Դեկտեմբերի 18-ին կայացել է ՀՀ-ում ֆինանսական կրթման ծրագրի մշակման և իրագործման հանձնաժողովի 26-րդ տարեկան ամփոփիչ նիստը:
Նիստի մեկնարկին ողջույնի խոսքով հանդես են եկել Հանձնաժողովի նախագահ, ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ Հասմիկ Ղահրամանյանը և ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսյա Սվաջյանը:
Դեկտեմբերի 18-ին կայացել է ՀՀ-ում ֆինանսական կրթման ծրագրի մշակման և իրագործման հանձնաժողովի 26-րդ տարեկան ամփոփիչ նիստը:
Նիստի մեկնարկին ողջույնի խոսքով հանդես են եկել Հանձնաժողովի նախագահ, ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ Հասմիկ Ղահրամանյանը և ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսյա Սվաջյանը:
Իր խոսքում Հանձնաժողովի նախագահ, Կենտրոնական բանկի խորհրդի անդամ տիկին Ղահրամանյանը նշել է, որ տարին ակտիվ է եղել տարբեր նախաձեռնություններով, և հաջորդ տարի կամփոփվի Ֆինանսական կրթման ծրագրի երկրորդ փուլը, որին կհաջորդի երրորդ փուլի մեկնարկի աշխատանքները։ Նա նաև նշել է, որ մինչ օրս տարբեր թիրախային խմբերի համար արվել են կրթական տարբեր աշխատանքներ:
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսյա Սվաջյանն իր հերթին նշել է, որ նոր չափորոշիչը ներդրվել է արդեն 7 դասարաններում, ըստ այդմ թարմացվել են այդ դասարանների համար դասագրքերը։ Նախարարությունը կարևորում է բովանդակության արդիականությունն ու հարստությունը, բայց միաժամանակ մեծ է այն արդյունավետ դասավանդելու դերը։ Այդ նպատակով տիկին Սվաջյանն առաջարկեց համագործակցել ու վերապատրաստումների նյութերը հարստացնել նաև ֆինանսական կրթության թե՛ բովանդակային, թե՛ մեթոդական մասով։
Սպառողների զորակցման կենտրոնի մասնագետները շահագրգիռ կողմերին ներկայացրին տեղեկություններ ծրագրերի ընթացքի և արդյունքների վերաբերյալ՝ նշելով, որ վերջին երկու տարիների ընթացքում իրականացվել է մասշտաբային նախագիծ՝ ֆինանսական գրագիտության բարձրացման նպատակով: Նկարահանվել են ֆինանսական կրթման թվով 140 մեկրոպեանոց ուսուցողական հոլովակներ և նախագծի հաջորդ փուլում նախատեսվում է հոլովակների տարածում սոցիալական հարթակներում, դրանց հիման վրա առցանց դասընթացների մշակում, ինչպես նաև էլեկտրոնային ուսուցման հարթակի ստեղծում: Նախագծի հետագա զարգացման համար ակնկալվում է նաև գործընկեր կազմակերպությունների աջակցությունը:
Ամփոփվել է նաև 2023 թվականի ավարտին մեկնարկած «Դրամ 30-30 դեպի ֆինանսական բարեկեցություն» նախագիծը: Վերջինս ներկայացնում է սահմանամերձ գյուղական համայնքերի բնակիչների շրջանում վարքագծային փորձարարություն՝ 6-ամսյա հենդհոլդինգի (ֆինանսական կրթում և ուղեկցում) ձևաչափով: Վարքագծային փորձարարության արդյունքները նույնպես ոգևորիչ են։ Հատկապես նկատվում է զգալի աճ մոբայլ բանկինգի վերաբերյալ գիտելիքի և օգտագործման առումով: Ամփոփելով 2024 թ. թվային ֆինանսական կրթման ուղղությամբ տարեկան արդյունքները և համագործակցությունները՝ ընդգծվել է, որ ABCFinance ֆեյսբուքյան օգտահաշիվն ունի ավելի քան 700 000 հասանելիություն և շուրջ 2 մլն դիտելիություն, իսկ ինստագրամյան օգտահաշիվը՝ ավելի քան 300 000 հասանելիություն և 1.2 մլն դիտելիություն: Բացի այդ, իրականացվել է թվային կրթական արշավներ ֆինանսական կոմպետենցիաների մատրիցի թեմատիկ ուղղություններով:
Շեշտվել է նաև ֆինանսական կրթման համագործակցությունների կարևորությունը․ թվային ֆինանսական կրթությունն առավել լայն լսարաններին է հասել «Նովոստի Արմենիա» լրատվական կայքի «Դրամապանակ» նախագծի շնորհիվ, ինչպես նաև ներդրվել է «Դրամապանակ» փոդքասթերի շարքը Հայաստանի հանրային ռադիոյի երիտասարդական «Իմ ռադիո» ռադիոալիքով:
Այս տարի Կենտրոնական բանկն ակտիվ մասնակցություն է ունեցել Հայաստանում խոշորագույն տեխնոլոգիական միջոցառումներից Digitec ամենամյա տեխնոլոգիական էքսպոյին: Այս տարվա միջոցառումն առանձնանում էր իր կառուցվածքով՝ այն բաղկացած էր երկու հիմնական հատվածից՝ Digitec և DigiInvest: Վերջինս կենտրոնացած էր ֆինանսական հատվածում նորարարությունների և զարգացումների վրա։ Կենտրոնական բանկի բարձրաստիճան ղեկավարությունը մասնակցել է DigiInvest-ի պանելային քննարկումներին, իսկ ԿԲ տաղավարում այցելուները հնարավորություն են ունեցել ծանոթանալու ՀՀ ԿԲ Սպառողների զորակցման կենտրոնի կողմից մշակված ABC Finance և Fininfo հարթակներին: Անդրադառնալով 2024թ երկրորդ կիսամյակում իրականացված ֆինանսական կրթման ծրագրերին՝ ընդգծվել է հուլիսին իրականացված «Հաշտ ճամբար» նախագիծը, որին մասնակցել են Երևանից և մարզերից անապահով ընտանիքների, զոհված և հաշմանդամ զինծառայողների 980 երեխաներ: Ծրագիրը իրականացվում է Ֆինանսական համակարգի հաշտարարի և ՀՀ կենտրոնական բանկի համագործակցությամբ: Բացի այդ, օգոստոս - դեկտեմբեր ամիսների ընթացքում տեղի է ունեցել «Քաղաքացի» նախագիծը: Ուսումնական նախագծերի այս ծրագիրն իրականացվել է «Սիվիտաս» ՀԿ-ի հետ համատեղ: Այս տարի նախագիծն իրականացվել է ՀՀ Սյունիքի մարզի 3 տարածաշրջաններում՝ ներգրավելով 22 դպրոցներից 22 ուսուցիչների և 130 աշակերտների:
Հարկ է նշել նաև՝ երկրորդ կիսամյակի ընթացքում իրենց կամավորության հավաստագրերն են ստացել ԿԲ ֆինանսական կրթման թիմին միացած 30 կամավորներ, ովքեր ակտիվ մասնակցություն են ունեցել ֆինանսական կրթման նախաձեռնություններում: Ներկայացնելով հանրակրթական դասագրքերում ֆինանսական կրթության ներառման արդյունքները՝ շեշտվել է, որ ֆինանսական կրթությունը ընդգրկված է «Ես և շրջակա աշխարհը», «Մաթեմատիկա», «Հանրահաշիվ» և «Հասարակագիտություն» առարկաների 2-րդից 11-րդ դասարանների ծրագրերում։ Արդեն իսկ ստեղծվել են ֆինանսական կրթությամբ հարուստ 23 դասագրքեր և գալիք տարում նախատեսվում է շարքը համալրել ևս 12-ով։
Անդրադառնալով Կենտրոնական բանկի և Արդարադատության նախարարության համագործակցությանը՝ շեշտվել է, որ վերապատրաստվել են «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի շուրջ 50 ուսուցիչներ և աշխատակիցներ։ Նրանց օգնությամբ շուտով դատապարտյալները կստանան ֆինանսական կրթություն և կունենան ավելի մեծ հնարավորություններ հասարակության մեջ սահուն կերպով վերաինտեգրվելու համար։
Բազմաթիվ ծրագրեր են իրականացվում տարբեր շահառուների կողմից, որտեղ Կենտրոնական բանկն ընդգրկվում է որպես աջակից, օրինակ՝ ստեղծվում են կրթական հարթակներ, իրականացվում են տարբեր դասախոսություններ։ Հայաստանի ֆինանսական կրթության փորձը օրինակելի է նաև միջազգային մասշտաբով, մասնավորապես, Կենտրոնական բանկն անդամակցում է Ֆինանսական ներառման միությանն ու Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության ֆինանսական կրթման ցանցին։ Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի կողմից 2024 թ. երկրորդ կիսամյակի ընթացքում իրականացված ֆինանսական կրթման նախագծերը, մասնավորապես, երկրորդ կիսամյակը հատկանշական է եղել Հայաստանի մի շարք մարզերում իրականացված ֆինանսական կրթման դասընթացներով, «Հաշտ ճամբար» ծրագրով, ինչպես նաև Հանրային հեռուստաընկերության հետ համագործակցությամբ, որի շրջանակում ներկայացվել են սպառողներին անհանգստացնող հարցերի պատասխաններ: Նիստի ընթացքում ներկայացվել են նաև Հայաստանի ֆոնդային բորսայի կողմից 2024 թվականին իրականացված ֆինանսական կրթման նախաձեռնությունները, ինչպես նաև Գերմանական խնայողական բանկերի միջազգային համագործակցության հիմնադրամի կողմից մշակված «Ֆինանսական կրթություն ձեռներեցներին» դասընթացը: Հանձնաժողովի նիստն ամփոփեց Հանձնաժողովի նախագահ, Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Հասմիկ Ղահրամանյանը․ «Մոտենում ենք ֆինանսական կրթման ծրագրի երրորդ փուլին: 2025 թվականի տարեսկզբին նախատեսում ենք մտագրոհ իրականացնել ֆինանսական կրթման առկա ծրագրի շուրջ: Վերջինս համադրելու ենք հաջորդ տարի իրականացվելիք Հայաստանի բնակչության ֆինանսական ունակությունների գնահատման արդյունքների հետ, որն էլ հիմք է ծառայելու ֆինանսական կրթման ծրագրի երրորդ փուլի մշակման համար»:
Հիշեցնենք, որ ֆինանսական կրթման ծրագիրը մեկնարկել է 2014թ-ին և վերանայվել է 2021 թվականին՝ հաշվի առնելով նախորդ 5 տարիների ընթացքում կուտակված փորձը և «Հայաստանի բնակչության ֆինանսական ունակությունների գնահատում 2019թ․» հետազոտության արդյունքները:

ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական կրթման թիմը ողջունում է կրթական ծրագրերին աջակից դառնալու ձեր ցանկությունը: Մենք արժևորում ենք ձեր տաղանդն ու ժամանակը և ուրախ կլինենք տեսնել ձեզ մեր կամավորների շարքում։