Եթե պարզվել է, որ դրամային փոխանցում կատարելիս սխալվել եք բջջային համարի, բանկային քարտի կամ հաշվեհամարի թվերը հավաքելիս և գումարը փոխանցվել է անծանոթի կամ ստացել եք և չգիտեք ով է ուղարկողը, ապա այս հոդվածում կկարդաք մի քանի դեպքերի և դրանց հնարավոր լուծումների մասին:
Ի՞նչ անեմ, եթե...
Որոշ կապի օպերատորներ հնարավորություն են տալիս 1 րոպեի ընթացքում չեղարկել բջջային համարից մյուսին կատարվող փոխանցումները:
Մնացած դեպքերում.Կապ հաստատե՛ք հեռախոսահամարի տիրոջ հետ (այս դեպքում ողջ հույսը դնում եք այլ մարդու բարեխղճության վրա)
Գումարը փոխանցել եմ սխալ բանկային քարտի/հաշվեհամարի Գումարային փոխանցումների համար սովորաբար պահանջվում է 0,5 վայրկյանից մինչև 2 աշխատանքային օր ժամանակ: Հիշեք, որ այս դեպքում բանկը չի կարող միակողմանիորեն հետ գանձել գումարը:
Ես եմ ստացել սխալ փոխանցում
Տվյալ դեպքում անհրաժեշտ է գումարը չօգտագործել:
Գումարը փոխանցել եմ խարդախների Խարդախները բանկերի և այլ ֆինանսական կազմակերպությունների անունից կարճ (SMS) հաղորդագրություններ են ուղարկում իբրև ձեզ փոխանցվել է գումար, այնուհետև զանգում են և գումարի վերադարձ պահանջում: Այս դեպքում մինչ վերադարձնելը համոզվեք, որ գումարը իսկապես ժամանել է ձեր հաշվին՝ խուսափելու համար անհիմն կասկածներից: Սա կարելի է անել մոբայլ բանկինգի միջոցով կամ կապվելով բանկի սպասարկման կենտրոնի հետ:
Ուշադիր եղե՛ք
Սխալ փոխանցումներից խուսափելու համար ստուգե՛ք ստացողի անուն/ազգանունը մոբայլ հավելվածում կամ ուշադիր եղե՛ք, որ քարտային հաշվի/հաշվեհամարի թվերը լինեն ճիշտ հավաքված: Սեղմե՛ք «Հաստատել» կոճակը, երբ վստահ եք, որ ամեն ինչ ճիշտ է:
ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական կրթման թիմը ողջունում է կրթական ծրագրերին աջակից դառնալու ձեր ցանկությունը: Մենք արժևորում ենք ձեր տաղանդն ու ժամանակը և ուրախ կլինենք տեսնել ձեզ մեր կամավորների շարքում։