ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՇՎԻՉ
ԱՎԱՆԴԱՅԻՆ ՀԱՇՎԻՉ
ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՀԱՇՎԻՉ
ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՀԱՇՎԻՉ
Վարկի գումար
Տարեկան տոկոսադրույք
Վարկի ժամկետ ամիսներով
Ավանդի գումար
Տարեկան տոկոսադրույք
Ավանդի ժամկետ ամիսներով
Համակարգին միանալու տարեթիվ
Ծննդյան տարեթիվ
Աշխատավարձ
Գրանցված աշխատավարձ
Եկամտային հարկ
Կենսաթոշակային վճար
Ինչպե՞ս ժառանգել կուտակային կենսաթոշակային փայերը:

Յուրաքանչյուրիս կուտակային կենսաթոշակային փայերն իր սեփականությունն են և ինչպես այլ ունեցվածքը` հնարավոր է ժառանգել: 

Արի պատմենք, թե ինչպես կարող ես հարազատիդ մահից հետո տեղեկություն ստանալ նրա կենսաթոշակային փայերի մասին և հնարավորության դեպքում ժառանգել:

Կենսաթոշակային փայերը կուտակային կենսաթոշակային համակարգի շնորհիվ կուտակված միջոցներն են:

Մահվանը հաջորդող 6 ամիսների ընթացքում անհրաժեշտ է ժառանգության հարցով դիմել հարազատիդ բնակության վայրի նոտարին: Կարևոր է նշել, որ նոտարը նաև կենսաթոշակային փայերի վերաբերյալ հարցում անի Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիային:

Բացի ունեցվածքի վերաբերյալ հարցումներից նոտարը հարցման միջոցով պարզելու է, թե արդյոք քեզնից բացի կան այլ ժառանգներ:

Հարցումներն իրականացնելուց հետո նա քեզ կտրամադրի ժառանգության վկայագիրը, սովորաբար այս փուլը տևում է 6 ամիս:

Ժառանգության վկայագիրը ստանալուն պես կարող ես դիմել Կենտրոնական դեպոզիտարիային հաշվի օպերատորներից որևէ մեկի միջոցով: Կախված քո ընտրությունից՝ կենսաթոշակային փայերը կփոխանցվեն քո անհատական կենսաթոշակային հաշվին, կամ էլ միանվագ կվճարվեն՝ փոխանցվելով քո կողմից նշված բանկային հաշվին:

Նշենք, որ միանվագ ստանալու դեպքում քեզնից գանձվելու է ժառանգվելիք կենսաթոշակային փայերի 2 %-ի չափով գումար: Իսկ առաջին տարբերակն ընտրելու դեպքում հարազատիդ կուտակային փայերն ավելանալու են քոնին և  արդյունքում ավելի բարձր կենսաթոշակ են քեզ ապահովելու:

Դիմումդ ստանալուց հետո 10 աշխատանքային օրերի ընթացքում Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան կազմակերպելու է կուտակված կենսաթոշակային փայերի ժառանգումը:

Կարող ես նաև որևէ մեկին լիազորել, որպեսզի քո փոխարեն ներկայացնի կենսաթոշակային փայերի ժառանգման դիմում:

Դիմում ներկայացնելիս անհրաժեշտ է տրամադրել այս տվյալներն ու փաստաթղթերը՝

1)     ժառանգի անունը և ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան (առկայության դեպքում) և համարը.

2)    ժառանգի հանրային ծառայության համարանիշը կամ հանրային ծառայության համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը, բացառությամբ այն դեպքի, երբ անձը օտարերկրյա քաղաքացի է և կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակից չէ.

3)    ժառանգի կոնտակտային տվյալները (հեռախոսահամարը, էլ. փոստի հասցեն և այլն).

4)    ժառանգի՝ Կենտրոնական դեպոզիտարիայից տեղեկատվություն ստանալու նախընտրելի միջոցը (նամակ, էլեկտրոնային հաղորդագրություն և այլն).

5)    ժառանգատուի անունը և ազգանունը.

6)   ժառանգատուի հանրային ծառայության համարանիշը կամ հանրային ծառայության համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը.

7)    կենսաթոշակային ֆոնդի ժառանգված փայերի ժառանգման տարբերակի և չափի (յուրաքանչյուր տարբերակի գծով) վերաբերյալ ժառանգի ընտրությունը.

8)   անհատական բանկային հաշվի տվյալները, եթե ընտրել ես միանվագ ստանալու տարբերակը,

9)   ժառանգության վկայականի տվյալները

10) դիմումի ներկայացման տարին, ամիսը և ամսաթիվը.

11)  ժառանգի (ժառանգի լիազոր ներկայացուցչի) ստորագրությունը, բացառությամբ այն դեպքերի, երբ դիմումը ներկայացվել է էլեկտրոնային եղանակով, որն ապահովում է անձի նույնականացումը:


 
խնդրում ենք պտտել ձեր սարքը
Կամավորների գրանցում

ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական կրթման թիմը ողջունում է կրթական ծրագրերին աջակից դառնալու ձեր ցանկությունը: Մենք արժևորում ենք ձեր տաղանդն ու ժամանակը և ուրախ կլինենք տեսնել ձեզ մեր կամավորների շարքում։

Սխալ մուտքագրում
Սխալ մուտքագրում
Սխալ մուտքագրում
Սխալ փոստային հասցե
Սխալ էլ․ հասցե
MOBILE_ERROR
Շաբաթական
օր
Օրական
ժամ
Նշեք ինչպիսի աշխատանքների եք ցանկանում մասնակցել
CV is not attachedAttached file size can't be more than 1MB
Վերբեռնել
Կցեք ձեր նկարը
Մոռացել ե՞ք գաղտնաբառը
Ունեք ձեր անձնական էջը, Մուտք գործեք
Տվյալ հղումը ակտիվ չէ
իմ էջի գրանցում
Ունեք ձեր անձնական էջը, Մուտք գործեք
Սխալ մուտքագրում
Սխալ մուտքագրում
BIRTHDATE_ERROR
Սխալ մուտքագրում
Սխալ փոստային հասցե
Սխալ էլ․ հասցե
Սխալ հեռախոսահամար
Սխալ գաղտնաբառ
Սխալ գաղտնաբառ
Գրանցումը Ձեզ կտա հետԵՎյալ ընդլայնված հնարավորությունները
Կկատարեք հաշվարկներ հաշվիչներով և կպահպանեք արդյունքները
24
Կկառավարեք Ձեր անձնական բյուջեն 24 ժամ
Կգրանցվեք և կմասնակցեք տարբեր միջոցառումների
Կտեղեկանաք նոր միջոցառումների մասին
Կպահպանեք նյութեր, որոնք կօգտագործեք կյանքի տարբեր իրավիճակներում