ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՇՎԻՉ
ԱՎԱՆԴԱՅԻՆ ՀԱՇՎԻՉ
ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՀԱՇՎԻՉ
ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՀԱՇՎԻՉ
Վարկի գումար
Տարեկան տոկոսադրույք
Վարկի ժամկետ ամիսներով
Ավանդի գումար
Տարեկան տոկոսադրույք
Ավանդի ժամկետ ամիսներով
Համակարգին միանալու տարեթիվ
Ծննդյան տարեթիվ
Աշխատավարձ
Գրանցված աշխատավարձ
Եկամտային հարկ
Կենսաթոշակային վճար
Հինգ պատճառ abcfinance.am կայք այցելելու համար

Հայաստանի Կենտրոնական բանկի սպառողների իրավունքների պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնը գործարկել է www.abcfinance.am նորացված կայքը։
Թե ինչ նորույթներ կան կայքի այցելուների համար, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը պատմել է Կենտրոնի ֆինանսական կրթության և հաղորդակցման մասնագետ Մարիամ Տեր–Սահակյանը։

«Նովոստի–Արմենիա» ինչո՞վ էր պայմանավորված կայքի թարմացումը։

Մ. Տեր–Սահակյան. նախևառաջ, պարզաբանեմ` ինչի համար է ստեղծվել կայքը։ 10 տարի առաջ` 2007 թվականին, ֆինանսական կայունություն ապահովելու համատեքստում ֆինանսական շուկայում սպառողների իրավունքների պաշտպանության խնդիրը մղվեց առաջին պլան։ Եվ հենց դրա համար, որպեսզի սպառողները կարողանային ճիշտ որոշում կայացնել ֆինանսական պրոդուկտներ օգտագործելիս, իմանային և կարողանային պաշտպանել իրենց իրավունքները ֆինանսական որևէ կառույցի հետ խնդիր ունենալու դեպքում, 2009 թվականին ստեղծվեց ֆինանսական կրթության www.abcfinance.am` «Ֆինանսներ բոլորի համար» կայքը։ Սպառողների իրավունքների պաշտպանության կարելի է հասնել միայն այն դեպքում, եթե ինքը` սպառողը, իրազեկ է ֆինանսկան հարցերի ոլորտում։ Դժվար չէ հաշվել, որ 2009 թվականից արդեն ութ տարի է անցել, և ժամանակն է նորացնել կայքը` հաշվի առնելով ժամանակակից տեխնոլոգիաների զարգացման միտումները, հասկանալի և ճկուն կառուցվածքով ինտերակտիվ կայքերի նկատմամբ սպառողի հետաքրքրությունը։

«Նովոստի–Արմենիա» . ի՞նչ նորամուծություն կտեսնենք կայքում։

Մ.Տեր–Սահակյան. ֆինանսական պրոդուկտների և ծառայությունների ամբողջ տեղեկատվությունը, որը եղել է մեր կայքում, պահպանվում է։ Անշուշտ, կլինեն նաև նոր բաժիններ, օրինակ, «Իմ էջը»։ Դա անձնական կաբինետի պես բան է, որտեղ այցելուները կկարողանան պահել իրենց հետաքրքրող տեղեկությունը։ Ենթադրենք, օգտվելով հաշվիչից – իսկ մեր կայքում կան ավանդային, վարկային կենսաթոշակային և աշխատավարձի հաշվիչներ – հաճախորդը կարող է հաշվել վարկի կամ ավանդի տարեկան տոկոսադրույքը և պահել այն` հետագայում օգտագործելու համար։ Այսպիսով, յուրաքանչյուր այցելու կարող է ձևավորել անձնական անկյունը` ելնելով անհատական նախընտրություններից։

Կայքում հայտնվել է նյութի տարածման բաժանորդագրության հնարավորություն։ Եթե ձեզ հետաքրքիր են ֆինանսական շուկայի լուրերը, ապա, բաժանորդագրվելով մեր լրատվական հոսքին, կարող եք ստանալ ողջ տեղեկատվությունը։ Մենք ունենք նոր բաժին, որը նախատեսված է կամավորների համար։ Հաճախ ենք մեր նախագծերին մասնակցություն ունենալու հայտեր ստանում տարբեր անհատներից, և այժմ մեր կայքում կլինի բաժին, որտեղ կարելի է ներկայացնել հայտ կամ թողնել կոնտակտային տեղեկատվություն։ Այդ ամենը պահվում է տվյալների մեր բազայում։ Ճիշտ պահին մենք կարող ենք ընդգրկել ցանկացողներին մեր նախագծերում և նշել նրանց մասնակցությունը հավաստագրերով, որ նրանք որպես կամավորներ օգնել են մեզ այս կամ այն նախագծի իրագործման հարցում։

Կայքում կհայտնվի ֆինանսական թարմացված բառարան։ Ֆինանսական եզրերն ինքնին բավականին բարդ են, և մարդիկ հիմնականում շրջանցում են ֆինանսների թեման հենց այն պատճառով, որ ամեն ինչ բարդ է և անհասկանալի։

Քանի որ մեր խնդիրն է պատմել ֆինանսների մասին պարզ և մատչելի լեզվով, մենք կարծում ենք, որ կայքում անընդհատ թարմացվող բառարանի առկայությունը չափազանց կարևոր է: Մենք բարելավել ենք դիզայնը, նախապատվությունը տվել ենք գունային զուսպ երանգներին, փոխվել է նաև կայքի կառուցվածքը: Կայքը դարձել է ավելի պարզ և ճկուն: Կարծում եմ` օգտատերերը կգնահատեն այն:

«Նովոստի-Արմենիա» . ո՞րն է abcfinance.am կայքի նշանակությունը, և որ լսարանի համար է այն նախատեսված:

Մ. Տեր-Սահակյան. մեր աշխատանքի հիմնական նպատակն անկողմնակալ թափանցիկ տեղեկատվության տրամադրումն է: Մենք աշխատում ենք բոլոր թիրախային խմբերի համար և այս կայքի միջոցով տեղեկատվություն ենք տրամադրում հանրամատչելի ձևով: Կցանկանայի ընդգծել, որ մենք չենք ներկայացնում որևէ ֆինանսական կառույցի շահերը։ Ամենագլխավոր սկզբունքներից մեկը, որոնց հիման վրա կառուցվում է մեր աշխատանքը, օբյեկտիվությունն է: Ֆինանսական տեղեկատու համակարգում (www.fininfo.am) Մենք տրամադրում ենք սպառողներին պրոդուկտների և ծառայությունների, ինչպես նաև ֆինանսական կազմակերպությունների մասին չեզոք տեղեկատվություն:

Մեր աշխատանքի հաջորդ կարևոր սկզբունքը տեղեկատվության տրամադրումն է բնակչության` հնարավորինս լայն զանգվածների: Ըստ էության, հարթակը հենց դրա համար էլ գոյություն ունի. դա որքան հնարավոր է մեծ քանակությամբ մարդկանց ներգրավվածության և ծածկույթի ամենահասանելի գործիքն է:

Եվս մեկ կարևոր սկզբունք էլ ինտերակտիվությունն է։ Բացի այդ, որ ֆինանսները շատ հետաքրքիր թեմա է , միաժամանակ, այն բարդ է ըմբռնման և ընկալման համար: Իսկ մենք փորձում ենք ներկայացնել այն հնարավորինս դինամիկ, աշխույժ և հետաքրքիր, որ մարդիկ հաճույքով սովորեն:

Ինչ վերաբերում է լսարանին, ապա, ինչպես արդեն ասել եմ, մենք աշխատում ենք լայն հասարակության հետ, բոլոր շերտերի և տարիքային խմբերի համար: Մեր ծրագրի որոշ մասնակիցներ 80 տարեկան են: Միաժամանակ, մեզ համար ամենակարևոր երեք նպատակային լսարաններ կան` դպրոցականները, ուսանողները և ուսուցիչները: Մենք վստահ ենք, որ ֆինանսների հանդեպ ճիշտ վերաբերմունքի հարկավոր է սովորեցնել մանկուց, այդ իսկ պատճառով է մեզ համար այդքան կարևոր դպրոցականների լսարանը: Այդ նպատակով մենք 2017 թ.-ի սեպտեմբերի 1-ից դպրոցներում իրականացնում ենք ֆինանսական կրթությունը դպրոցում պիլոտային ծրագիրը: Եթե երեխաները ժամանակին ստանան այդ գիտելիքները, հետագայում հեշտությամբ կկարողանան կողմնորոշվել ֆինանսների աշխարհում:

Ուսանողներն արդեն այն դասին են պատկանում, որն արդեն ինքն է բախվում ֆինանսական շուկային, ոմանք վարկեր են վերցնում: Թե որքան ճիշտ որոշումներ կկարողանան նրանք ընդունել` չմոլորվելով ֆինանսական առաջարկներում, կախված է նրանց ֆինանսական կրթվածությունից, և մենք օգնում ենք նրանց ստանալ անհրաժեշտ տեղեկավտվությունը:

Եվ երրորդ կարևոր լսարանն ուսուցիչներն են, քանի որ հենց նրանք են սովորեցնում աշակերտներին և ուսանողներին: Իսկ դրա համար նրանք ևս պետք է ֆինանսապես կրթված լինեն:

«Նովոստի-Արմենիա» . նշեք հինգ պատճառ, թե ինչու է հարկավոր օգտվել abcfinance.am կայքից:

Մ. Տեր-Սահակյան. նախևառաջ, կայքի մատչելիությունը: Նույնիսկ ֆինանսների հետ ոչ մի կապ չունեցող մարդը, կարդալով մեր հրապարակած նյութերը, հասկանում է, թե ֆինանսական որ պրոդուկտները նա կարող է օգտագործել, ինչ պետք է դրա համար ձեռնարկի և ինչպես պետք է անհրաժեշտության դեպքում պաշտպանի իր շահերը: Այդ ամենը մենք բացատրում են մատչելի և հասկանալի լեզվով:

Երկրորդ պատճառը մեր հաշվիչներն են` ավանդային, վարկային կենսաթոշակային և աշխատավարձի: Ինչո՞վ են դրանք լավը: Սովորաբար, երբ մարդիկ դիմում են, օրինակ, ֆինանսական կազմակերպություն վարկ ստանալու նպատակով, նրանց չեն բացատրում տարբերությունը անվանական և փաստացի տոկոսադրույքների միջև: Կամ բացատրում են, բայց ոչ այդքան հասկանալի: Եվ մարդ տեսնում է, ասենք, 18% տոկոսադրույք; Դա նրան ձեռնտու է, նա պայմանագիր է ստորագրում, իսկ երբ սկսում է վճարել, ստացվում է 20-23% տոկոսադրույք, բայց նա չի հասկանում, թե ինչու: Մեր կայքում հաշվիչի միջոցով կարելի է հաշվել փաստացի տոկոսադրույքը, պարզել, թե որքան գումար է հարկավոր հետագայում վճարել և այլն:

Երրորդ` «Ֆինանսական Տեղեկատու»-ի (www.fininfo.am) առկայությունը: Այս բաժինը մեր հպարտությունն է: Այն թույլ է տալիս ժամանակ տնտեսել, չվազել տարբեր բանկերով` անհրաժեշտ պրոդուկտ և պայմաններ որոնելով և չկողմնորոշվել բարեկամների և ծանոթների միջոցով: Դուք մեր կայքում այցելում եք «Ֆինանսական Տեղեկատու» բաժինը, գրում եք ձեզ անհրաժեշտ պրոդուկտի պայմաններըև ստանում եք բանկերի ցուցակ, որոնք տրամադրում են պրոդուկտը կամ ծառայությունը` ձեզ անհրաժեշտ պայմաններով: Ապա կարող եք ընտրել ձեզ համար առավել հարմար տարբերակը:

Չորրորդ` քանի որ կայքը նախատեսված է լայն լսարանի համար, մենք ունենք բաժին կյանքի տարբեր իրավիճակների համար, որոնք ֆինանսական պրոդուկտների կարիք ունեն։ Դա կարող է լինել ուսման վարկ, «Մատչելի բնակարան» ծրագրով հիփոթեք, ապահովագրություն և այլն: Մենք խորհուրդներ ենք տալիս` ինչպե՞ս գործել այս կամ այն իրավիճակում:

Վերջապես, հինգերորդ պատճառը, թե ինչու է օգտակար օգտվել թարմացված www.abcfinance.am կայքից, իրադարձությունների օրացույցի առկայությունը: Ինչպես գիտեք, մենք բազմաթիվ ֆինանսական միջոցառումներ և ծրագրեր ենք իրականացնում: Այդ միջոցառումներն անցկացվում են խաղերի, սեմինարների, քննարկումների, մրցույթների տեսքով: Մենք կարևորում ենք հնարավորինս մեծ թվով մարդկանց մասնակցությունն այդ միջոցառումներին, քանի որ դա թույլ է տալիս մարդկանց կիրառական գիտելիքներ ձեռք բերել: «Օրացույց» բաժնում նշված է մեր միջոցառումների ցուցակը։ Հրավիրում ենք բոլորին միանալ www.abcfinance.am կայքին և համանուն սոցիալական էջերին (Facebook, Instagram, Twitter) տեղեկանալու ֆինանսական անցուդարձին անմիջական և նորարար ձևաչափով, ինչպես նաև մասնակցելու առցանց մրցույթներին և խաղերին:

 Հաղորդագրությունից օգտվելու դեպքում հղումը www.abcfinance.am պարտադիր է:

խնդրում ենք պտտել ձեր սարքը
Կամավորների գրանցում

ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական կրթման թիմը ողջունում է կրթական ծրագրերին աջակից դառնալու ձեր ցանկությունը: Մենք արժևորում ենք ձեր տաղանդն ու ժամանակը և ուրախ կլինենք տեսնել ձեզ մեր կամավորների շարքում։

Սխալ մուտքագրում
Սխալ մուտքագրում
Սխալ մուտքագրում
Սխալ փոստային հասցե
Սխալ էլ․ հասցե
MOBILE_ERROR
Շաբաթական
օր
Օրական
ժամ
Նշեք ինչպիսի աշխատանքների եք ցանկանում մասնակցել
CV is not attachedAttached file size can't be more than 1MB
Վերբեռնել
Կցեք ձեր նկարը
Մոռացել ե՞ք գաղտնաբառը
Ունեք ձեր անձնական էջը, Մուտք գործեք
Տվյալ հղումը ակտիվ չէ
իմ էջի գրանցում
Ունեք ձեր անձնական էջը, Մուտք գործեք
Սխալ մուտքագրում
Սխալ մուտքագրում
BIRTHDATE_ERROR
Սխալ մուտքագրում
Սխալ փոստային հասցե
Սխալ էլ․ հասցե
Սխալ հեռախոսահամար
Սխալ գաղտնաբառ
Սխալ գաղտնաբառ
Գրանցումը Ձեզ կտա հետԵՎյալ ընդլայնված հնարավորությունները
Կկատարեք հաշվարկներ հաշվիչներով և կպահպանեք արդյունքները
24
Կկառավարեք Ձեր անձնական բյուջեն 24 ժամ
Կգրանցվեք և կմասնակցեք տարբեր միջոցառումների
Կտեղեկանաք նոր միջոցառումների մասին
Կպահպանեք նյութեր, որոնք կօգտագործեք կյանքի տարբեր իրավիճակներում