Այսօր՝ նոյեմբերի 4-ին, ժամը 14:30-ին, «Էլիտ Պլազա» բիզնես
կենտրոնում տեղի կունենա հոկտեմբերի 1-31-ն անցկացվող «Իմ ֆինանսների միամսյակ» ծրագրի
փակման արարողությունը:
ՀՀ կենտրոնական բանկի նախաձեռնությամբ արդեն 2-րդ տարին հոկտեմբերը
Հայաստանում հայտարարվում է անձնական ֆինանսների կառավարման ամիս: Միամսյակի ընթացքում
անցկացվող միջոցառումներով Կենտրոնական բանկը նպատակ ունի հանրության շրջանում բարձրացնել
անձնական ֆինանսների կառավարման կարեւորությունը, մարդկանց ծանոթացնել ֆինանսական գործիքներին
եւ ծառայություններին:
Փակմանը հրավիրված են միամսյակի աջակիցները, հյուրեր տարբեր ֆինանսական կազմակերպություններից,
ժյուրիի անդամներ, զանազան միջոցառումների եւ մրցույթների հաղթողներ ու մասնակիցներ:
Ծրագրի պատասխանատուները
կամփոփեն միամսյակի արդյունքները: Լավագույն լուսանկարների ու տեսահոլովակների հեղինակներին
կտրվեն դրամական պարգեւներ, շարադրության, ձեռքով նկարած դրամների մրցույթի հաղթողներին՝
գրենական պիտույքների տեսքով նվերներ, իսկ բանավեճերի մրցաշարի հաղթողները եւ լավագույն
ֆինանսական երազանքների հեղինակները կստանան հուշադրամներ:
Փակման արարողության մանրամասները
կներկայացնենք շուտով:
Հրապարակումից օգտվելու դեպքում հղումը սկզբնաղբյուրին պարտադիր է:
Հեռ/ֆաքս՝ 010 56 37 61 կամ 010 592 697, 010 592 698
Էլ-փոստ՝
ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական կրթման թիմը ողջունում է կրթական ծրագրերին աջակից դառնալու ձեր ցանկությունը: Մենք արժևորում ենք ձեր տաղանդն ու ժամանակը և ուրախ կլինենք տեսնել ձեզ մեր կամավորների շարքում։