Սիրով տեղեկացնում ենք, որ «Տնտեսական միամսյակի» շրջանակում ապրիլի 8-ին 10:45-ին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում կկայանա հերթական բանավեճը հետևյալ թեմայով՝
Գնաճի դրական և բացասական հետևանքները
Կբանավիճեն «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի և Այբ դպրոցի սաները:
Ժյուրիի անդամները կլինեն Կենտրոնական բանկի ներկայացուցիչները:
Կարող եք մասնակցել բանավեճին, դառնալ նրա ակտիվ մասնակիցը ձեր հարցադրումներով և խրախուսվել միամսյակի ամփոփման ժամանակ:
Հաղորդագրությունից օգտվելու դեպքում հղումը սկզբնաղբյուրին պարտադիր է:
էլ-փոստ.
ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական կրթման թիմը ողջունում է կրթական ծրագրերին աջակից դառնալու ձեր ցանկությունը: Մենք արժևորում ենք ձեր տաղանդն ու ժամանակը և ուրախ կլինենք տեսնել ձեզ մեր կամավորների շարքում։