ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՇՎԻՉ
ԱՎԱՆԴԱՅԻՆ ՀԱՇՎԻՉ
ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՀԱՇՎԻՉ
ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՀԱՇՎԻՉ
Վարկի գումար
Տարեկան տոկոսադրույք
Վարկի ժամկետ ամիսներով
Ավանդի գումար
Տարեկան տոկոսադրույք
Ավանդի ժամկետ ամիսներով
Համակարգին միանալու տարեթիվ
Ծննդյան տարեթիվ
Աշխատավարձ
Գրանցված աշխատավարձ
Եկամտային հարկ
Կենսաթոշակային վճար
Տոները և բյուջեի կառավարումը

Բոլորս սիրում ենք տոները, քանի որ դրանք հիանալի հնարավորություններ են ազատ ժամանակը վայելելու մտերիմ մարդկանց հետ՝ կազմակերպելով խնջույքներ, պատրաստելով տարատեսակ նվերներ և ինչու չէ նաև ճանապարհորդություններ: Սակայն հենց տոների ընթացքում է առավել կարևոր բյուջեի ճիշտ կառավարումը. չէ՞ որ մեր սիրելիներին ուրախացնելու համար անհրաժեշտ են նաև գումարային միջոցներ:

Մեր ժամանակը լավ անցկացնելը, հարազատներին երջանկացնելը և միևնույն ժամանակ բյուջեի ճիշտ կառավարումը հնարավոր է, պարզապես անհրաժեշտ է հետևել մի քանի քայլերի:

Սահմանե՛ք իրատեսական բյուջե

Այս քայլը վճռորոշ է: Պարզե՛ք, թե որքան կարող եք ձեզ թույլ տալ ծախսել առանց հիմնական ծախսերի կամ ապագա ֆինանսական նպատակների վրա ազդելու: Հաշվի՛ առեք անցյալ տարվա ծախսերը, եկամուտները և գալիք պարտադիր վճարումները:

Պլանավորե՛ք և ուսումնասիրե՛ք

Կազմե՛ք հատուկ նվերների ցանկ՝ Ձեր գումարի իրատեսական սահմաններում : Գնելուց առաջ ուսումնասիրե՛ք և համեմատե՛ք գները տարբեր խանութներում: Այս պրակտիկան օգնում է գտնել լավագույն տարբերակները և գումար խնայել նվերների և տոնական այլ անհրաժեշտ իրերի վրա: Գնե՛ք այն նվերը, որը ավելի փոխշահավետ է:

Սկսե՛ք վաղ

Մի՛ սպասեք մինչև վերջին րոպեն: Սկսե՛ք պլանավորել և խնայել ամիսներ առաջ՝ ֆինանսական սթրեսից խուսափելու համար: Սա կարող է նաև թույլ տալ Ձեր որոշումներում ավելի ճիշտ լինել և գնել այն ինչ իսկապես Ձեզ անհրաժեշտ է: Օրինակ՝ եթե պլանավորում եք գնել նվեր Ձեր սիրելիին մարտի 8ի կապակցությամբ, սկսե՛ք մտածել ծախսերի մասին շաբաթներ առաջ:

Ներառե՛ք բոլոր ծախսերը

Շատ կարևոր է նաև բյուջեում հաշվի առնել տրանսպորտի կամ առաքման, զարդարանքի, սննդի և տոնական այլ ծախսերի մասին, չէ՞ որ դրանք ևս կարևոր ծախսեր են: Այսպես կարող եք խուսափել նախատեսված գումարից ավելի շատ ծախսել և հետագայում չզարմանալ անսպասելի ծախսերից:

Խուսափե՛ք իմպուլսային գնումներից

Մնացե՛ք Ձեր նախապես պլանավորված ցուցակի սահմաններում և դիմադրե՛ք իմպուլսիվ գնումների գայթակղությանը կամ այլ մարքեթինգային հնարքներին: Նախքան որոշում կայացնելը սպասե՛ք որոշ ժամանակ և հարցրե՛ք Ձեզ՝ իրո՞ք անհրաժեշտություն կա տվյալ իրը գնելու:

Խուսափե՛ք ավելորդ պարտքից

Չնայած տոնական ծախսերի համար գայթակղիչ է վարկին դիմելը, այնուամենայնիվ զգո՛ւյշ եղեք՝ կանխելու պարտքերի կուտակումը: Իսկ եթե արդեն դիմել եք վարկին, վարկային գծի կամ օվերդրաֆթի դեպքում սահմանե՛ք վարկային գծի օգտագործման հաստատուն սահմանաչափ և անմիջապե՛ս մարեք բոլոր մնացորդները՝ բարձր տոկոսներով վճարումները շրջանցելու համար: Հետևե՛ք վճարումներին, մի՛ ունեցեք ուշացումներ։ Հնարավորություն ունենալու դեպքում արա՛գ մարեք վարկը։ 

Սովորե՛ք անցյալ ծախսերի փորձից

Վերհիշե՛ք ՝ ինչպիսի ծախսեր եք ունեցել նախորդ տոների ժամանակ և, հիմնվելով այդ փորձի վրա, ավելի ճիշտ որոշումներ կայացրեք: Գտեք ավելորդ կամ անսպասելի ծախսերը և համապատասխանաբար կարգավորե՛ք ձեր բյուջեն՝ այս անգամ ավելի ռացիոնալ ֆինանսական որոշումներ կայացնելու համար:

Ստեղծելով բյուջե, սկսելով վաղաժամ, դնելով իրատեսական ակնկալիքներ, հասկանալով ձեր սովորությունները և առաջնահերթություն տալով ֆինանսական բարեկեցությանը՝ դուք կարող եք վայելել տոները՝ չվնասելով ձեր ֆինանսական կայունությունը:

Տոնե՛ք ուշադրությամբ և կատարեք ընտրություններ՝ համապատասխանեցնելով ձեր ֆինանսական նպատակներին:

Եղե՛ք բարեկեցիկ և ֆինանսապես կայուն՝ նշելով Ձեր տոները մտերիմների հետ: 

խնդրում ենք պտտել ձեր սարքը
Կամավորների գրանցում

ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական կրթման թիմը ողջունում է կրթական ծրագրերին աջակից դառնալու ձեր ցանկությունը: Մենք արժևորում ենք ձեր տաղանդն ու ժամանակը և ուրախ կլինենք տեսնել ձեզ մեր կամավորների շարքում։

Սխալ մուտքագրում
Սխալ մուտքագրում
Սխալ մուտքագրում
Սխալ փոստային հասցե
Սխալ էլ․ հասցե
MOBILE_ERROR
Շաբաթական
օր
Օրական
ժամ
Նշեք ինչպիսի աշխատանքների եք ցանկանում մասնակցել
CV is not attachedAttached file size can't be more than 1MB
Վերբեռնել
Կցեք ձեր նկարը
Մոռացել ե՞ք գաղտնաբառը
Ունեք ձեր անձնական էջը, Մուտք գործեք
Տվյալ հղումը ակտիվ չէ
իմ էջի գրանցում
Ունեք ձեր անձնական էջը, Մուտք գործեք
Սխալ մուտքագրում
Սխալ մուտքագրում
BIRTHDATE_ERROR
Սխալ մուտքագրում
Սխալ փոստային հասցե
Սխալ էլ․ հասցե
Սխալ հեռախոսահամար
Սխալ գաղտնաբառ
Սխալ գաղտնաբառ
Գրանցումը Ձեզ կտա հետԵՎյալ ընդլայնված հնարավորությունները
Կկատարեք հաշվարկներ հաշվիչներով և կպահպանեք արդյունքները
24
Կկառավարեք Ձեր անձնական բյուջեն 24 ժամ
Կգրանցվեք և կմասնակցեք տարբեր միջոցառումների
Կտեղեկանաք նոր միջոցառումների մասին
Կպահպանեք նյութեր, որոնք կօգտագործեք կյանքի տարբեր իրավիճակներում