Հայաստանի Հանրապետության արժույթը հայկական դրամն է: ISO կոդը` AMD, գրանշանը՝ :
Մեկ դրամը հավասար է հարյուր լումայի: Ազգային արժույթի թողարկման բացառիկ իրավունքը պատկանում է ՀՀ կենտրոնական բանկին: Ազգային դրամը շրջանառության մեջ է դրվել 1993թ. նոյեմբերի 22-ից:
Ջրանիշ
Թղթադրամները պարունակում են դիմանկար պատկերող բազմերանգ ջրանիշ և անվանական արժեքն արտահայտող հստակ ջրանիշ:
Կինեգրամա
Թղթադրամներն ունեն կինեգրամայի էֆեկտով ժապավենաձև փայլաթիթեղ՝ ապամետաղականացված եզրերով, “AMD” գրառումներով և ուլտրամանուշակագույն լուսարձակումով ապամետաղականացված մասերում: Փայլաթիթեղի երկայնքով, պարբերաբար կրկնվելով, երևում է դիմանկարն ու դրամի գրաֆիկական նշանը և մի զարֆանախշ ու թղթադրամի անվանական արժեքը, որոնք դիտման անկյան չնչին փոփոխման ընթացքում նույն տեղում փոխարինում են միմյանց:
Թափանցիկ պատկեր
Թղթադրամները լուսընդդեմ դիտելիս դրանց դիմերեսին և դարձերեսին տպագրված մասնիկները մեծ ճշտությամբ լրացնում են մեկը մյուսին, և երևում է ամբողջական պատկեր: Սովորական դիրքում պատկերն անավարտ է:
Թաքնված պատկեր
Թղթադրամներն աչքի բարձրությամբ լուսընդդեմ դիտելիս, դիտման անկյան չնչին փոփոխության դեպքում դիմերեսի վրա տեղակայված զարֆանախշի մեջ հայտնվում է անվանական արժեքն արտահայտող թիվը:
Մանրատառաշարեր
Թղթադրամնեի վրա առկա են մանրատառաշարեր, որոնք կարող են կարդացվել միայն խոշորացույցի միջոցով: Կեղծ թղթադրամների վրա մանրատառաշարերը, սովորաբար, անընթեռնելի են կամ աղավաղված:
Ուլտրամանուշակագույն լույս
Թղթադրամի դիմերեսին կան լուսածորող ներկով տպագրված մասեր, որոնք բացահայտվում են (լուսածորում են) միայն ուլտրամանուշակագույն լույսի ներքո: Ուլտրամանուշակագույն լույսի ներքո լուսածորում են նաև անտեսանելի մանրաթելերը, ուղղահայաց համարանիշը, և որոշ տարրեր:
ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական կրթման թիմը ողջունում է կրթական ծրագրերին աջակից դառնալու ձեր ցանկությունը: Մենք արժևորում ենք ձեր տաղանդն ու ժամանակը և ուրախ կլինենք տեսնել ձեզ մեր կամավորների շարքում։