«Իմ ֆինանսների միամսյակ» ծրագրի շրջանակում այսօր՝
հոկտեմբերի 10-ին, մեկնարկեց անձնական ֆինանսների կառավարման վերաբերյալ սեմինարների
շարքը: Վերջինիս նպատակն է երիտասարդների շրջանում անձնական ֆինանսների կառավարման հարցի կարևորումը և ֆինանսների վերաբերյալ իրազեկվածության մակարդակի բարձրացումը:
Առաջին սեմինարը տեղի ունեցավ Հայաստանում Ֆրանսիական համալսարանում, որտեղ ներկա էին շուրջ 100 երիտասարդներ՝ բուհի տարբեր ֆակուլտետներից: Սեմինարն անցկացնում էին մի շարք ֆինանսական կառույցներից՝ ՀՀ կենտրոնական բանկից, Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամից, Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակից եւ Ավտոապահովագրողների բյուրոյից հրավիրված մասնագետները:
Սեմինարի ընթացքում քննարկվեցին այնպիսի թեմաներ, ինչպիսիք են՝
· Անձնական ֆինանսների ճիշտ կառավարումը,
· Խնայողությունների կատարումը որպես ընտրություն,
· Պարտքի կառավարման կարևորությունը,
· Ապահովագրության կարևորությունն անձնական ֆինանսների կառավարման գործում:
Նշենք, որ հաջորդ սեմինարը կայանալու է հոկտեմբերի 13-ին, ժամը 17:00-ին՝ Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում:
Սեմինարին մասնակցությունն անվճար է: Մասնակցության համար կարող եք գրանցվել
Հետեւեք մեզ համանուն սոցիալական էջերում՝
ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական կրթման թիմը ողջունում է կրթական ծրագրերին աջակից դառնալու ձեր ցանկությունը: Մենք արժևորում ենք ձեր տաղանդն ու ժամանակը և ուրախ կլինենք տեսնել ձեզ մեր կամավորների շարքում։