ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՇՎԻՉ
ԱՎԱՆԴԱՅԻՆ ՀԱՇՎԻՉ
ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՀԱՇՎԻՉ
ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՀԱՇՎԻՉ
Վարկի գումար
Տարեկան տոկոսադրույք
Վարկի ժամկետ ամիսներով
Ավանդի գումար
Տարեկան տոկոսադրույք
Ավանդի ժամկետ ամիսներով
Համակարգին միանալու տարեթիվ
Ծննդյան տարեթիվ
Աշխատավարձ
Գրանցված աշխատավարձ
Եկամտային հարկ
Կենսաթոշակային վճար
Հասանելի բոլորին. 14 օգտակար ֆինանսական սովորություններ
Եթե ցանկանում եք ապրել բարեկեցիկ, սովորեք ոչ միայն գումար վաստակել, այլև այն խելամտորեն ծախսել: Իսկ դրանում ձեզ կօգնեն օգտակար ֆինանսական սովորությունները, որոնք կներկայացնենք այս հոդվածում։
Սկսեք բյուջե կազմելուց Փողը հաշիվ է սիրում: Եթե դեռ բյուջե չեք կազմում, հիմա ժամանակն է սկսել: Սովորեք հաշվարկել ձեր բոլոր եկամուտներն ու ծախսերը, որպեսզի չծախսեք ողջ գումարն աշխատարձի հաշորդ իսկ շաբաթվա ընթացքում: Ծախսերի և եկամուտների հաշվարկն այն հիմքն է, որից պետք է սկսել ֆինանսների վերահսկումը: Դա կօգնի հասկանալ, թե որտեղ է ծախսվում գումարը, ինչ ծախսերից էր հնարավոր խուսափել և որքան կարելի է խնայել աշխատավարձից: Ձեզնից է կախված, թե ինչպես եք նախընտրում հաշվարկել բյուջեն: Այսօր համացանցում կարելի է գտնել բազմաթիվ տարբերակներ և ընտրել հնարավորինս հարմար ձևաչափը:Կազմեք ֆինանսական պլանԵկամուտների և ծախսերի հաշվարկի համակարգը մշակելուց հետո հաջորդ քայլը պետք է լինի ֆինանսական պլանը: Սկսեք գալիք տարվա գլխավոր նպատակների ցանկից: Եթե երազում եք թանկարժեք գնումների մասին, ինչպիսիք են նոր մեքենան, կապիտալ վերանորոգումը կամ հիփոթեքի կանխավճարը, առանց ֆինանսական պլանի հնարավոր չի լինի: Միանգամից հաշվարկեք այն գումարը, որն անհրաժեշտ կլինի այս ցանկություններն իրականացնելու համար: Դրանից հետո գնահատեք ձեր հնարավորությունները, ինչ եկամուտներ և ծախսեր, ակտիվներ և պարտավորություններ ունեք, ամսական որքան կարող եք խնայել։ Հաշվեք՝ կարո՞ղ եք միաժամանակ գումար խնայել բոլոր նպատակների իրագործման համար, թե՞ պետք է անել դա՝ ըստ առաջնահերթության:Մի խրվեք պարտքերի մեջՉարժե գնել չափազանց թանկ իրեր, եթե դեռ չեք կարող դրանք թույլ տալ: Բայց չարժե վհատվել: Ի վերջո, կան տարբեր տեսակի ակցիաներ, շատ խանութներ հայտարարում են սեզոնային զեղչեր։ Այսօր մարդիկ ակտիվորեն օգտվում են այս հնարավորությունից և իրենց ուզածը գնում են շատ ավելի ցածր գնով։ Այդ պատճառով պետք չէ միանգամից դիմել բանկ վարկերի համար և խրվել պարտքերի մեջ:Սովորեք խնայելԱմսական խնայեք ձեր եկամտի 10%-ը և ցանկացած չպլանավորված եկամտի 50%-ը: Խոշոր գնումների համար աստիճանաբար խնայեք ՝ գումար կուտակելով առանձին հաշիվներում մնացորդի տոկոսով, օրինակ՝ արձակուրդի, մեքենա գնելու, վերանորոգման համար և այլն։Կանոնավոր կերպով համալրեք ֆինանսական անվտանգության «բարձիկը»Որպեսզի հանկարծակի հիվանդությունը, աշխատանքից ազատվելը կամ այլ արտակարգ իրավիճակները ձեզ հանկարծակիի չբերեն, սկսեք ձևավորել ֆինանսական «բարձիկ»: Այն պետք է հավասար լինի ձեր աշխատավարձերից մի քանիսին` 3-ից 6-ի: Ավելի լավ է այն ձևավորել բանկային ավանդի տեսքով: Այդ դեպքում կարող եք կուտակված տոկոսների հաշվին մասամբ փոխհատուցել գնաճի հետևանքով առաջացած կորուստը։Ինչպե՞ս ճիշտ վարվել պարտքերի հետ
Իհարկե, կատարյալ կլինի, եթե ընդհանրապես պարտքեր չունենաք։ Բայց արտակարգ դեպքերում ստիպված ենք լինում վարկ կամ ընկերներից պարտքով գումար վերցնել։ Ավելորդ խնդիրներից խուսափելու համար պետք է խելամտորեն վարվել պարտքերի հետ։ Եթե ունեք մի քանի վարկ, փորձեք վերանայել խոշորների պայմանները, օրինակ՝ վերաֆինանսավորել դրանք։Մի քանի փոքր վարկերը կարելի է միավորել մեկ խոշորի մեջ՝ ավելի լավ տոկոսադրույքով: Ծրագիր կազմեք դրանք մարելու համար:
Խուսափեք ցանկացած պարտադիր վճարումների ուշացումից, լինի դա վարկ, թե կոմունալ վճարում, որոնց դեպքում հաշվվում է տույժ և տուգանք:Փորձեք խուսափել ընկերներից ու ծանոթներից պարտքով գումար վերցնելուց։ Դրանում ձեզ կօգնի անվտանգության ֆինանսական «բարձիկը». ավելի լավ է պարտք վերցնել ինքներդ ձեզնից:Ուշադիր կարդացեք պայմանագրերըՎարկեր կամ փոխառություններ ձևակերպելիս ուշադիր կարդացեք ձանձրալի և բարդ պայմանագրերը, որոնցից կախված է ձեր գումարի ճակատագիրը։ Մենեջերից ժամանակ խնդրեք և ուսումնասիրեք բոլոր փաստաթղթերը ու պարզաբանեք անհասկանալի հարցերը: Կես ժամ խնայելով պայմանագրի պայմաններն ուսումնասիրելու վրա՝ հետագայում կարող եք ավելի շատ ժամանակ և գումար ծախսել տհաճ հետևանքները վերացնելու համար։Պարբերաբար իրականացրեք ֆինանսական աուդիտՇատ օգտակար է ժամանակ առ ժամանակ վերանայել մշտական ծախսերը։ Կարող եք գտնել որոշ ծառայություններ, որոնցից գրեթե չեք օգտվում, և կարող եք հեշտությամբ հրաժարվել դրանցից կամ փոխարինել ավելի շահավետ առաջարկներով:Ուշադրություն դարձրեք.- բանկային քարտերի սպասարկման սակագներին. ստուգեք՝ արդյոք ունեք վճարովի սպասարկմամբ քարտեր: Եթե կան, բայց դուք չեք օգտագործում դրանք, ազատվեք դրանցից։ Իսկ եթե օգտագործում եք այն, մտածեք, թե արդյոք այդ քարտի օգուտը (բոնուսային ծրագիր, քեշբեք և այլն) գերազանցու՞մ է դրա տարեկան սպասարկման արժեքը:- ավանդների տոկոսադրույքների առաջարկներին. պարբերաբար վերանայեք բանկերի կողմից առաջարկվող ավանդների տոկոսադրույքները: Պատահում է, որ մեկ այլ բանկ ավելի շահավետ պայմաններ է առաջարկում։ Ուսումնասիրեք այդ տարբերակները և ուշադիր ծանոթացեք պայմաններին:- վճարովի բաժանորդագրություններին. ստուգեք՝ արդյո՞ք օգտագործում եք տեղեկություններ, որոնց համար վճարում եք, ժամանակ ունե՞ք դիտել ֆիլմեր և հեռուստաշոուներ բոլոր այն հարթակներում, որոնց բաժանորդագրված եք:
- հեռախոսային կապի և ինտերնետի սակագներին. կանոնավոր կերպով ստուգեք՝ արդյոք նոր օպերատորներն առաջարկու՞մ են ավելի լավ սակագին:Մի անտեսեք բոնուսային ծրագրերն ու քեշբեքըCashback-ը կամ գնումների դիմաց գումարի վերադարձի համակարգը, ինչպես նաև բոնուսային և հավատարմության տարբեր ծրագրերը հիանալի հնարավորություն են ծախսերը զգալիորեն կրճատելու համար: Մի անտեսեք այս տարբերակը:Սկսեք պասիվ եկամուտ ստանալՊասիվ եկամուտ ստանալու ամենապարզ ձևը բանկային ավանդն է: Եթե դուք արդեն ունեք ֆինանսական անվտանգության «բարձիկ» սև օրվա համար, ապա կարող եք փորձել ներդնել խնայողությունների մի մասը որևէ ավելի շահավետ բանում, օրինակ՝ ընկերության բաժնետոմսերում կամ պետական գանձապետական պարտատոմսերում: Միաժամանակ հաշվի առեք, որ յուրաքանչյուր ներդրում ունի իր դրական և բացասական կողմերը: Ամեն դեպքում մի հրաժարվեք պասիվ եկամտի ձևավորումից։Պաշտպանվեք ռիսկերիցԲնական աղետներ, հիվանդություններ, դժբախտ պատահարներ, երկնաքարի անկում՝ նման տհաճ իրավիճակները դժվար է կանխատեսել։ Այս բոլոր իրավիճակներն ազդում են ֆինանսների վրա: Սակայն ժամանակին ձևակերպված ապահովագրությունը կօգնի հաղթահարել տհաճ իրավիճակները:Պահպանեք ֆինանսական անվտանգությունՕգտագործեք բարդ գաղտնաբառեր, մի այցելեք ֆիշինգային կայքեր, զգույշ եղեք գումար կանխիկացնելիս, ավելի լավ է հիշել քարտի գաղտնաբառը, քան գրել այն:Մտածեք ավելի շատ վաստակելու հնարավորության մասինՖինանսական վիճակը բարելավելու երկու եղանակ կա՝ քիչ ծախսել կամ ավելի շատ վաստակել: Բացի այդ, դրանք կարելի է համատեղել: Մտածեք, թե ինչ կարող եք անել հիմնական աշխատանքից հետո՝ լրացուցիչ եկամուտ ստանալու համար, օրինակ՝ դրամայնացնել հոբբին, ազատվել չօգտագործվող ակտիվներից, գումար վաստակել ֆրիլանս հարթակներում և այլն:Բարելավեք ձեր ֆինանսական կրթվածության մակարդակըԴուք երբեք չեք կարող ամեն ինչ իմանալ անձնական ֆինանսների զարմանահրաշ աշխարհում: Բայց դա չի նշանակում, որ պետք է դադարել փորձել:Փորձեք միշտ ավելին իմանալ, որպեսզի կարողանաք ավելի լավ կառավարել սեփական գումարը և սովորեցնել երեխաներին անել նույնը:
խնդրում ենք պտտել ձեր սարքը
Կամավորների գրանցում

ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական կրթման թիմը ողջունում է կրթական ծրագրերին աջակից դառնալու ձեր ցանկությունը: Մենք արժևորում ենք ձեր տաղանդն ու ժամանակը և ուրախ կլինենք տեսնել ձեզ մեր կամավորների շարքում։

Սխալ մուտքագրում
Սխալ մուտքագրում
Սխալ մուտքագրում
Սխալ փոստային հասցե
Սխալ էլ․ հասցե
MOBILE_ERROR
Շաբաթական
օր
Օրական
ժամ
Նշեք ինչպիսի աշխատանքների եք ցանկանում մասնակցել
CV is not attachedAttached file size can't be more than 1MB
Վերբեռնել
Կցեք ձեր նկարը
Մոռացել ե՞ք գաղտնաբառը
Ունեք ձեր անձնական էջը, Մուտք գործեք
Տվյալ հղումը ակտիվ չէ
իմ էջի գրանցում
Ունեք ձեր անձնական էջը, Մուտք գործեք
Սխալ մուտքագրում
Սխալ մուտքագրում
BIRTHDATE_ERROR
Սխալ մուտքագրում
Սխալ փոստային հասցե
Սխալ էլ․ հասցե
Սխալ հեռախոսահամար
Սխալ գաղտնաբառ
Սխալ գաղտնաբառ
Գրանցումը Ձեզ կտա հետԵՎյալ ընդլայնված հնարավորությունները
Կկատարեք հաշվարկներ հաշվիչներով և կպահպանեք արդյունքները
24
Կկառավարեք Ձեր անձնական բյուջեն 24 ժամ
Կգրանցվեք և կմասնակցեք տարբեր միջոցառումների
Կտեղեկանաք նոր միջոցառումների մասին
Կպահպանեք նյութեր, որոնք կօգտագործեք կյանքի տարբեր իրավիճակներում