ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՇՎԻՉ
ԱՎԱՆԴԱՅԻՆ ՀԱՇՎԻՉ
ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՀԱՇՎԻՉ
ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՀԱՇՎԻՉ
Վարկի գումար
Տարեկան տոկոսադրույք
Վարկի ժամկետ ամիսներով
Ավանդի գումար
Տարեկան տոկոսադրույք
Ավանդի ժամկետ ամիսներով
Համակարգին միանալու տարեթիվ
Ծննդյան տարեթիվ
Աշխատավարձ
Գրանցված աշխատավարձ
Եկամտային հարկ
Կենսաթոշակային վճար
Ֆինանսական նամակ նորապսակներին...

Սիրելի՛ նորապսակներ,

Շնորհավորում ենք ձեզ ամուսնության կապակցությամբ և ձեզ ներկայացնում Ամերիկյան ֆինանսատնտեսական Forbes ամսագրի առանձնացրած և ABCfinance թիմի կողմից հավելած մի քանի ֆինանսական խորհուրդներ:

Ձեր ընտանեկան բյուջեն կազմե՛ք միասին, սովորե՛ք աշխատել միասին

Ընտանիքներում կարևորվում են այնպիսի հարցերի քննարկումները, ինչպես օրինակ՝ որտե՞ղ հանգստանալ այս տարի, ի՞նչ մարզաձև ընտրել երեխայի համար և այլն: Այսպիսի քննարկումների կարևորագույն մասը դարձրեք նաև բյուջեի պլանավորումը. ի՞նչ հավելյալ միջոցներ ձեզ պետք կգան ընտանեկան որևէ նպատակի հասնելու համար... Նպատակը կարևորագույն խթանիչն է: Այսպես միասին կստեղծեք այն, ինչ կուրախացնի երկուսիդ էլ, ապա կզգաք, թե ինչ հաճույքով եք կազմում հետագա բյուջեները: Այդպիսի նպատակ կարող է լինել բնակարանի գնումը: Նշենք, որ անհրաժեշտ ամբողջ գումարի բացակայության դեպքում կարող եք բնակարանը ձեռք բերել հիփոթեքային վարկի միջոցով (մանրամասները կարող եք կարդալ հիփոթեքային վարկ բաժնում):

Միասին աշխատելու և խնայելու լավ միջոց է նաև ամեն շաբաթ մեկ օր ընտրել՝ համեմատաբար մատչելի խանութներից առևտուրն անելու համար: Նախապես կազմե՛ք ցուցակ, թե ինչ է պետք գնել, միասի՛ն ուղևորվեք թեկուզ փոքր-ինչ հեռու, բայց գին/որակ հարաբերակցությամբ ձեզ ամենահարմար վաճառքի կետ՝ բոլոր գնումները կատարելու: Այսպես կխուսափեք նաև «բայց մեր ծորակի ջուրը վատը չէ, ինչու՞ ես այսքան ջուր գնել»-ու նման արտահայտություններ լսելուց:

Եղե՛ք միմյանց նկատմամբ անկեղծ, և թող՝ դա վերաբերի նաև ձեր ֆինանսներին

Մի՛ թաքցրեք միմյանցից ձեր եկամուտների աղբյուրները, ֆինանսական որոշումները։ Ընտանեկան նպատակները սահմանելիս, չնախատեսված իրավիճակներում կողմնորոշվելիս կլինեք միմյանց հանդեպ բաց ու ազատ, եթե անհասկանալի հանգամանքները շատ չլինեն ձեր քննարկումներում:

Պատկերավոր դարձնելու համար դիտարկենք հատված Վարդանյանների ընտանիքի քննարկումից.

-Ա՛ստղ, վերջերս հայտարարություն կարդացի, որ եթե այս ամիս 200 000 դրամ տանք «Սիսավա» ընկերությանը, այն 6 ամիս հետո մեզ կվերադարձնի 500 000 դրամ: Կոմիտասում հայրս բնարակարան ունի, որը տվել ենք վարձով, այս ամսվա ստացած վարձավճարը ներդնե՞նք:

-Դեմ չեմ, բայց այդ կազմակերության անունը գրանցվա՞ծ է www.cba.am կայքում, ունի՞ ԿԲ լիցենզիա ... Հետաքրքիր է, բա իրենց այդքան փող որտեղի՞ց, չափից շատ լավ չի՞ հնչում ճշմարտության համար:

-Կարծես թե չկա կայքում:

-Անդարդ գլուխդ ու՞ր ես դարդի տակ դնում: Ավելի լավ է ավանդ կամ խնայողական հաշիվ ունենանք, ամեն ամիս էլ գումար ավելացնենք (ավանդի մասին ավելի մանրամասն կարող եք կարդալ այստեղ)։ 

Ընտանիքում «սա իմն է, իսկ սա քոնը» արտահայտությումը մի՛ կիրառեք, եթե խոսքը վերաբերում է ֆինանսներին

Ընտանիքը համարվում է մեկ ֆինանսական միավոր, ուր մեկի պահանջմունքները պետք է հետաքրքրեն և վերաբերեն բոլորին: Եթե հաջորդ ամառ ցանկանում եք հանգստանալ արտերկրում, ապա կարելի է և բավարարվել ունեցած 3 շրթներկերով, դեռևս չգնել չորրորդը, որոշ ժամանակ ընկերներով հանդիպել տանը, այգում, պիկնիկներ կազմակերպել՝ թանկարժեք ռեստորաններ այցելելու փոխարեն։ Ճիշտ կառավարելով ժամանակը՝ կարող եք երթևեկել ավտոբուսով և կրճատել տաքսիներին հատկացվող գումարը կամ, ինչն ավելի առողջարար է, քայլել, հեծանիվ քշել, մանավանդ, եթե եղանակը լավն է...

Երեկոյան պատրաստե՛ք ընթրիքն ու հաջորդ օրվա ընդմիջման համար ուտելիքը միասին. գուցե շատ ավելի շահավետ ու համեղ է ամուսնու/կնոջ պատրաստածը, այլ ոչ ճաշարանին, սրճարանինը:

Իսկ եթե ամուսանցել եք օտարերկրացու հետ, ապա կարող եք հաճելիորեն համադրել հանգիստը և հարազատներին այցելությունը, այդպես կրճատել ծախսերը: Լա՛վ ուսումնասիրեք Ձեր կողակցի հայրենի երկրի տեսարժան վայրերը, զգացե՛ք ձեզ որպես հոգատար ամուսին/կին և հետաքրքրասեր զբոսաշրջիկ: 

Ունեցե՛ք ընտանեկան բյուջեի քննարկումներ

Պարբերաբար միասի՛ն դիտարկեք ընթացիկ, ավանդային հաշիվների քաղվածքները, վարկերի մարման գրաֆիկները, ապահովագրության փաստաթղթերը, կոմունալ և այլ հաշիվները, որոնք արդեն վճարել եք և դեռ վճարելու եք։ Հավաքագրեք բոլոր տվյալները մեկ տեղում, որը կարող է լինել բյուջեի կառավարման հավելված (mobile applications: Mint, Monthly Budget և այլն) կամ գրքույկ: Մտաբերե՛ք ֆինանսական բոլոր «անելիքները»՝ ծնունդներ, հարսանիքներ, այցելություններ և այլն: Համադրե՛ք դրանք, սահմանե՛ք առաջնահերթության սկզբունք, ընտրե՛ք անելիք-չանելիքները՝ ըստ այդ առաջնահերթության: Փորձեք այնպե՛ս անել, որ ծախսերը եկամուտներից ավելի չլինեն: Հիշե՛ք, որ չանելն ավելի լավ լուծում կարող է լինել, քան արածի կամ «դե մի բան կանենք»-ի պատճառով գիշերը քնել չկարողանալը:

Ընտանեկան բյուջեն ամենայն մանրամասներով քննարկելու կարիք կառաջանա հատկապես ընտանիքը երեխայով համալրելու որոշումից հետո: Բժշկական ծախսեր, հիվանդանոցային, առաջին անհրաժեշտության իրեր, հագուստ, սնունդ, կենցաղային պարագաներ ... Մի՛ անտեսեք ոչ մի ծախս: Այդ կարևորագույն որոշումը կայացրեք և՛ հոգեպես, և՛ նյութական պատրաստ վիճակում:

Բյուջեի քննարկումները մի՛ ավարտեք «դե ծերությունն էլ սարերի հետևում է» տրամաբանությամբ, մտածե՛ք նաև կենսաթոշակային տարիքի մասին:

Ձևավորե՛ք «Արտակարգ իրավիճակների ընտանեկան ֆոնդ»

Եկամուտի 10%-ը թողեք անձեռնմխելի՝ չնախատեսված դեպքերի համար: Այն կարող է պետք լինել ինչպես դրական, այնպես էլ բացասական դեպքերի համար: Օրինակ՝ ձեր հեռավոր հարազատը կարող է հանկարծակի հրավիրել ձեզ իր հարսանիքին:

Այդ գումարը լավ կլինի պահել ընթացիկ հաշվում, որպեսզի ամեն պահի այն հասանելի լինի ձեզ:

Սկզբում կարող է դժվար լինել, երբեմն էլ չստացվել, բայց համառ լինելով՝ կդարձնեք դա բնավորություն: 

«Դու էիր մեղավոր»

Կա որոշում, կա հետևանք. դուք միասին որոշել եք այսուհետ լինել ՄԵՆՔ, ուստի ամեն ինչի հետևանքը կրել միասին: Պարզապես եղեք անկե՛ղծ, միմյանց ասացեք ա՛յն, ինչ կարծում եք, օրինակ, թե ինչպես է պետք շտկել իրավիճակը և ինչ դասեր քաղեցիք հաջորդ անգամների համար: Մի՛ մոռացեք, որ ԼՍԵԼԸ ՄԵԾԱԳՈՒՅՆ ԱՐՎԵՍՏ Է:  

Եվ վերջին խորհուրդը. պարզապես ԵՂԵՔ ԵՐՋԱՆԻԿ՝ չմոռանալով ֆինանսների կարևոր նշանակությունը դրանում:


Հարգանքով՝ 
ABCfinance թիմ    




Հաղորդագրությունից օգտվելու դեպքում հղումը սկզբնաղբյուրին պարտադիր է:

հեռ/ֆաքս. 010 56 37 61 կամ 010 592 697

էլ-փոստ. 

խնդրում ենք պտտել ձեր սարքը
Կամավորների գրանցում

ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական կրթման թիմը ողջունում է կրթական ծրագրերին աջակից դառնալու ձեր ցանկությունը: Մենք արժևորում ենք ձեր տաղանդն ու ժամանակը և ուրախ կլինենք տեսնել ձեզ մեր կամավորների շարքում։

Սխալ մուտքագրում
Սխալ մուտքագրում
Սխալ մուտքագրում
Սխալ փոստային հասցե
Սխալ էլ․ հասցե
MOBILE_ERROR
Շաբաթական
օր
Օրական
ժամ
Նշեք ինչպիսի աշխատանքների եք ցանկանում մասնակցել
CV is not attachedAttached file size can't be more than 1MB
Վերբեռնել
Կցեք ձեր նկարը
Մոռացել ե՞ք գաղտնաբառը
Ունեք ձեր անձնական էջը, Մուտք գործեք
Տվյալ հղումը ակտիվ չէ
իմ էջի գրանցում
Ունեք ձեր անձնական էջը, Մուտք գործեք
Սխալ մուտքագրում
Սխալ մուտքագրում
BIRTHDATE_ERROR
Սխալ մուտքագրում
Սխալ փոստային հասցե
Սխալ էլ․ հասցե
Սխալ հեռախոսահամար
Սխալ գաղտնաբառ
Սխալ գաղտնաբառ
Գրանցումը Ձեզ կտա հետԵՎյալ ընդլայնված հնարավորությունները
Կկատարեք հաշվարկներ հաշվիչներով և կպահպանեք արդյունքները
24
Կկառավարեք Ձեր անձնական բյուջեն 24 ժամ
Կգրանցվեք և կմասնակցեք տարբեր միջոցառումների
Կտեղեկանաք նոր միջոցառումների մասին
Կպահպանեք նյութեր, որոնք կօգտագործեք կյանքի տարբեր իրավիճակներում