ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՇՎԻՉ
ԱՎԱՆԴԱՅԻՆ ՀԱՇՎԻՉ
ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՀԱՇՎԻՉ
ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՀԱՇՎԻՉ
Վարկի գումար
Տարեկան տոկոսադրույք
Վարկի ժամկետ ամիսներով
Ավանդի գումար
Տարեկան տոկոսադրույք
Ավանդի ժամկետ ամիսներով
Համակարգին միանալու տարեթիվ
Տարիք
Աշխատավարձ
Գրանցված աշխատավարձ
Եկամտային հարկ
Կենսաթոշակային վճար
Առօրյա հաշվապահություն
Հեղինակ
Արաքս Մանուչարյանա

12 Հունիս 2018

Եկամուտ, Ֆիզիկական կամ իրավաբանական անձի գործունեության արդյունքում դրամական միջոցների ներհոսք (այն, ինչ վաստակում եք): ծախս, Ֆիզիկական կամ իրավաբանական անձի գործունեության արդյունքում դրամական միջոցների արտահոսք: կանխիկի հոսք, կապիտալ ... լսե՞լ եք այս բառերը հաշվապահների հետ շփվելիս: Մենք ձեզ համար նորություն ունենք. դրանք նաև ձեզ են վերաբերում՝ անկախ ձեր մասնագիտությունից:

Ամերիկյան Forbes ամսագիրը պարբերաբար հրապարակում է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկը։
Մտածե՞լ եք, թե ինչպես է այն հաշվարկվում։ Եթե այս պահին աշխարհի ամենահարուստ մարդը Բիլ Գեյթսն է, ում հարստությունը 76,6 միլիարդ ամերիկյան դոլար է, ապա նա այդքան գումար ունի իր դրամապանակու՞մ կամ բանկային հաշվու՞մ։  Պարզվում է, որ ոչ, դա ոչ թե նրա դրամական մեծությունն է, այլ զուտ հարստությունը։

Հասկանալու համար դիտարկենք իրավաբան Կ.-ի ֆինանսական վիճակի մասին հաշվետվությունը նախորդ տարվա վերջի դրությամբ.

Ունեցվածք

 

Պարտավորություն

 

Երկարաժամկետ միջոցներ

Դրամ

Երկարաժամկետ պարտավորություններ

Դրամ

Բնակարան

20 000 000

Հիփոթեքային վարկ (10 տարի ժամկետով)

32 000 000

Ավտոմեքենա

3 500 000

Ավտովարկ (մարմանը մնացել է 3 ամիս)

480 000

Երկարաժամկետ ավանդ

200 000

Կարճաժամկետ պարտավորություններ

 

Ներդրում

500 000

Վարկային գծի մարում (մարմանը մնացել է 5 ամիս)

500 000

Կենսաթոշակային հաշվում առկա գումար

8 000 000

Տան վճարումներ

80 000

Ստացվելիք ժառանգություն

300 000

Գնումներ/այլ վճարումներ

90 000

Կարճաժամկետ միջոցներ

 

Ընդամենը պարտավորություններ

33 150 000

Աշխատավարձ

250 000

Զուտ հարստություն = միջոցներ – պարտավորություններ

-209 000

Բանկային հաշվում առկա գումար

98 000

Կանխիկ փող

24 000

Այլ միջոցներ

69 000

Ընդամենը միջոցներ

32 941 000


Իրավաբան Կ.-ի պարտավորությունները գերազանցում են ունեցվածքը 209 000 դրամով, այսինքն՝ նրա զուտ հարստությունը բացասական թիվ է։ Այն զրոյացնելու համար Կ.-ն պարտավոր է վարկով Վերադարձնելու և տոկոսներ վճարելու պայմանով տրամադրվող դրամական միջոցներ` ապրանքների, ծառայությունների կամ աշխատանքների ձեռբքերումը ֆինանսավորելու համար: կամ պարտքով գումար վերցնել, գուցե ունեցած միջոցները, օրինակ՝ բանկային ավանդն օգտագործել։

Հենց սա է այն ցուցանիշը, որով հայտնի ամսագիրը գնահատում է մարդկանց զուտ հարստությունը (Net worth):

Ֆինանսական վիճակի մասին հաշվետվությունը ձեզ համար կազմելով՝ դուք կտեսնեք, թե ինչպես են կապվում ձեր «ունեմ»-ն ու «պարտավոր եմ»-ը, կհասկանաք, թե ինչ ուղղությամբ է պետք աշխատել, որպեսզի կարողանաք հասնել ձեր առջև դրված նպատակներին։

Ձեզնից ոմանք գուցե առարկեն, որ այս հաշվետվությամբ չենք կարող գնահատել մեր ֆինանսական վարքը։ Հաշվեկշիռը ամբողջական վիճակի արտացոլումն է։ Իսկ կոնկրետ այդ ժամանակահատվածում կատարած հոսքերի արդյունավետությունն ավելի լավ կերևա եկամուտ-ծախս հաշվետվությամբ:

Դիտարկենք կոշիկների վաճառքով զբաղվող Դ.-ի եկամուտ-ծախս հաշվետվությունն այս ամսվա համար.

Եկամուտ

Դրամ

Աշխատանքից եկամուտ (կոշիկի վաճառք)

200 000

Տան վարձույթից եկամուտ

50 000

Տպագրված գրքերից եկամուտ

17 000

Դրամական փոխանցում որդուց

50 000

Ընդամենը եկամուտ

317 000

Ծախս

 

Սնունդ

45 000

Կոմունալ վճարումներ

60 000

Տրանսպորտ

30 000

Վարկ

100 000

Իրադարձություններ (հարսանիք, ծնունդ, դժբախտ դեպք)

40 000

Այլ ծախսեր

10 000

Ընդամենը ծախս

285 000

Զուտ շահույթ/վնաս

32 000


Կոշկավաճառ Դ-ն կարող է այս ամսվա շահույթով՝ 32 000 դրամով, բանկում Իրավաբանական անձ է, որը տրված լիցենզիայի հիման վրա ներգրավում է ավանդներ և իր անունից և ռիսկով տեղեբաշխում է դրանք վարկեր, ավանդներ, դեպոզիտներ: բացել խնայողական հաշիվ և ամեն ամիս գումար ավելացնել։

Հաճախ եկամուտը նույնացվում է կանխիկի ներհոսքի հետ, իսկ ծախսը՝ Ֆիզիկական կամ իրավաբանական անձի գործունեության արդյունքում դրամական միջոցների արտահոսք: կանխիկի արտահոսքի հետ։ Դրանք պետք է տարանջատել։

Եթե այսօր ամսի 4-ն է, դուք վերջին անգամ աշխատավարձ եք ստացել նախորդ ամսվա վերջին, իսկ նոր աշխատավարձը կստանաք այս ամսվա 15-ին, ապա ի՞նչ եք կարծում, ձեր եկամուտն այժմ 0-է, թե՞ այս 4 օրերին աշխատածի չափով։ Կանխիկ չունեք այժմ, սակայն եկամուտ ունեք այս 4 օրերի չափով։

Նույնն է նաև ծախսերի Ֆիզիկական կամ իրավաբանական անձի գործունեության արդյունքում դրամական միջոցների արտահոսք: համար։ Նախորդ ամռանը գնացել եք արտերկիր հանգստանալու, որի համար հենց հուլիսին վճարել եք 500 000 դրամ։ Դա Ձեր ամբողջ տարվա հանգիստն է (12 ամիս)։ Այս պարագայում Ձեր կանխիկի արտահոսքը կազմում է 500 000 դրամ հուլիսի համար, սակայն ծախսը բաշխվում է ամբողջ տարվա վրա, Դուք մինչև մյուս հուլիս ամսական ծախսել եք մոտավոր 42 000 դրամ։

«Հարուստ հայրը և աղքատ հայրը» գրքի հեղինակ Ռոբերտ Կիյոսակին ձեզ խորհուրդ է տալիս կյանքում ձեռք բերել այնպիսի ունեցվածք, որոնք իրենց էությամբ կլինեն հարստության աղբյուր, այլ ոչ թե կբերեն այնքան ծախսեր, Ֆիզիկական կամ իրավաբանական անձի գործունեության արդյունքում դրամական միջոցների արտահոսք: կանխիկի արտահոսք, որ կկորցնեն իրենց իմաստը։
Ինչպես ավտոմեքենան, որը ձեռք բերելիս առաջին հերթին պետք է դիտարկել վառելիքի, կանգառի և այլ ծախսերը։

Այժմ կարող եք ձեզ կոչել ձեր հաշիվների հաշվապահը և դիտարկել, թե ինչ է կատարվում ձեր անձնական հաշվետվություններում։ Դա կհեշտացնի ֆինանսապես հիմնավորված որոշումների կայացումը։Նյութից օգտվելու դեպքում հղումը www.abcfinance.am պարտադիր է:
Նյութում ներկայացված է հեղինակի կարծիքը, որը կարող է տարբերավել ՀՀ ԿԲ պաշտոնական դիրքորոշումից:

Կիսվեք ձեր կարծիքով

Խնդրում ենք մինչև մեկնաբանելը ծանթանաք բլոգում մեկնաբանելու մեր կանոններին:
Ուղարկելով մեկնաբանությունը դուք հաստատում եք որ ծանոթացել և համաձայն եք դրանց:

YOUR_NAME_ERROR
Սխալ էլ․ հասցե
COMMENT_ERROR
խնդրում ենք պտտել ձեր սարքը
Կամավորների գրանցում

ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական կրթման թիմը ողջունում է կրթական ծրագրերին աջակից դառնալու ձեր ցանկությունը: Մենք արժևորում ենք ձեր տաղանդն ու ժամանակը և ուրախ կլինենք տեսնել ձեզ մեր կամավորների շարքում։

Սխալ մուտքագրում
Սխալ մուտքագրում
Սխալ մուտքագրում
Սխալ փոստային հասցե
Սխալ էլ․ հասցե
MOBILE_ERROR
Շաբաթական
օր
Օրական
ժամ
Նշեք ինչպիսի աշխատանքների եք ցանկանում մասնակցել
CV is not attachedAttached file size can't be more than 1MB
Վերբեռնել
Կցեք ձեր նկարը
Մոռացել ե՞ք գաղտնաբառը
Ունեք ձեր անձնական էջը, Մուտք գործեք
Տվյալ հղումը ակտիվ չէ
իմ էջի գրանցում
Ունեք ձեր անձնական էջը, Մուտք գործեք
Սխալ մուտքագրում
Սխալ մուտքագրում
BIRTHDATE_ERROR
Սխալ մուտքագրում
Սխալ փոստային հասցե
Սխալ էլ․ հասցե
Սխալ հեռախոսահամար
Սխալ գաղտնաբառ
Սխալ գաղտնաբառ
Գրանցումը Ձեզ կտա հետԵՎյալ ընդլայնված հնարավորությունները
Կկատարեք հաշվարկներ հաշվիչներով և կպահպանեք արդյունքները
24
Կկառավարեք Ձեր անձնական բյուջեն 24 ժամ
Կգրանցվեք և կմասնակցեք տարբեր միջոցառումների
Կտեղեկանաք նոր միջոցառումների մասին
Կպահպանեք նյութեր, որոնք կօգտագործեք կյանքի տարբեր իրավիճակներում