Ըստ Միավորված ազգերի կազմակերպության տվյալների՝ աշխարհում շուրջ 770 մլն սովորողներ COVID19-ի արդյունքում իրենց կրթությունն այժմ շարունակում են տնից։ Անկախ քո տարիքից, զբաղվածությունից՝ դու էլ կարող ես միանալ նրանց եւ իմանալ, թե ինչպես կարող ես ավելի լավ կառավարել քո անձնական ֆինանսները այս օրերին։
Ի՞նչ անելՆման իրավիճակներում հարկավոր է մոբիլիզացնել ու օպտիմալացնել բոլոր ուժերը, կայացնել ծանրակշիռ և հեռատես որոշումներ:
Այս օրերին ևս մեր կայքում դուք կարող եք կարդալ կյանքի տարբեր իրավիճակներում անձնական բյուջեն պլանավորելու, խնայողություններ կատարելու, առցանց գործիքներից օգտվելու և տարատեսակ այլ հմտությունների զարգացման վերաբերյալ տեղեկություններ եւ խորհուրդներ: Մենք տեղեկատվություն կտրամադրենք նաև ՀՀ կառավարության կողմից նոր կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացմանն ուղղված միջոցառումների ու սոցիալական ծրագրերի վերաբերյալ:Ինչպե՞ս կայացնել արդյունավետ ֆինանսական որոշումներ
Ցանկացած ֆինանսական որոշում կայացնելիս եղե'ք իրատես և օբյեկտիվ: Որոշումներ կայացնելիս հաշվի' առեք ու գնահատե'ք՝
Եվս մեկ անգամ խրախուսում ենք լինել իրատես, սակայն իրատես լինելը չի նշանակում չլինել լավատես: Նոր կորոնավիրուսի նետած մարտահրավերը դիտարկե'ք որպես հնարավորություն և գտե'ք ու կիրառե'ք ստեղծված իրավիճակում ձեր անձնական ֆինանսների առավել արդյունավետ կառավարման, նոր եկամուտների աղբյուրների բացահայտման, ձեր բիզնեսի ծաղկման ու զարգացման լավագույն հնարավորությունները:
ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական կրթման թիմը ողջունում է կրթական ծրագրերին աջակից դառնալու ձեր ցանկությունը: Մենք արժևորում ենք ձեր տաղանդն ու ժամանակը և ուրախ կլինենք տեսնել ձեզ մեր կամավորների շարքում։