ABCfinance
ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՇՎԻՉ
ԱՎԱՆԴԱՅԻՆ ՀԱՇՎԻՉ
ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՀԱՇՎԻՉ
ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՀԱՇՎԻՉ
Վարկի գումար
Տարեկան տոկոսադրույք
Վարկի ժամկետ ամիսներով
Ավանդի գումար
Տարեկան տոկոսադրույք
Ավանդի ժամկետ ամիսներով
Համակարգին միանալու տարեթիվ
Ծննդյան տարեթիվ
Աշխատավարձ
Գրանցված աշխատավարձ
Եկամտային հարկ
Կենսաթոշակային վճար
անհպում վճարում
Google Pay: Կցի՛ր և վճարի՛ր
Նոյեմբերի 15-ից հասանելի դարձավ Google Pay վճարային համակարգը, որը նոր հնարավորություններ է բացում էլեկտրոնային վճարումների ոլորտում ինչպես Հայաստանում, այնպես էլ դրա սահմաններից դուրս: 

Ի՞նչ է Google Pay-ը

Google Pay-ը էլեկտրոնային վճարումների համակարգ է, որի միջոցով կարելի է վճարել գնումները սմարթֆոնի օգնությամբ ինչպես առցանց հարթակներում, այնպես էլ սովորական խանութներում և այլ հաստատություններում: Համակարգն աշխատում է NFC պրոտոկոլով տերմինալներում, որոնք ընդունում են անհպում վճարումները (նման սարքերի վրա նշված է PayPass կամ PayWave):

Ինչպե՞ս է աշխատում Google Pay-ը, և ինչպե՞ս դրան կցել բանկային քարտը

Հայաստանում այդ համակարգին միացված են Ամերիաբանկը, Կոնվերսբանկը, Ակբա բանկը, Արդշինբանկն ու Էվոկաբանկը:

Բանկերի քարտապանները, որոնք իրենց հաճախորդներին տրամադրում են այդ վճարային լուծումը, կարող են կատարել անհպում վճարումներ Android հեռախոսներում և Wear OS ժամացույցներով աշխարհի ավելի քան 45 երկրներում գործող առևտրային կետերում և ինտերնետային խանութներում:

Google Pay-ից օգտվելուց առաջ համոզվեք, որ ձեր սմարթֆոնն ունի NFC ֆունկցիա: Դրանից հետո ներբեռնեք Google Pay հավելվածը և կցեք ձեր բանկային քարտը, որը համակարգի գործընկերն է:

Վճարումներ կատարելիս ապաարգելափակեք հեռախոսը, մոտեցրեք այն տերմինալին և սպասեք մինչև հեռախոսի էկրանին հայտնվի նշում: Google Pay-ի լրաացուցիչ հարմարավետություններից է այն, որ վճարումներ կատարելիս անպայման չէ ակտիվացնել հավելվածը:Որո՞նք են այդ ծառայության առավելությունները

Google Pay-ի հիմնական առավելություններն են անվտանգությունն ու շարժունակությունը, որը թույլ է տալիս գնումներ կատարել անմիջապես ձեր սմարթֆոնի միջոցով, որը միշտ ձեռքի տակ է, ինչի շնորհիվ այլևս անհրաժեշտ չէ միշտ ունենալ բանկային քարտ: Համակարգի միջոցով վճարումները կատարվում են ակնթարթորեն՝ առանց միջնորդավճարի:

Ինչպե՞ս վճարել Google Pay-ով առցանց գնումների համար

Դուք կարող եք վճարել առցանց գնումների համար՝ օգտագործելով Google Pay-ը բոլոր առցանց խանութներում, որոնք ընդունում են վճարումներ այս համակարգի միջոցով: Համոզվեք, որ խանութն ընդունում է վճարման այս եղանակը, ընտրեք նախկինում ավելացված քարտերից մեկը, կարող եք նաև նոր քարտ ավելացնել։ Դրանից հետո վճարման տվյալները վաճառողին կփոխանցվեն անվտանգ խողովակով:

ՈՐՔԱՆՈ՞Վ Է ԱՊԱՀՈՎ GOOGLE PAY-Ը:

Անվտանգության առումով Google Pay-ի հիմնական առավելությունն այն է, որ խանութներում վճարելիս քարտի համարը ոչ մի տեղ չի փոխանցվում, փոխարենը օգտագործվում է վիրտուալ հաշվի համար։

Որտե՞ղ են ընդունվում վճարումներ Google Pay-ով

Դուք կարող եք վճարել Google Pay-ով մի շարք խանութներում, ռեստորաններում, դեղատներում և այլ վայրերում, որտեղ կան վճարային տերմինալներ, որոնք ընդունում են անհպում վճարումներ և որոնց վրա կա հետևյալ պատկերներից մեկը.

խնդրում ենք պտտել ձեր սարքը
Կամավորների գրանցում

ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական կրթման թիմը ողջունում է կրթական ծրագրերին աջակից դառնալու ձեր ցանկությունը: Մենք արժևորում ենք ձեր տաղանդն ու ժամանակը և ուրախ կլինենք տեսնել ձեզ մեր կամավորների շարքում։

Սխալ մուտքագրում
Սխալ մուտքագրում
Սխալ մուտքագրում
Սխալ փոստային հասցե
Սխալ էլ․ հասցե
MOBILE_ERROR
Շաբաթական
օր
Օրական
ժամ
Նշեք ինչպիսի աշխատանքների եք ցանկանում մասնակցել
CV is not attachedAttached file size can't be more than 1MB
Վերբեռնել
Կցեք ձեր նկարը
Մոռացել ե՞ք գաղտնաբառը
Ունեք ձեր անձնական էջը, Մուտք գործեք
Տվյալ հղումը ակտիվ չէ
իմ էջի գրանցում
Ունեք ձեր անձնական էջը, Մուտք գործեք
Սխալ մուտքագրում
Սխալ մուտքագրում
BIRTHDATE_ERROR
Սխալ մուտքագրում
Սխալ փոստային հասցե
Սխալ էլ․ հասցե
Սխալ հեռախոսահամար
Սխալ գաղտնաբառ
Սխալ գաղտնաբառ
Գրանցումը Ձեզ կտա հետԵՎյալ ընդլայնված հնարավորությունները
Կկատարեք հաշվարկներ հաշվիչներով և կպահպանեք արդյունքները
24
Կկառավարեք Ձեր անձնական բյուջեն 24 ժամ
Կգրանցվեք և կմասնակցեք տարբեր միջոցառումների
Կտեղեկանաք նոր միջոցառումների մասին
Կպահպանեք նյութեր, որոնք կօգտագործեք կյանքի տարբեր իրավիճակներում