Արդեն վեցերորդ տարին է, ինչ ավագ դպրոցի §տնտեսագիտություն¦ առարկայի շրջանակում կազմակերպվող «Brain – Ring» մրցույթի եզրափակիչ փուլն անցկացվում է ՀՀ Կենտրոնական բանկի, «Հայաստանի պատանեկան նվաճումներ» հասարակական կազմակերպության և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) համատեղ նախաձեռնությամբ:
Աշակերտների տնտեսագիտական գիտելիքների և հմտությունների խորացմանը, արագ և ճկուն մտածելու կարողությանը նպաստելուն ուղղված խաղ-մրցույթին այս տարի ևս մասնակցում էին 10 մարզերը և Երևանը ներկայացնող 11 թիմեր՝ 5-ական անդամներով: Կիսաեզրափակիչ փուլում դպրոցական ծրագրից կազմված հարցերին լավագույնը պատասխանեցին 3 թիմեր, որոնք եզրափակիչ փուլում գրավեցին հետևյալ տեղերը՝
Մրցույթում հաղթած թիմերի մասնակիցները և նրանց պատրաստող ուսուցիչները պարգևատրվեցրին ՀՀ Կենտրոնական բանկի պատվոգրերով և մրցանակներով: Բոլոր թիմերին շնորհվեցին մասնակցության վկայականներ: Հաղթող թիմը ամռանը կմասնակցի «Հայաստանի պատանեկան նվաճումներ» հասարակական կազմակերպության ամառային ճամբարին:
Հատուկ հարցեր ուղղվեցին կրթական և ֆինանսական հետևյալ կառույցների կողմից՝
Նրանք աշակերտներին հանձնեցին հատուկ մրցանակներ:
Շնորհավորում ենք բոլոր հաղթողներին և մասնակիցներին:
Հաղորդագրությունից օգտվելու դեպքում հղումը սկզբնաղբյուրին պարտադիր է:
ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական կրթման թիմը ողջունում է կրթական ծրագրերին աջակից դառնալու ձեր ցանկությունը: Մենք արժևորում ենք ձեր տաղանդն ու ժամանակը և ուրախ կլինենք տեսնել ձեզ մեր կամավորների շարքում։