Տեսահոլովակների մրցույթին կարող եք դիմել մինչեւ հոկտեմբերի 24-ը
Տեղեկացնում ենք, որ հոկտեմբերի 1-31-ն անցկացվող «Իմ ֆինանսների միամսյակ» ծրագրի շրջանակում հայտարարված տեսահոլովակների մրցույթի դիմելու վերջնաժամկետը երկարաձգվել է մինչեւ հոկտեմբերի 24-ը: Որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով մրցույթով հետաքրքրվածների բազմաթիվ խնդրանքներն ու դիմումները:
ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական կրթման թիմը ողջունում է կրթական ծրագրերին աջակից դառնալու ձեր ցանկությունը: Մենք արժևորում ենք ձեր տաղանդն ու ժամանակը և ուրախ կլինենք տեսնել ձեզ մեր կամավորների շարքում։