ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՇՎԻՉ
ԱՎԱՆԴԱՅԻՆ ՀԱՇՎԻՉ
ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՀԱՇՎԻՉ
ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՀԱՇՎԻՉ
Վարկի գումար
Տարեկան տոկոսադրույք
Վարկի ժամկետ ամիսներով
Ավանդի գումար
Տարեկան տոկոսադրույք
Ավանդի ժամկետ ամիսներով
Համակարգին միանալու տարեթիվ
Տարիք
Աշխատավարձ
Գրանցված աշխատավարձ
Եկամտային հարկ
Կենսաթոշակային վճար
5 Խորհուրդ Ամանորին ընդառաջ
Ամանորյա տոները տևում են մի քանի օր, սակայն այդ օրերի ընթացքում մարդիկ հասցնում են ծախսել իրենց տվյալ տարվա եկամտի զգալի մասը: Ուստի, հետևե՛ք այս խորհուրդներին և Ամանորի շեմին խուսափեք էմոցիոնալ որոշումներից, որոնք կխախտեն Ձեր բյուջեի հավասարակշռությունը:  

Սովորեք անցյալ տարվա փորձից

Մինչև ամանորին պատրաստվելը մի պահ մտաբերեք, թե ինչպես եք պատրաստվել ամանորին անցյալ տարի:
Նախորդ տարիների փորձը լավագույն ուսուցիչն է:
Ինչպիսի որոշումներ եք կայացրել: Որոնք էին արդյունավետ, իսկ որոնք կփոխեիք այս տարի:

Որքան արդյունավետ էր թանկարժեք ամանորյա զարդարանքներ գնելու փոխարեն սեփական ձեռքերով դրանք պատրաստելու որոշումը: Արդյո՞ք անհրաժեշտ էր գնել այդքան շատ սնունդ, եթե արդյունքում մի մասը նույնիսկ չհասցրեցիք օգտագործել և դեն նետեցիք: Ոչ թարմ սնունդը նպաստում է շատ հիվանդությունների առաջացմանը:

Հիշեք՝ ամանորյա տոները տևում են մի քանի օր, այլ ոչ թե հավերժություն: Մի կատարեք չափից շատ ծախսեր:
Միանգամից մեծ ծախսերի կատարումը խախտում է Ձեր բյուջեի հավասարակշռությունը:

Փորձեք մտաբերել այս բոլոր դրվագները և կառուցել Ձեզ համար կատարյալ, առանց լրացուցիչ լարվածության և ծախսերի, Ամանորը:

 Կազմեք Ամանորի ծախսերի բյուջեն

Կազմեք Ձեր ամանորյա գնումների բյուջեն՝ գրառելով բոլոր նվերների, ուտելիքների և ըմպելիքների, զարդարանքների և միջոցառումների ծախսերը, որոնք պատրաստվում եք կատարել:
Մեր բյուջեի պլանավորման հաշվիչը կօգնի Ձեզ արագ և հեշտ կազմել Ամանորյա բյուջեն

 Նվիրեք օգտակար նվերներ

Նվերներ գնելուց առաջ, նախ փորձեք հասկանալ, թե Ձեր ընտանիքի անդամները կամ ընկերները ինչի կարիք ունեն և ինչը իրենց իրոք ուրախություն կպատճառի:
Թանկարժեք նվեր դեռևս չի նշանակում լավ նվեր:
Այսպիսով` դուք չեք կատարի անտեղի ծախսեր և փոխարենը Ձեր մտերիմների կողմից կստանաք դրական և ուրախ արձագանք:

Ամանորյա նվերների վերաբերյալ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ամբողջ աշխարհում մարդկանց 70 %-ը Ամանորին ստանում են իրենց ոչ այնքան անհրաժեշտ և պիտանի նվերներ:

Եթե դժվարանում եք ընտրել նվեր, ապա լավագույն տարբերակ կարող է լինել որևէ խանութի կամ ծառայության նվեր քարտը:
Այս պարագայում շատ կարևոր է ուշադիր լինել նվեր քարտի վավերականության ժամկետին:
Ուստի նվիրելիս չմոռանաք Ձեր մտերիմներին մեկ անգամ ևս հիշեցնել, թե որքան ժամանակ է գործելու նվեր քարտը:

Եղեք ուշադիր գնումներ կատարելիս

Համաձայն ուսումնասիրությունների՝ մարդիկ սկսում են ավելի հաճախ օգտագործել իրենց վճարային քարտը հենց ամանորյա գնումներ կատարելիս: Ուստի ամանորյա խառնաշփոթին էլ ավելի կարևոր է ուշադիր լինել և մինչև վճարային քարտով գնումներ կատարելը վերհիշել հետևյալ օգտագործման կանոնները.

  • Ուշադիր եղեք բանկոմատից գումար կանխիկացնելիս:
  • Մի մոռացեք գործարքը կատարելուց հետո վերցնել Ձեր քարտը:
  • Տեսադաշում պահեք քարտը անկանխիկ վճարումներ կատարելիս: 
  • Ստուգեք, մինչև անդորրագիրը ստորագրելը, արդյո՞ք այնտեղ նշված գումարը նույն է ինչ գործարքի գումարին:
  • Մի վստահեք Ձեր քարտը կամ ծածկագիրը անծանոթ մարդկանց:

Քարտի մասին ավելին` այստեղ:

Նոր տարին սկսեք խնայելով

Եթե այս տարի նախօրոք չեք խնայել գումար Ամանորի համար, հոգ չէ, թող ձեր ամանորյա ցանկություններից մեկն էլ լինի «կարողանալ խնայել»:

Բացեք ավանդային հաշիվ: Սահմանեք ձեր գրպանին հարմար փոքր գումար և պարբերաբար մուտքագրեք այն ձեր ավանդային հաշվին: Մեր ավանդային հաշվիչը կօգնի կատարել ճշգրիտ հաշվարկներ:
Տեղաբաշխեք ծախսերը. ամանորյա նվերներ կարող եք գնել ամբողջ տարվա ընթացքում: Օգտվեք տարվա ընթացքում հայտարարվող զեղչային առաջարկներից: Սա կօգնի տեղաբաշխել և արդյունավետ կառավարել ծախսերը ամբողջ տարվա կտրվածքով:Ձեզ կհետաքրքրի նաև՝
Ծախսերի օպտիմալացման 7 եղանակները
5 խորհուրդ՝ կրճատելու երեխայի ծնունդի ծախսերը
Ինչպե՞ս կրճատել արձակուրդի ծախսերը

Ինչպե՞ս արագ և անվճար հաշվարկեք ձեր.
Վարկը
Աշխատավարձի մաքուր մնացորդը
Բաժանորդագրվեք
մեր լրահոսին և բաց մի թողեք կարևոր նորությունները`
Հետևեք մեզ նաև սոց. ցանցերում և RSS-ի միջոցով`
ԹԱՐՄ Նորություններ
խնդրում ենք պտտել ձեր սարքը
Կամավորների գրանցում

ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական կրթման թիմը ողջունում է կրթական ծրագրերին աջակից դառնալու ձեր ցանկությունը: Մենք արժևորում ենք ձեր տաղանդն ու ժամանակը և ուրախ կլինենք տեսնել ձեզ մեր կամավորների շարքում։

Սխալ մուտքագրում
Սխալ մուտքագրում
Սխալ մուտքագրում
Սխալ փոստային հասցե
Սխալ էլ․ հասցե
MOBILE_ERROR
Շաբաթական
օր
Օրական
ժամ
Նշեք ինչպիսի աշխատանքների եք ցանկանում մասնակցել
CV is not attachedAttached file size can't be more than 1MB
Վերբեռնել
Կցեք ձեր նկարը
Մոռացել ե՞ք գաղտնաբառը
Ունեք ձեր անձնական էջը, Մուտք գործեք
Տվյալ հղումը ակտիվ չէ
իմ էջի գրանցում
Ունեք ձեր անձնական էջը, Մուտք գործեք
Սխալ մուտքագրում
Սխալ մուտքագրում
BIRTHDATE_ERROR
Սխալ մուտքագրում
Սխալ փոստային հասցե
Սխալ էլ․ հասցե
Սխալ հեռախոսահամար
Սխալ գաղտնաբառ
Սխալ գաղտնաբառ
Գրանցումը Ձեզ կտա հետԵՎյալ ընդլայնված հնարավորությունները
Կկատարեք հաշվարկներ հաշվիչներով և կպահպանեք արդյունքները
24
Կկառավարեք Ձեր անձնական բյուջեն 24 ժամ
Կգրանցվեք և կմասնակցեք տարբեր միջոցառումների
Կտեղեկանաք նոր միջոցառումների մասին
Կպահպանեք նյութեր, որոնք կօգտագործեք կյանքի տարբեր իրավիճակներում