ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՇՎԻՉ
ԱՎԱՆԴԱՅԻՆ ՀԱՇՎԻՉ
ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՀԱՇՎԻՉ
ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՀԱՇՎԻՉ
Վարկի գումար
Տարեկան տոկոսադրույք
Վարկի ժամկետ ամիսներով
Ավանդի գումար
Տարեկան տոկոսադրույք
Ավանդի ժամկետ ամիսներով
Համակարգին միանալու տարեթիվ
Ծննդյան տարեթիվ
Աշխատավարձ
Գրանցված աշխատավարձ
Եկամտային հարկ
Կենսաթոշակային վճար
Փողի միջազգային շաբաթ/Global Money Week

Սիրելի դպրոցականներ,

Սիրով տեղեկացնում ենք, որ Child & Youth Finance International կազմակերպության “Global Money Week” ծրագրի շրջանակում Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի (http://mskh.am) Տնտեսագետի ակումբը  ՀՀ կենտրոնական բանկի աջակցությամբ մարտի 9-ից 31-ը կազմակերպում է միջոցառումների շարք, որոնք հետագայում կշարունակվեն “Տնտեսական միամսյակի” շրջանակում: Մասնակցել կարող են 8-ից 12-րդ դասարանի աշակերտները:

Ակտիվ մասնակիցները և հաղթողները կարժանանան խրախուսական մրցանակների և վկայագրերի:

Միջոցառումների ցանկ

Սեմինարներ

1. Թեմա՝  Ինչո՞ւ դառնալ տնտեսագետ, ՀՀ տնտեսությունը
  Ժամկետ՝  9 մարտ 2015, ժամը 1030, Խնդրում ենք ներկա լինել փոքր-ինչ ավելի շուտ

  Վայր՝  Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի, 2-րդ հարկի ընթերցասրաh

2. Թեմա՝  Գովազդի դրական և բացասական հետևանքները
  Ժամկետ՝  12 մարտ 2015, ժամը 1100, Խնդրում ենք ներկա լինել փոքր-ինչ ավելի շուտ
  Վայր՝  Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի, 2-րդ հարկի ընթերցասրաh

3. Թեմա՝  Անձնական ֆինանսների ճիշտ կառավարում
  Ժամկետ՝  16 մարտ 2015, ժամը 1100, Խնդրում ենք ներկա լինել փոքր-ինչ ավելի շուտ
  Վայր՝  Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի, 2-րդ հարկի ընթերցասրաh

4. Թեմա՝  Տուրիզմի դերը տնտեսության մեջ
  Ժամկետ՝  18 մարտ 2015, ժամը 1100, Խնդրում ենք ներկա լինել փոքր-ինչ ավելի շուտ
  Վայր՝  Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի, 2-րդ հարկի ընթերցասրաh

5. Թեմա՝  ՏՏ-ների դերը ժամանակակից տնտեսությունում
  Ժամկետ՝  20 մարտ 2015, ժամը 1100, Խնդրում ենք ներկա լինել փոքր-ինչ ավելի շուտ
  Վայր՝  Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի, 2-րդ հարկի ընթերցասրաh

6. Թեմա՝  Ազգային հաշիվների համակարգը (ԱՀՀ)
  Ժամկետ՝  30 մարտ 2015, ժամը 1100, Խնդրում ենք ներկա լինել փոքր-ինչ ավելի շուտ
  Վայր՝  Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի, 2-րդ հարկի ընթերցասրաh

Ուշադրություն՝ բոլոր ակտիվ մասնակիցները կստանան “Global Money Week”-ի մասնակցության վկայագիր:

Բանավեճեր

1. Թեմա՝  Գյուղատնտեսություն, թե՞ արդյունաբերություն
  Ժամկետ՝  31 մարտ 2015
  Մասնակիցների տարիք՝  11-13 տարեկան դպրոցականներ
  Վայր՝  Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի, 2-րդ հարկի ընթերցասրաh
  Պարգևատրում՝  պատվոգիր և գրախանութի նվեր-քարտ ՀՀ կենտրոնական բանկի կողմից

Այս բանավեճի թիմերն արդեն ձևովորված են, կարող եք ներկա գտնվել որպես հանդիսատես: Ակտիվ հանդիսականները ևս կստանան վկայագրեր:

Ուշադրություն՝ համապատասխան քանակի մասնակիցների դիմելու դեպքում կլինեն նաև լրացուցիչ բանավեճեր հետևյալ թեմաներով՝

  • Կուտակել վաղվա համար, թե ծախսել այսօր,
  • Չափավոր գնաճն ավելի դրական, թե բացասական երևույթ է:

Մասնակցել ցանկացողները կարող են ձևավորել 5 անձից բաղկացած թիմեր և հայտ ուղարկել մինչև մարտի 25-ը document.write('\x67\x6c\x6f\x62\x61\x6c\x6d\x6f\x6e\x65\x79\x77\x65\x65\x6b\x40\x6d\x73\x6b\x68\x2e\x61\x6d')"> հասցեին՝ հայտում նշելով.

  • Թիմի անունը,
  • Թիմի անդամների անուն, ազգանուն, տարիք, կրթական հաստատություն,
  • Թիմի ավագի կոնտակտային տվյալները:

Շարադրության մրցույթ

Թեմա՝  Ինչպես կտնօրինեի իմ առաջին միլիոնը
Մասնակիցների տարիք՝  12-16 տարեկան դպրոցականներ
Ժամկետ՝  մինչև մարտի 29-ը
Շարադրության ծավալը՝  մինչև 500 բառ
Ներկայացման ձևը՝  շարադրությունները կարող եք ներկայացնել՝

Պարգևատրում՝  պատվոգիր և գրախանութի նվեր-քարտ ՀՀ կենտրոնական բանկի կողմից:

Ուշադրություն՝ աշխատանքները պետք է լինեն հեղինակային, այլ ոչ կրկնօրինակված կամ համացանցից բեռնված, մեջբերումների դեպքում նշել հեղինակին:

Սոցիալական/կոմերցիոն գովազդ

Թեմա՝  ազատ (ոճային, թեմային, ծրագրային սահմանափակումներ չկան)
Գովազդի բնութագիր՝

  • Կոմերցիոն գովազդը պետք է ներկայացնի ցանկացած ապրանք կամ ծառայություն,
  • Սոցիալական գովազդը պետք է ներկայացնի սոցիալական խնդիր:
Գովազդները պետք է լինեն հեշտ ընկալելի, չունենան շփոթեցնող, անհասկանալի բովանդակություն:
Հոլովակի տևողությունը՝  մինչև 2 րոպե
Մասնակիցների տարիք՝  12-16 տարեկան դպրոցականներ
Ժամկետ՝  կարող եք Ձեր վիդեոգովազդներն ուղարկել document.write('\x67\x6c\x6f\x62\x61\x6c\x6d\x6f\x6e\x65\x79\x77\x65\x65\x6b\x40\x6d\x73\x6b\x68\x2e\x61\x6d')">
հասցեին մինչև մարտի 29-ը
Պարգևատրում՝  պատվոգիր և գրախանութի նվեր-քարտ ՀՀ կենտրոնական բանկի կողմից
Ուշադրություն՝ աշխատանքները պետք է լինեն հեղինակային, այլ ոչ կրկնօրինակված կամ համացանցից բեռնված, մեջբերումների դեպքում նշել հեղինակին:


Ձեզ կարող են օգնել
  • Գովազդի մասին ՀՀ օրենք
  • ֆինանսական ծառայությունների դեպքում՝ Բանկերի, վարկային կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների, ապահովագրական բրոքերների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդերի կառավարիչների, Կենտրոնական դեպոզիտարիայի և դրամական փոխանցումներ իրականացնող վճարահաշվարկային կազմակերպությունների կողմից տեղեկությունների հրապարակման մասին կանոնակարգ 8/03

 

Ուսումնական ճամփորդություն

Աշակերտական խմբերը կայցելեն ֆինանսական տարբեր կառույցներ: Այցելությունների ընթացքում մասնակիցները կստանան տեղեկություններ դրամի պատմության, դրամավարկային քաղաքականության, գնաճի, ՀՀ ֆինանսական շուկայի վերաբերյալ:

ՀՀ կենտրոնական բանկ այցելությունը տեղի կունենա մարտի 19-ին, ժամը 10:30:

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի Տնտեսագետ ակումբի ղեկավար Արման Երանոսյանին - 094 094 039:

խնդրում ենք պտտել ձեր սարքը
Կամավորների գրանցում

ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական կրթման թիմը ողջունում է կրթական ծրագրերին աջակից դառնալու ձեր ցանկությունը: Մենք արժևորում ենք ձեր տաղանդն ու ժամանակը և ուրախ կլինենք տեսնել ձեզ մեր կամավորների շարքում։

Սխալ մուտքագրում
Սխալ մուտքագրում
Սխալ մուտքագրում
Սխալ փոստային հասցե
Սխալ էլ․ հասցե
MOBILE_ERROR
Շաբաթական
օր
Օրական
ժամ
Նշեք ինչպիսի աշխատանքների եք ցանկանում մասնակցել
CV is not attachedAttached file size can't be more than 1MB
Վերբեռնել
Կցեք ձեր նկարը
Մոռացել ե՞ք գաղտնաբառը
Ունեք ձեր անձնական էջը, Մուտք գործեք
Տվյալ հղումը ակտիվ չէ
իմ էջի գրանցում
Ունեք ձեր անձնական էջը, Մուտք գործեք
Սխալ մուտքագրում
Սխալ մուտքագրում
BIRTHDATE_ERROR
Սխալ մուտքագրում
Սխալ փոստային հասցե
Սխալ էլ․ հասցե
Սխալ հեռախոսահամար
Սխալ գաղտնաբառ
Սխալ գաղտնաբառ
Գրանցումը Ձեզ կտա հետԵՎյալ ընդլայնված հնարավորությունները
Կկատարեք հաշվարկներ հաշվիչներով և կպահպանեք արդյունքները
24
Կկառավարեք Ձեր անձնական բյուջեն 24 ժամ
Կգրանցվեք և կմասնակցեք տարբեր միջոցառումների
Կտեղեկանաք նոր միջոցառումների մասին
Կպահպանեք նյութեր, որոնք կօգտագործեք կյանքի տարբեր իրավիճակներում