ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՇՎԻՉ
ԱՎԱՆԴԱՅԻՆ ՀԱՇՎԻՉ
ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՀԱՇՎԻՉ
ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՀԱՇՎԻՉ
Վարկի գումար
Տարեկան տոկոսադրույք
Վարկի ժամկետ ամիսներով
Ավանդի գումար
Տարեկան տոկոսադրույք
Ավանդի ժամկետ ամիսներով
Համակարգին միանալու տարեթիվ
Ծննդյան տարեթիվ
Աշխատավարձ
Գրանցված աշխատավարձ
Եկամտային հարկ
Կենսաթոշակային վճար
Ծախսերի օպտիմալացման 7 եղանակ

Ճգնաժամային կառավարմամբ զբաղվող ընկերությունների կողմից կատարված ուսումնասիրությունները պարզել են. մեր եկամտի 20%-ից ավելին ծախվում է ոչ այնքան անհրաժեշտ իրերի գնմանը, որի արդյունքում զրկվում ենք մեր առաջնային նպատակների իրագործումից: Այս ամենից խուսափելու համար հետևեք ստորև ներկայացված 7 խորհուրդներին:

Կազմեք գնումների ցուցակՆախքան խանութ գնալը նախապես կազմեք գնման ենթակա ապրանքների ցանկ (հատկապես մթերքների դեպքում): Լավագույն արդյունքի հասնելու համար անհրաժեշտ է չշեղվել ցուցակից և դրանից դուրս գնումներ կատարել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

Ըստ ամերիկյան Փենսիլվանիա համալսարանի կողմից իրականացված հետազոտությունների՝ նախապես կազմված ցուցակով խանութ գնալու դեպքում կարող եք խնայել ձեր գումարի մինչև 23%-ը:
Կրճատեք ավելորդ Եվ չօգտագործվող իրերի գնումները
Հարցրեք ձեր մտերիմներին, թե նրանք, որ իրերն են համարում ավելորդ ձեր գնումներում և վերանայեք դրանք:
Ամերիկյան «Ուոլ Սթրիթ» ամսագրի տվյալների համաձայն` միջինում մարդիկ կանոնավոր օգտագործում են իրենց զգեստապահարանի միայն 20%-ը:Փորձեք գնել միայն այն հագուստները, որոնք կնախընտրեիք կրել ամեն օր:
Հնարավորինս կրճատեք ձեր նախասիրությունների համար ոչ առաջին անհրաժեշտության իրերի գնումները:
Փորձեք սննդակարգից հանել ոչ օգտակար սննդի տեսականին, ինչը ոչ միայն կօգնի խնայել, այլև հոգ տանել ձեր առողջության մասին:
Գնեք սահմանափակ սնունդ
Գնեք այնքան սնունդ, որքան անհրաժեշտ է 2-3 օրվա համար։
Փորձը ցույց է տալիս. երկար ժամանակի համար սնունդ գնելն անարդյունավետ է, քանի որ ընթացքում կարող են փոխվել մեր ցանկություններն այդ սննդի հանդեպ, կամ անցնեն դրանց պիտանելիության ժամկետները, որոնց արդյունքում ստիպված կլինենք դրանք դեն նետել:
Վարեք եկամուտների եվ ծախսերի հաշվառման օրագիր
«Մանի Մենեջմենթ Ինտերնեյշնլ» ընկերության կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է.30 օր շարունակ եկամուտների ու ծախսերի հաշվառումն օրագրերում, էլեկտրոնային եղանակով կամ բջջային հավելվածների միջոցով, կնպաստի սեփական բյուջեի հստակեցմանը, ավելորդ գնումների հայտնաբերմանը և հետագայում դրանց կրճատմանը:
  • Կատարեք շուկայի ուսումնասիրություն: 
  • Ուսումնասիրեք բոլոր այլընտրանքային տարբերակները և ընտրեք առավել մատչելին նույնանման ծառայություններից օգտվելիս։
  • Փորձեք տաքսի ծառայություններից օգտվել միայն խիստ անհրաժեշտության դեպքում և աշխատեք փոխարինել դրանք հանրային տրանսպորտով:
  • Պարբերաբար ուսումնասիրեք, բանկային ծառայություններից օգտվելիս, այլընտրանքային տարբերակները և ընտրեք այն բանկը, որն առաջարկում է առավել շահավետ պայմաններով սպասարկում: 
  • Գտեք որոշ ապրանքների այլընտրանքները: Էլեկտրաէներգիայի ծախսը կրճատելու համար փոխարինեք սովորական շիկացման լամպերը LED լամպերով, որոնք թեև համեմատաբար թանկ են, սակայն իրենց ցածր էներգատարության և բարձր դիմացկունության շնորհիվ թույլ են տալիս կատարել իրատեսական խնայողություններ։ 
Համաձայն ԱՄՆ-ի Էներգետիկայի վարչության տվյալների՝ LED լամպերը 80 % նվազեցնում են էլեկտրաէներգիայի օգտագործման ծավալները և 8-25 անգամ ավելի երկար են աշխատում, քան սովորական վոլֆրամային լամպերը:  
3 սենյականոց բնակարանը LED լամպերով լուսավորելու դեպքում դուք միջինում կխնայեք շուրջ 7 000 ՀՀ դրամ գումար:Գնումներ կատարելիս օգտվեք զամբյուղներից: Քարշակներից օգտվելիս դժվար է զգալ ապրանքների ծանրությունը: Բացի այդ, Հիշե՛ք, որքան մեծ է ձեր զամբյուղի տարողունակությունը, այնքան ավելի շատ եք ձգտում այն լցնել նոր ապրանքներով:Ավելին, տարայի բացակայությունը կարող է ձեզ ետ պահել ոչ անհրաժեշտ և չպալանավորված ուտելիք գնելուց:Ձեզ կհետաքրքրի նաև
  1. 9 խորհուրդ ինչպես խնայել սննդի վրա
  2. 5 խորհուրդ՝ կրճատելու երեխայի ծնունդի ծախսերը
  3. Ինչպե՞ս կրճատել արձակուրդի ծախսերը
  4. Արագ և անվճար հաշվարկել ձեր. ՎարկըԱվանդըԿենսաթոշակըԱշխատավարձի մաքուր մնացորդը
  5. Ուզում եմ խնայել գումար
Նյութից օգտվելու դեպքում հղումը www.abcfinance.am պարտադիր է: 
խնդրում ենք պտտել ձեր սարքը
Կամավորների գրանցում

ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական կրթման թիմը ողջունում է կրթական ծրագրերին աջակից դառնալու ձեր ցանկությունը: Մենք արժևորում ենք ձեր տաղանդն ու ժամանակը և ուրախ կլինենք տեսնել ձեզ մեր կամավորների շարքում։

Սխալ մուտքագրում
Սխալ մուտքագրում
Սխալ մուտքագրում
Սխալ փոստային հասցե
Սխալ էլ․ հասցե
MOBILE_ERROR
Շաբաթական
օր
Օրական
ժամ
Նշեք ինչպիսի աշխատանքների եք ցանկանում մասնակցել
CV is not attachedAttached file size can't be more than 1MB
Վերբեռնել
Կցեք ձեր նկարը
Մոռացել ե՞ք գաղտնաբառը
Ունեք ձեր անձնական էջը, Մուտք գործեք
Տվյալ հղումը ակտիվ չէ
իմ էջի գրանցում
Ունեք ձեր անձնական էջը, Մուտք գործեք
Սխալ մուտքագրում
Սխալ մուտքագրում
BIRTHDATE_ERROR
Սխալ մուտքագրում
Սխալ փոստային հասցե
Սխալ էլ․ հասցե
Սխալ հեռախոսահամար
Սխալ գաղտնաբառ
Սխալ գաղտնաբառ
Գրանցումը Ձեզ կտա հետԵՎյալ ընդլայնված հնարավորությունները
Կկատարեք հաշվարկներ հաշվիչներով և կպահպանեք արդյունքները
24
Կկառավարեք Ձեր անձնական բյուջեն 24 ժամ
Կգրանցվեք և կմասնակցեք տարբեր միջոցառումների
Կտեղեկանաք նոր միջոցառումների մասին
Կպահպանեք նյութեր, որոնք կօգտագործեք կյանքի տարբեր իրավիճակներում