«Փողի միջազգային շաբաթը» համալրում է «Տնտեսագիտական միամսյակ»-ը, որի մասնակիցներն այսօր այցելեցին ՀՀ կենտրոնական բանկ:
ՀՀ կենտրոնական բանկի Այցելուների կենտրոնի համակարգող-էքսկուրսավար Անժելա Գևորգյանը
աշակերտներին ծանոթացրեց ՀՀ կենտրոնական բանկի գործառույթներին, բացահայտեց գնաճի էությունն
ու դրամավարկային քաղաքականության նպատակը:
ՀՀ կենտրոնական բանկի սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի
կոորդինատոր Սևակ Միքայելյանն աշակերտներին ներկայացրեց ֆինանսական շուկան, դրա դերը,
ֆինանսական համակարգը Հայաստանում, համակարգի ներկայացուցիչներին:
Հաղորդագրությունից օգտվելու դեպքում հղումը սկզբնաղբյուրին պարտադիր է:
էլ-փոստ.
ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական կրթման թիմը ողջունում է կրթական ծրագրերին աջակից դառնալու ձեր ցանկությունը: Մենք արժևորում ենք ձեր տաղանդն ու ժամանակը և ուրախ կլինենք տեսնել ձեզ մեր կամավորների շարքում։