ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՇՎԻՉ
ԱՎԱՆԴԱՅԻՆ ՀԱՇՎԻՉ
ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՀԱՇՎԻՉ
ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՀԱՇՎԻՉ
Վարկի գումար
Տարեկան տոկոսադրույք
Վարկի ժամկետ ամիսներով
Ավանդի գումար
Տարեկան տոկոսադրույք
Ավանդի ժամկետ ամիսներով
Համակարգին միանալու տարեթիվ
Տարիք
Աշխատավարձ
Գրանցված աշխատավարձ
Եկամտային հարկ
Կենսաթոշակային վճար
12 կանոն ինտերնետում բանկային քարտից անվտանգ օգտվելու համար

«Անվճար պանիրը» միայն թակարդում է լինում....
Համացանցում ձեզ հաճախ առաջարկում են անվճար փորձել ինչ-որ բան, սակայն խնդրում եմ մուտքագրել բանկային քարտի տվյալները: Այո, սա ինտերնետային խաբեություն է: Տեղեկատվական անվտանգության փորձագետները փաստում են՝ ամեն օր աշխարհում ինտերնետային առևտուր կատարողների 2%-ը դառնում է տարբեր տեսակի խարդախությունների զոհ։ Դրանց մասին, ինչպես նաև դրանցից պաշտպանվելու կանոնները նյութում:

ՖիշինգԻնտերնետով ֆինանսական խաբեության ամենատարածված միջոցներից է ֆիշինգնը, որի նպատակն է ձեռք բերել օգտատերերի գաղտնի տվյալները` լոգիններն ու գաղտնաբառերը։
Խարդախներն այս նպատակին հասնելու համար հայտնի ապրանքանիշերի անունից ուղարկում են մեծ թվով էլեկտրոնային նամակներ, ինչպես նաև անձնական հաղորդագրություններ, օրինակ, բանկերի Իրավաբանական անձ է, որը տրված լիցենզիայի հիման վրա ներգրավում է ավանդներ և իր անունից և ռիսկով տեղեբաշխում է դրանք վարկեր, ավանդներ, դեպոզիտներ: անունից կամ սոցիալական ցանցերի միջոցով։
Իմացեք  Ֆինանսական խարդախությունների տեսակների մասին ավելին:

Նամակում հաճախ տեղադրված է ուղիղ հղում դեպքի մի կայք, որն առաջին հայացքից որևիցե կերպ չի տարբերվում իրականից, սակայն ուշադիր նայելով պարզ է դառնում, որ կայքի հասցեյում կա մեկ ավել տառ, օրինակ՝ Amazon.com-ի փոխարեն գրված է Amazօօn.com:

Երբ օգտատերը հայտնվում է այս կեղծ կայքում, խարդախները հոգեբանական տարբեր հնարքների միջոցով փորձում են համոզել նրան, որպեսզի նա մուտքագրի իր ծածկանունն ու գաղտնաբառը, ինչը հասանելի կդարձնի պոտենցիալ զոհի բանկային տվյալները։ 

Թանկարժեք ժամացույցներ առաջարկող ինտերնետ-խանութը առաջարկում է գնել թանկարժերք ժամացույց բավականին մատչելի գնով, գնումը կատարելու համար պոտենցիալ գնորդից պահանջվում է մուտքագրել քարտի տվյալները: Պատվիրված ժամացույցը, սակայն, այդպես էլ չի ստացվում, իսկ մուտքագրված տվյալները օգտագործվում են խարդախի կողմից քարտից գումար գողանալու նպատակով:

Վիրուսային ծրագրեր

Այս ծրագրերի նպատակն է գողանալ օգտատիրոջ բանկային քարտի վերաբերյալ տեղեկություն (համար, վաղեմության ժամկետ և այլն) նրա համակարգչից։ 

Օտար համակարգչով վճարում կատարելը

Ձեր գումարը կարող է հեշտությամբ հայտնվել խարդախների ձեռքում,  
երբ դուք վճարում եք կատարում օտար համակարգչով հասարակական վայրերում, օրինակ, ինտերնետային սրճարաններում կամ խաղային ակումբներում, որտեղ հաճախ տեղադրված են տեսախցիկներ։ կոնտակտային ինֆորմացիայի «հափշտակում»

Խաբեության մեկ այլ տեսակի դեպքում գնումը գրանցելիս գնորդը թողնում է իր կոնտակտային ինֆորմացիան։ Այնուհետև խարդախները կապվում են գնորդի հետ և ներկայանալով բանկի կամ ցանցային օպերատորի աշխատակից` տարբեր պատրվակներով փորձում են ստանալ գաղտնի տեղեկատվություն, օրինակ՝բանկային քարտի ՊԻՆ կոդը Բանկի կողմից վճարային քարտի տրամադրման ժամանակ քարտատիրոջը տրամադրվող գաղտնի կոդ, որն անհրաժեշտ է մուտքագրել բանկոմատից կամ էլեկտրոնային տերմինալից գործառնություններ իրականացնելու ժամանակ: կամ CVV2/CVC2 կոդը։
Օգտագործելով ստացված տվյալները` խաբեբաներն արագորեն գումարը հանում են քարտից` վճարելով գնումների դիմաց կամ փոխանցելով միջոցներն այլ հաշվեհամարներին։ 
Անվտանգության 12 կանոններ

  1. Երբեք և ոչ ոքի մի հայտնեք ձեր բանկային քարտի տվյալները, հատկապես եթե այդ մասին ձեզ խնդրում են անել հեռախոսով` ներկայանալով օրինակ որպես բանկի Իրավաբանական անձ է, որը տրված լիցենզիայի հիման վրա ներգրավում է ավանդներ և իր անունից և ռիսկով տեղեբաշխում է դրանք վարկեր, ավանդներ, դեպոզիտներ: աշխատակից, խնդրում են ասել ՊԻՆ կոդը Բանկի կողմից վճարային քարտի տրամադրման ժամանակ քարտատիրոջը տրամադրվող գաղտնի կոդ, որն անհրաժեշտ է մուտքագրել բանկոմատից կամ էլեկտրոնային տերմինալից գործառնություններ իրականացնելու ժամանակ: կամ CVV2/CVC2 կոդը:
    Բանկը կարող է հարցնել քարտի վերջին չորս թվերը կամ ամբողջ համարը, բայց իրավունք չունի և չպետք է պահանջի CVV2/CVC2 կամ փին կոդերը:Հիշեք նաև, այն մասին, որ ինտերնետ վճարում ձևակերպելիս ձեզնից չպետք է հարցնենՊԻՆ կոդ:
  2. Ֆիշինգային կայքը սովորականից կարելի է տարբերել, օրինակ, բարդ կազմված հասցեից, արձագանքների բացակայությունից, շատ էժան ապրանքներով և ծառայություններով: Այդ ամենը պետք է կասկած հարուցի:
  3. Անհրաժեշտ է, որ ձեր համակարգիչը մաքուր պահեք համակարգչային «վիրուսներից» և վտանգավոր ծրագրերից։ Մշտապես թարմացված պահեք ձեր հակավիրուսային ծրագրերը, խուսափեք կասկածելի և գովազդային բովանդակությամբ կայքերից:
  4. Խուսափեք ուրիշի համակարգիչը օգտագործելուց: Հատկապես դա վերաբերում է ինտերնետ սրճարաններին և ընդհանուր հասանելիության համակարգիչներին: 
  5. Քարտի տվյալները մուտքագրելիս ուշադրություն դարձրեք բրաուզերի հասցեի տողին: Գաղտնի ֆինանսական տեղեկությունը պետք է հաղորդվի պաշտպանված միացմամբ: Այդ դեպքում դուք կտեսնեք, որ հասցեի տողը լուսավորվում է դեղին գույնով, առկա է կողպեքի նշանը, իսկ հասցեն պարտադիր սկսվում է https:// նախածանցից: Իսկ եթե կողպեքին մկնիկով սեղմեք, ապա բրաուզերը հանգույցի մասին տեղեկություն կտրամադրի:
  6. Հնարավորության դեպքում անհրաժեշտ է հիշել ինտերնետ խանութների և սեփական ինտերնետ բանկի առավել հաճախ օգտագործվող հասցեները: Բանն այն է, որ խարդախները կարող են փոխել ընդամենը 1-2 սիմվոլ և դուք կհայտնվեք կեղծ կայքում:
  7. Համացանցում վճարման քարտ բացեք և միացրեք on-line բանկինգի հնարավորությունը: Դրա վրա փոխանցեք միայն այն գումարը, որն անհրաժեշտ է ձեզ այս կամ այն պահին: Այսպիսով, վճարելով գնման կամ ծառայության համար, դուք կբացառեք մեծ գումարների կորուստը: 
  8. Եթե վճարումը պահանջում է անցնել հղումներով, կրկնօրինակեք դրանք բուֆերում`  չսեղմելով դրանք մկնիկով, այնուհետև դրեք բրաուզերի հասցեական տողում: Դա կապված է նրա հետ, որ կարող է երևալ մեկ հղում, իսկ սեղմելիս կբացվի մեկ այլ հղում, որը տանում է կեղծ կամ վիրուսակիր էջ: 
  9. Ակտիվացրեք ձեր վճարային քարտի գումարի Անկանխիկ վճարումներ իրականացնելու նպատակով բանկի կողմից հաճախորդին տրամադրվող քարտ: շարժը ցույց տվող SMS ծառայությունը, այսպիսով կնկատեք, եթե ձեր քարտից փորձեն գումար գողանալ:
  10. Ինտերնետով (էլ. փոստ, skype և այլ)  ձեր բանկային քարտի նկարը ուղարկելիս  հիշեք, որ խաբեբաները կարող են  ցանկացած պահի կոտրել ուղարկողի կամ ստացողի էջն ու օգտվել այդ տեղեկությունից: 
    Եթե, այնուամենայնիվ, ձեզ խիստ անհրաժեշտ է ուղարկել օրինակ բանկային քարտի նկարը, ապա պետք է պայմանավորվել ստացողի հետ, որ նա ստանալուց անմիջապես հետո ջնջի նկարը էլեկտրոնային փոստից, դուք էլ պետք է ջնջեք այն ձեր փոստից:
  11. Առցանց գնումների դեպքում ստուգեք ձեր զամբյուղի վերջնական գումարը: Առցանց խանութները կարող են լռելյայն ընտրել առաքման ամենաթանկ տարբերակը, լրացուցիչ ապահովագրում կամ ընդլայնված երաշխիք: Ծառայություններ գնելու դեպքում վերջնական գումարի մեջ կարող է ներառվել լրացուցիչ սպասարկման գումարը: 
  12. Պարբերաբար ստուգեք ձեր վճարային քարտի Անկանխիկ վճարումներ իրականացնելու նպատակով բանկի կողմից հաճախորդին տրամադրվող քարտ: քաղվածքը, որպեսզի վստահ լինեք, որ տեղյակ եք քարտով կատարված բոլոր գործարքներից:
Ձեզ կհետաքրքրի նաև՝ 
  1. Անվտանգ և շահավետ ինտերնետային գնումներ
  2. Որտեղից և ինչպես վերցնել վճարային քարտ
  3. Ձեր իրավունքները վճարային քարտ օգտագործելիս
  4. Արագ և անվճար գտնել ձեզ ամենահարման վճարային քարտը
Նյութը պատրաստվել է ԱՄԻ «Նովոստի–Արմենիա»–ի և ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի www.abcfinance.am «Ֆինանսական գրագիտություն» համատեղ նախագծի շրջանակում: Նյութի սկզբնաղբյուրին կարող եք ծանոթանալ   newsarmenia.am կայքում: 
Բաժանորդագրվեք
մեր լրահոսին և բաց մի թողեք կարևոր նորությունները`
Հետևեք մեզ նաև սոց. ցանցերում և RSS-ի միջոցով`
ԹԱՐՄ Նորություններ
խնդրում ենք պտտել ձեր սարքը
Կամավորների գրանցում

ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական կրթման թիմը ողջունում է կրթական ծրագրերին աջակից դառնալու ձեր ցանկությունը: Մենք արժևորում ենք ձեր տաղանդն ու ժամանակը և ուրախ կլինենք տեսնել ձեզ մեր կամավորների շարքում։

Սխալ մուտքագրում
Սխալ մուտքագրում
Սխալ մուտքագրում
Սխալ փոստային հասցե
Սխալ էլ․ հասցե
MOBILE_ERROR
Շաբաթական
օր
Օրական
ժամ
Նշեք ինչպիսի աշխատանքների եք ցանկանում մասնակցել
CV is not attachedAttached file size can't be more than 1MB
Վերբեռնել
Կցեք ձեր նկարը
Մոռացել ե՞ք գաղտնաբառը
Ունեք ձեր անձնական էջը, Մուտք գործեք
Տվյալ հղումը ակտիվ չէ
իմ էջի գրանցում
Ունեք ձեր անձնական էջը, Մուտք գործեք
Սխալ մուտքագրում
Սխալ մուտքագրում
BIRTHDATE_ERROR
Սխալ մուտքագրում
Սխալ փոստային հասցե
Սխալ էլ․ հասցե
Սխալ հեռախոսահամար
Սխալ գաղտնաբառ
Սխալ գաղտնաբառ
Գրանցումը Ձեզ կտա հետԵՎյալ ընդլայնված հնարավորությունները
Կկատարեք հաշվարկներ հաշվիչներով և կպահպանեք արդյունքները
24
Կկառավարեք Ձեր անձնական բյուջեն 24 ժամ
Կգրանցվեք և կմասնակցեք տարբեր միջոցառումների
Կտեղեկանաք նոր միջոցառումների մասին
Կպահպանեք նյութեր, որոնք կօգտագործեք կյանքի տարբեր իրավիճակներում