Կայացավ ՀՀ-ում Ֆինանսական կրթման ազգային ռազմավարության մշակման և իրագործման հանձնաժողովի հերթական 10-րդ նիստը...
Այսօր՝ նոյեմբերի 9-ին, ՀՀ կենտրոնական բանկում տեղի ունեցավ ՀՀ-ում ֆինանսական կրթման ազգային ռազմավարության մշակման և իրագործման հանձնաժողովի հերթական 10-րդ նիստը: Մանրամասները հոդվածում:
ՀՀ ԿԲ խորհրդի անդամ Արմենակ Դարբինյանի գլխավորությամբ հանձնաժողովի անդամները իրականացրեցին քննարկումներ վերջին ժամանակաշրջանում ազգային ռազմավարության ներքո իրականացրած ֆինանսական կրթման հետևյալ նախաձեռնությունները վերաբերյալ:
Դպրոցներում ֆինանսական կրթման կոմպոնոնտի ներդնումը
Հաշտարարի գրասենյակի կողմից իրականացվող ֆինանսական կրթման ծրագրերը
«Քաղաքացի» նախագիծը
«Խելամիտ վարկավորում» արշավը
Ֆինանսական կրթությունը ձեռնարկատիրական կրթության և տնտեսագիտության շրջանում
Խնայողությունների միջազգային օրվա տոնակատարություն:
Նիստին ներկա էին նաև Տնտեսական համագործակցության զարգացման կազմակերպության (OECD) ներքո գործող Ֆինանսական կրթման միջազգային ցանցի (INFE) ներկայացուցիչները, որոնք ժամանել են Հայաստան ծանոթանալու ՖԿԱՌ հանձնաժողովի մասնակիցներին և նրանց կողմից իրականացվող ֆինանսական կրթման ծրագրերին:Ֆինանսական կրթման միջազգային ցանցը (INFE) համարվում է ֆինանսական կրթման ոլորտում աշխարհում առաջատար կազմակերպություն, որին անդամակցում են ավելի քան 240 պետական մարմիններ 110 երկրներից, այդ թվում նաև Հայաստանը: Նիստը ամփոփվեց հետագա քայլերի քննարկմամբ և նոր նախագծերի մեկնարկի ազդարարմամբ:
ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական կրթման թիմը ողջունում է կրթական ծրագրերին աջակից դառնալու ձեր ցանկությունը: Մենք արժևորում ենք ձեր տաղանդն ու ժամանակը և ուրախ կլինենք տեսնել ձեզ մեր կամավորների շարքում։