ՀՀ Կառավարության նոյեմբերի 13-ի հերթական նիստում հավանության է արժանացվել ՀՀ ֆինանսական կրթման ազգային ռազմավարությունը, և դրա 2014-2019 թվականների գործողությունների ծրագիրը: Ռազմավարության նպատակն է Հայաստանի բնակչության շրջանում բարձրացնել ֆինանսական գրագիտության մակարդակը, ինչը կնպաստի երկրում ֆինանսական կայունությանը, ֆինանսական միջնորդության խորացմանը:
Նշենք, որ ֆինանսական կրթումը դիտարկվելու է հիմնականում անձնական ֆինանսների կառավարման տեսանկյունից, եւ այն կրելու է շարունակական բնույթ՝ սկսած դպրոցից մինչեւ ծերություն:
Ռազմավարության ներքո դպրոցական առարկաներում ներդրվելու է ֆինանսական կրթման բաղադրիչը, ինչպես նաեւ տարբեր թիրախային խմբերի ՝ այդ թվում ուսանողների, գյուղացիների, կանանց, կյանքի տվյալ իրավիճակում ֆինանսական կրթման անհրաժեշտություն ունեցող անձանց համար մշակվելու են առանձին ծրագրեր:
ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական կրթման թիմը ողջունում է կրթական ծրագրերին աջակից դառնալու ձեր ցանկությունը: Մենք արժևորում ենք ձեր տաղանդն ու ժամանակը և ուրախ կլինենք տեսնել ձեզ մեր կամավորների շարքում։