Վարկ վերցնելիս հաճախ մեզ ընտրության առջև են կանգնեցնում.
- Իսկ վարկի մարման ո՞ր տեսակն եք նախընտրում՝ «հավասարաչափ վճարումներո՞վ», թե՞ «մայր գումարի հավասարաչափ մարումներով»։
- Ի՞նչ արժույթով եք ցանկանում վարկ վերցնել։
Նախ, ուսումնասիրենք «հավասարաչափ վճարումներով» և «մայր գումարի հավասարաչափ մարումներով» սխեմաների տարբերությունները:
Վարկը մարելիս կատարում եք ամսական մարումներ, որոնք սովորաբար բաղկացած են այդ ամսվա տոկոսագումարից և վարկի մայր գումարի մի մասից։ Տոկոսագումարների մեծությունը որոշվում է տարեկան անվանական տոկոսադրույքի մեծության և տոկոսադրույքի հաշվարկման սխեմայի հիման վրա: Տոկոսագումարի մեծությունը հաշվարկվում է երկու սխեմայով: Այսպիսով՝
Վճարման 2-րդ սխեմայի դեպքում տոկոսների ընդհանուր գումարը, որը դուք վճարում եք վարկի գործողության ողջ ընթացքում, ավելի մեծ է, քան 1-ին սխեմայի դեպքում: 2-րդ դեպքում վարկի գործողության սկզբում դուք անում եք ավելի քիչ մայր գումարի մարումներ, հետևաբար այդ ընթացքում ավելի շատ տոկոսավճարներ են հաշվարկվում: Տեսնենք օրինակի վրա. Եթե դուք վերցնել եք 1.000.000 դրամ վարկ, 12% տարեկան տոկոսադրույքով և 12 ամիս մարման ժամկետով, ապա մայր գումարի հավասարաչափ մարումներ սխեմայի դեպքում դուք յուրաքանչյուր ամիս կկատարեք անհավասարաչափ վճարումներ 1-ին ամիսը վճարելով` 93.333,33 դրամը, վերջին ամիսը` 84.166,67 դրամ: Ընդհանուր դուք կկատարեք 1.065.000,00 դրամի վարկի մարում, որի ընթացքում յուրաքանչյուր ամիս վճարումների չափը տարբեր կլինի` կնվազի: Հավասարաչափ վճարումներով վարկի մարում սխեմայի դեպքում յուրաքանչյուր ամիս կայուն կերպով կվճարեք 88.848,79 դրամ, սակայն ընդյանուր վարկի մարումը մի փոքր ավել կլինի` ընդհանուր` 1.066.185,46 դրամ:
Սովորաբար 2-րդ սխեմայի դեպքում ավելի հեշտ է պլանավորել ձեր ծախսերը, Ֆիզիկական կամ իրավաբանական անձի գործունեության արդյունքում դրամական միջոցների արտահոսք: քանի որ մարումներն ամեն ամիս հավասարաչափ և կանխատեսելի են: Ինչպես նաև վարկի ժամկետի սկզբում 2-րդ սխեմայով վճարումների մեծությունը ավելի փոքր է, քան 1-ին սխեմայի դեպքում, քանի որ 1-ին սխեմայի դեպքում վճարման ընդհանուր գումարները սկզբում ավելի մեծ են, հետո աստիճանաբար փոքրանում են:
Ձեր բոլոր վճարումները ամսաթվերով և մարման գումարներով արտացոլվում են վարկի մարման գրաֆիկում, ինչին կարևոր է ուշադրություն դարձնել, քանի որ վերջինիցս է կախված, թե ինչպես պետք է պլանավորեք ձեր բյուջեն և ծախսերը վարկի գործողության ընթացքում:
Անցնենք հաջորդ հարցին.
Ինչ արժույթով վարկ վերցնել
Եթե հենց հիմա կատարեք փոքրիկ ուսումնասիրություն և համեմատեք տարբեր բանկերի, վարկային կազմակերպությունների կողմից առաջարկվող վարկերի տոկոսադրույքները, կտեսնեք, որ նույն տիպի վարկը կարելի է վերցնել տարբեր տոկոսադրույքներով` կախված արժույթից: Օրինակ՝ ԱՄՆ դոլարով հիփոթեքային վարկի տոկոսադրույքը կարող է ավելի ցածր լինել, քան ՀՀ դրամով նույն ժամկետով և նույն գումարի հիփոթեքային վարկինը։ Այս պարագայում դուք կարող է առանց վարանելու մտածեք, որ իհարկե, ցանկալի է վերցնել այն վարկը, որի տոկոսադրույքը առավել ցածր է: Սակայն տեսությունն ու պրակտիկան ապացուցում են, որ առավել նպատակահարմար է վարկ վերցնել այն արժույթով, որով ստանում եք ձեր եկամուտները։ Ֆիզիկական կամ իրավաբանական անձի գործունեության արդյունքում դրամական միջոցների ներհոսք (այն, ինչ վաստակում եք):
Այդ դեպքում ձեր վրա քիչ կազդեն այս կամ այն արտարժույթի փոխարժեքի անբարենպաստ փոփոխությունները, ձեր ընտանեկան բյուջեն կլինի համեմատաբար կայուն: Ենթադրենք` ձեր եկամուտը դրամով է, իսկ վարկը` ԱՄՆ դոլարով, իսկ ԱՄՆ դոլարի փոխարժեքը ՀՀ արտարժույթի շուկայում ներկայումս միջինը 475 դրամ է, ձեր վարկի ամսական մարումը` 100 ԱՄՆ դոլար։ Արդյունքում Դուք ամսական վճարում եք 47 500 դրամ։
Եթե մեկ տարի հետո փոխարժեքը 475-ի փոխարեն լինի 485 դրամ, ստիպված կլինեք վարկի մարմանը (որը դոլարային արտահայտությամբ մնացել է անփոփոխ) հատկացնել արդեն 48.500 դրամ: Իհարկե, հնարավոր է նաև, որ մեկ տարի հետո փոխարժեքը 475 դրամի փոխարեն լինի 465 դրամ և հերթական վճարը նվազի, սակայն փոխարժեքի տատանումները կանխատեսելը գրեթե անհնար է, ուստի հավանականություն ինչպես շահելու, այնպես էլ կորցնելու տվյալ իրավիճակում:
Ուստի ուսումնասիրելով շուկայում առկա առաջարկները և ընտրելով ձեր բյուջեին առավել համապատասխան տարբերակը` հնարավոր է հավասարակշռել բյուջեն, խուսափել ավելի շատ տոկոսագումարներ վճարելուց, ինչպես նաև հնարավորինս մեղմել փոխարժեքի տատանումները ձեր վարկի վրա:
Նյութից օգտվելու դեպքում հղումը www.abcfinance.am պարտադիր է:
Նյութում ներկայացված է հեղինակի կարծիքը, որը կարող է տարբերավել ՀՀ ԿԲ պաշտոնական դիրքորոշումից:
ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական կրթման թիմը ողջունում է կրթական ծրագրերին աջակից դառնալու ձեր ցանկությունը: Մենք արժևորում ենք ձեր տաղանդն ու ժամանակը և ուրախ կլինենք տեսնել ձեզ մեր կամավորների շարքում։
Կիսվեք ձեր կարծիքով
Ուղարկելով մեկնաբանությունը դուք հաստատում եք որ ծանոթացել և համաձայն եք դրանց: