ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՇՎԻՉ
ԱՎԱՆԴԱՅԻՆ ՀԱՇՎԻՉ
ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՀԱՇՎԻՉ
ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՀԱՇՎԻՉ
Վարկի գումար
Տարեկան տոկոսադրույք
Վարկի ժամկետ ամիսներով
Ավանդի գումար
Տարեկան տոկոսադրույք
Ավանդի ժամկետ ամիսներով
Համակարգին միանալու տարեթիվ
Ծննդյան տարեթիվ
Աշխատավարձ
Գրանցված աշխատավարձ
Եկամտային հարկ
Կենսաթոշակային վճար
Անձնական ֆինանսներն այս օրերին
Ըստ Միավորված ազգերի կազմակերպության տվյալների՝ աշխարհում շուրջ 770 մլն սովորողներ COVID19-ի արդյունքում իրենց կրթությունն այժմ շարունակում են տնից։ Անկախ քո տարիքից, զբաղվածությունից՝ դու էլ կարող ես միանալ նրանց եւ իմանալ, թե ինչպես կարող ես ավելի լավ կառավարել  քո անձնական ֆինանսները այս օրերին։

Մեծ փոփոխությունների կամ անորոշության պարագայում մարդկանց մոտ առաջին հերթին ի հայտ է գալիս վախ, երբեմն էլ նոր իրականության հերքում։ Սակայն ժամանակն է ընդունելու, որ այլեւս հետ չենք գնալու, աշխարհը փոխվել է եւ շարունակում է փոխվել։ Այս պարագայում անհրաժեշտ է կենտրոնանալ առաջադրանքների վրա, որոնք կատարելով, կկարողանանք իրավիճակը մեր ձեռքերում պահել։
Առանձնացրել ենք քայլեր, որոնք քեզ կօգնեն ավելի վստահ լինել ու հաղթահարել ֆինանսական դժվարությունները COVID19-ի ընթացքում եւ հետո։ 

Անցյալի պլաններից որո՞նք ենք տանում ապագա

Աշխատանք. ստեղծված անորոշությունն ազդել է նաեւ քո՞ աշխատանքի վրա, գործատուդ եւ՞ս չի կողմնորոշվում, թե ինչպես է շարունակելու բիզնես գործունեությունը։ ՀՀ կառավարությունը բազմաթիվ հնարավորություններ է տալիս նրան՝ բիզնեսը հնարավորինս քիչ շոկի ենթարկելու, նոր գաղափարներ գեներացնելու եւ իրավիճակին ադապտացվելու համար։ Կան նաեւ աշխատանքից ազատվածների աջակցման ծրագրեր։ Հակիրճ կարող եք ծանոթանալ այստեղ, իսկ մանրամասները ներկայացված են «Կառավարությունը հաստատել է Կորոնավիրուսի հետևանքների հակազդման միջոցառումների համապարփակ ծրագիրն ու տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումները» մամլո հաղորդագրության մեջ։

Գործարար վարվելակերպը խրախուսում է գործատուներին թափանցիկ տեղեկատվական դաշտ ստեղծել աշխատակիցների համար։ Կարող ես մշակել հնարավոր սցենարներ եւ տեղյակ պահել աշխատողներին բիզնեսի հետագա հնարավոր քայլերի մասին։ Դրական օրինակ է տաքսիների համաշխարհային Uber ցանցը, որը երկու շաբաթով երկարաձգեց իր հիվանդ վարորդների վճարվող արձակուրդի շրջանըՀայաստանում քիչ չեն նաեւ freelancer-ական աշխատանքներ կատարողները։ «Freelancer Union» միության կողմից 400 ադամների շրջանում իրականացրած հարցման տվյալներով freenalcer-ների երկու երրորդը ակնկալում է եկամուտների նվազեցում առաջիկա շաբաթների ընթացքում։ Նրանց մեկ երրորդը անհնար է համարում այդ հարթակներում աշխատանք գտնելը կարանտինի, տնտեսական ներկա իրավիճակի պայմաններում։ Բարդ է նաեւ սեզոնային աշխատանք կատարողների, ներկա պայմաններում առավել շատ տուժած ոլորտներում ընդգրկված աշխատակիցների իրավիճակը։

Այստեղ կարեւոր է հիշել ֆինանսիստների սիրելի արտահայտության մասին. 
Բոլոր հավկիթները չպետք է պահել մեկ զամբյուղում։ 

Սա տարբերականացման կամ դիվերսիֆիկացիայի նշանաբանն է։ Լավ կլինի ունենալ եկամուտների մի քանի աղբյուրներ, ինչը քեզ հետ կպահի ֆինանսական մեծ տատանումներից։ Կարեւոր է զգալ աշխատանքային շուկայի զարկերակը. սխալ է այն պնդումը, որ աշխատաշուկայում ամենուրեք առաջարկի նվազում կա։
Արվեստագետները կարող են առցանց աշխարհին ներկայացնել իրենց ստեղծագործությունները ու ստանալ freelance արվեստագետների համար նախատեսված ռեսուրսներ։ Իսկ ի՞նչ կասես սննդի կետերի, առաքիչների աշխատանքի մասին, որտեղ այժմ առավել մեծ ակտիվություն է տիրում։ Որոշ ոլորտներ, օրինակ՝ գյուղատնտեսությունը, ստացել են նաեւ երկրի ղեկավար մարմինների հատուկ ուշադրությունը, ինչի արդյունքում նախատեսվում են վարկավորման հատուկ պայմաններ։ Փորձի'ր կիրառել տրվող հնարավորությունները։ Ժամանակն է քո արածն ու չարածը վերլուծելու ու նոր դռներ բացելու։  Արտասահմանյան դասընթացներ, համաժողովներ, աշխատանքային այցեր, հանգիստ. փորձի'ր ճշտել կազմակերպիչ կողմից՝ ինչպիսի պլաններ ունեն՝ չեղարկվու՞մ են, հետաձգու՞մ են, թե՞ դեռ նախընտրում են սպասել։  Եթե դեռ բավականին ժամանակ կա, ավիացիայի ոլորտում փորձագետ Սքոթ Քեյսն առաջարկում է սպասել, քանի որ եթե դու չեղարկես, հնարավոր է, որ փոխհատուցում կամ գումարի վերադարձ չստանաս։ Պանդեմիայի պայմաններում բազմաթիվ ավիաընկերություններ թարմացրել են իրենց քաղաքականությունները, անհրաժեշտ է այցելել ավիաընկերության կայք եւ ճշտել, թե ինչ կարգեր են այժմ գործում։
Եթե ավիաընկերությունն ինքն է չեղարկել չվերթը, կարիք կլինի կապվել այն կազմակերպության հետ, որից ձեռք ես բերել տոմսը, ու ճշտել, թե ինչպես կարող ես ստանալ փոխհատուցումը կամ գումարի վերադարձը։ Ավիաընկերություններն իրենք են հաճախ սկսում գումարի վերադարձման գործընթացները, պետք է հետեւել նամակագրությանը։ Խնդիրների առաջացման դեպքում կարող ես  գրավոր դիմել ընկերությանը (այստեղ կարող ես գտնել դիմումի ձեւի օրինակ) կամ դիմել այդ ոլորտում խնդիրներ կարգավորող կազմակերպությունների (Flightright, Airhelp եւ այլն)։ Եթե այդ ամենից հետո էլ խնդիրը չլուծվի, կարող ես դիմել դատարան։

Բաժանորդագրվեք
մեր լրահոսին և բաց մի թողեք կարևոր նորությունները`
Հետևեք մեզ նաև սոց. ցանցերում և RSS-ի միջոցով`
ԹԱՐՄ Նորություններ
խնդրում ենք պտտել ձեր սարքը
Կամավորների գրանցում

ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական կրթման թիմը ողջունում է կրթական ծրագրերին աջակից դառնալու ձեր ցանկությունը: Մենք արժևորում ենք ձեր տաղանդն ու ժամանակը և ուրախ կլինենք տեսնել ձեզ մեր կամավորների շարքում։

Սխալ մուտքագրում
Սխալ մուտքագրում
Սխալ մուտքագրում
Սխալ փոստային հասցե
Սխալ էլ․ հասցե
MOBILE_ERROR
Շաբաթական
օր
Օրական
ժամ
Նշեք ինչպիսի աշխատանքների եք ցանկանում մասնակցել
CV is not attachedAttached file size can't be more than 1MB
Վերբեռնել
Կցեք ձեր նկարը
Մոռացել ե՞ք գաղտնաբառը
Ունեք ձեր անձնական էջը, Մուտք գործեք
Տվյալ հղումը ակտիվ չէ
իմ էջի գրանցում
Ունեք ձեր անձնական էջը, Մուտք գործեք
Սխալ մուտքագրում
Սխալ մուտքագրում
BIRTHDATE_ERROR
Սխալ մուտքագրում
Սխալ փոստային հասցե
Սխալ էլ․ հասցե
Սխալ հեռախոսահամար
Սխալ գաղտնաբառ
Սխալ գաղտնաբառ
Գրանցումը Ձեզ կտա հետԵՎյալ ընդլայնված հնարավորությունները
Կկատարեք հաշվարկներ հաշվիչներով և կպահպանեք արդյունքները
24
Կկառավարեք Ձեր անձնական բյուջեն 24 ժամ
Կգրանցվեք և կմասնակցեք տարբեր միջոցառումների
Կտեղեկանաք նոր միջոցառումների մասին
Կպահպանեք նյութեր, որոնք կօգտագործեք կյանքի տարբեր իրավիճակներում