ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՇՎԻՉ
ԱՎԱՆԴԱՅԻՆ ՀԱՇՎԻՉ
ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՀԱՇՎԻՉ
ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՀԱՇՎԻՉ
Վարկի գումար
Տարեկան տոկոսադրույք
Վարկի ժամկետ ամիսներով
Ավանդի գումար
Տարեկան տոկոսադրույք
Ավանդի ժամկետ ամիսներով
Համակարգին միանալու տարեթիվ
Ծննդյան տարեթիվ
Աշխատավարձ
Գրանցված աշխատավարձ
Եկամտային հարկ
Կենսաթոշակային վճար
Աննախադեպ հաջողություն. ֆինանսական կրթությունը դպրոցում ծրագիր...
Երևանում ամփոփվեց «Ֆինանսական կրթությունը դպրոցում» փորձնական ծրագրի արդյունքները։
Ովքեր են մասնակցել ծրագրին՝ 14 դպրոցից 46 մանկավարժներ:
Ինչ է նախատեսվում ՝ 2018 թ.-ին վերապատրաստել 3150 մանկավարժ 350 դպրոցներում, տարիների ընթացքում ներգրավել բոլոր 1421 դպրոցների 11780 առարկայական ուսուցիչներին: 
Այլ մանրամասներ՝ կգտնեք նյութում:

Ովքեր էին ներկաՀանդիսավոր արարողությանը ներկա էին ՀՀ ԿԲ–ի, Կրթության և գիտության նախարարության ներկայացուցիչներ, ինչպես նաև ծրագրում մասնակցած մանկավարժներ։ Նրանց հանձնվեցին նվերներ և անվանական սերտիֆիկատներ, որոնք հավաստագրում են նրանց մասնակցությունը ծրագրում։ 

Ծրագրի մասինՖինանսական կրթության փորձնական ծրագիրը մեկնարկել է 2017 թ.–ի սեպտեմբերին։ Ծրագրում ընդգրկված էր 14 դպրոց, որոնց 46 մանկավարժներ անցել են որակավորման բարձրացման հատուկ դասընթացներ,որպեսզի դպրոցականներին ուսուցանեն ֆինանսական գրագիտություն։ 

Ծրագրի բոլոր թեմաները բաժանված են տարիքային խմբերի։

Ծրագրի շրջանակում առանձնացվել է մի քանի թեմատիկ ոլորտ, որոնց իմացությունն անհրաժեշտ է դպրոցականների համար։ Ընդհանուր առմամբ նախատեսված է 7 թեմատիկ ոլորտ.

  1. ընդհանուր տնտեսական հասկացություններ,
  2. անձնական բյուջեի կառավարում, 
  3. խնայողություններ և երկարաժամկետ պլանավորում, 
  4. պարտքերի կառավարում, 
  5. ֆինանսական ծառայությունների արդյունավետ ընտրություն, 
  6. սեփական շահերի և իրավունքների պաշտպանություն ֆինանսական ոլորտում,
  7. ֆինանսական խարդախությունների և զեղծարարությունների կանխարգելում  և պաշտպանություն։

Այս թեմաներից յուրաքանչյուը մշակված է մատչելի ձևով` աշակերտների տարբեր կատեգորիաների համար։ Այսպիսով՝

  • Տարրական դասարաններ ավարտած աշակերտը կիմանա, թե ինչ է բյուջեն, ինչ մասերից է այն բաղկացած։ 
  • Միջին դասարաններ ավարտած աշակերտը պատկերացում կունենա, թե ինչպես կարելի է ճիշտ օգտվել ֆինանսական ծառայություններից` անձնական բյուջեի կառավարման նպատակով։ Ավագ դասարանների աշակերտներին այս բոլոր թեմաները կներկայացվեն ավելի խորացված։ 
  • Շրջանավարտները կտիրապետեն անհրաժեշտ ողջ տեղեկատվությանը անձնական բյուջեի արդյունավետ կառավարման մասին, որպեսզի կարողանան խնայողություններ կատարել և չբախվել խնդիրների հետ ֆինանսական հաստատությունների հետ առնչվելիս ու ֆինանսական ծառայություններ սպառելիս։ 

Մաթեմատիկայի դասագրքերում արդեն կան պարզ և բարդ տոկոսների խնդիրներ, որոնք լայն կիրառում ունեն ֆինանսական համակարգում, և հետևաբար, նախատեսվում է, որ դասագրքերում կներկայացվեն վարկերի և ավանդների մասին խնդիրներ։ Երեխաները, լուծելով նման խնդիրներ, անուղղակի կերպով կծանոթանան իրական աշխարհի հետ։

Արդյունքների մասին Հայաստանի Կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի ղեկավար Արմենուհի Մկրտչյանը նշեց.

  • Ծրագիրն ունի ավելի մեծ հաջողություն, քան կարելի էր ենթադրել։
  • ԿԲ–ն իր գործընկերների հետ համատեղ մտադիր է շարունակել ծրագիրը նոր ուսումնական տարում և ներգրավել նոր դպրոցներ, մանկավարժներ և աշակերտներ։ 
  • 2018 թ.–ին նախատեսվում է վերապատրաստել 3150 մանկավարժ, 350 դպրոցներում ներդնել ֆինանսական գրագիտության ուսուցման ծրագիր։
  • «Միայն մեկ շրջանում կենտրոնացումը չի ապահովի ծրագրի տարածման անհրաժեշտ արդյունք։ Ընդհանուր առմամբ, նախագծի իրականացման երեք տարում նախատեսվում է վերապատրաստել 10892 մանկավարժ և երկրի բոլոր 1438 դպրոցներում ամբողջությամբ ներդնել ֆինանսական կրթության ծրագիրը»:
  • Դիտարկումը ցույց է տալիս, որ դպրոցականները բավականին հեշտությամբ են ընկալում այդ տեղեկատվությունը, քանի որ կյանքում հաղորդակից են լինում հիմնական հայեցակարգերի հետ, որոնք մենք ներկայացնում ենք ծրագրի շրջանակում:
  • Ստանալով կոորդինացված գիտելիքներ` երեխաները սպունգի պես ներծծում են դրանք` դրսևորելով բավականին բարձր ակտիվություն։ 

ՀՀ ԿԳ փոխնախարար Լուսինե Առաքելյանն իր հերթին հայտարարեց

  • Ծրագրի առանձնահատկությունն այն է, որ երեխաները փոքր տարիքից սովորում են ճիշտ կառավարել սեփական ֆինանսական միջոցները։Ցավոք, մեր ժամանակներում անգամ շատ մեծահասակներ չունեն սեփական ռեսուրսները ճիշտ կառավարելու նվազագույն հմտություններ։ Այս ծրագիրն արդեն 2–րդ դասարանից սովորեցնում է երեխաներին ռացիոնալ կառավարել սեփական միջոցները:
  • ֆինանսական կրթության ծրագրի իրականացումը թույլ է տալիս դնել կապիտալի և անձնական միջոցների կառավարման հիմքեր, ինչն իր հերթին թույլ կտա երեխաներին հետագայում լինել ավելի պատրաստ ժամանակակից աշխարհի իրողություններին։

Ծրագրի նախապատմությունը2014 թվականին ՀՀ կառավարության կողմից հավանության է արժանացել Հայաստանում ֆինանսական կրթման ազգային ռազմավարությունը, որը մշակվել է պետական, մասնավոր և հասարակական ոլորտի ներկայացուցիչներից կազմված հանձնաժողովի ջանքերով: Այս ռազմավարության ամենակարևոր բաղադրիչներից է դպրոցներում ֆինանսական կրթության ներդրումը, որի նպատակն է սովորողներին զինել գիտելիքով, հմտություններով և վստահությամբ՝ գիտակցված և պատասխանատու ֆինանսական որոշումներ կայացնելու համար։ Ծրագրի ձևաչափը որոշված է, և այս փուլում մշակվում են մանկավարժների պրոֆեսիոնալ նախապատրասման մոդուլներ։ 

Հաղորդագրությունից օգտվելու դեպքում հղումը www.abcfinance.am պարտադիր է:

Բաժանորդագրվեք
մեր լրահոսին և բաց մի թողեք կարևոր նորությունները`
Հետևեք մեզ նաև սոց. ցանցերում և RSS-ի միջոցով`
ԹԱՐՄ Նորություններ
խնդրում ենք պտտել ձեր սարքը
Կամավորների գրանցում

ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական կրթման թիմը ողջունում է կրթական ծրագրերին աջակից դառնալու ձեր ցանկությունը: Մենք արժևորում ենք ձեր տաղանդն ու ժամանակը և ուրախ կլինենք տեսնել ձեզ մեր կամավորների շարքում։

Սխալ մուտքագրում
Սխալ մուտքագրում
Սխալ մուտքագրում
Սխալ փոստային հասցե
Սխալ էլ․ հասցե
MOBILE_ERROR
Շաբաթական
օր
Օրական
ժամ
Նշեք ինչպիսի աշխատանքների եք ցանկանում մասնակցել
CV is not attachedAttached file size can't be more than 1MB
Վերբեռնել
Կցեք ձեր նկարը
Մոռացել ե՞ք գաղտնաբառը
Ունեք ձեր անձնական էջը, Մուտք գործեք
Տվյալ հղումը ակտիվ չէ
իմ էջի գրանցում
Ունեք ձեր անձնական էջը, Մուտք գործեք
Սխալ մուտքագրում
Սխալ մուտքագրում
BIRTHDATE_ERROR
Սխալ մուտքագրում
Սխալ փոստային հասցե
Սխալ էլ․ հասցե
Սխալ հեռախոսահամար
Սխալ գաղտնաբառ
Սխալ գաղտնաբառ
Գրանցումը Ձեզ կտա հետԵՎյալ ընդլայնված հնարավորությունները
Կկատարեք հաշվարկներ հաշվիչներով և կպահպանեք արդյունքները
24
Կկառավարեք Ձեր անձնական բյուջեն 24 ժամ
Կգրանցվեք և կմասնակցեք տարբեր միջոցառումների
Կտեղեկանաք նոր միջոցառումների մասին
Կպահպանեք նյութեր, որոնք կօգտագործեք կյանքի տարբեր իրավիճակներում