակ քաղաքում կայացավ մարզային առաջին էքսպո-ցուցահանդեսը: Ծրագիրը նմանատիպ տեղեկատվական, կրթական եւ ժամանցային միջոցառումների միջոցով հնարավորություն է տալիս մարզային բնակչությանը ծանոթանալու ֆինանսական հաստատությունների ծառայություններին եւ կապ հաստատելու ֆինանսական համակարգի կառույցների հետ:
Աշտարակում ֆինանսական արշավին մասնակցել են Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը, ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ, ՖԻՆՔԱ, ԿԱՄՈՒՐՋ վարկային կազմակերպությունները եւ ՎՏԲ բանկը:
ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական կրթման թիմը ողջունում է կրթական ծրագրերին աջակից դառնալու ձեր ցանկությունը: Մենք արժևորում ենք ձեր տաղանդն ու ժամանակը և ուրախ կլինենք տեսնել ձեզ մեր կամավորների շարքում։