ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՇՎԻՉ
ԱՎԱՆԴԱՅԻՆ ՀԱՇՎԻՉ
ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՀԱՇՎԻՉ
ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՀԱՇՎԻՉ
Վարկի գումար
Տարեկան տոկոսադրույք
Վարկի ժամկետ ամիսներով
Ավանդի գումար
Տարեկան տոկոսադրույք
Ավանդի ժամկետ ամիսներով
Համակարգին միանալու տարեթիվ
Ծննդյան տարեթիվ
Աշխատավարձ
Գրանցված աշխատավարձ
Եկամտային հարկ
Կենսաթոշակային վճար
Տեղի ունեցավ ՀՀ-ում Ֆինանսական կրթման ծրագրի մշակման և իրագործման հանձնաժողովի 25-րդ նիստը:
Հուլիսի 17-ին տեղի ունեցավ ՀՀ-ում ֆինանսական կրթման ծրագրի (Ծրագիր) մշակման և իրագործման հանձնաժողովի 25-րդ նիստը:

Հուլիսի 17-ին տեղի ունեցավ ՀՀ-ում ֆինանսական կրթման ծրագրի (Ծրագիր) մշակման և իրագործման հանձնաժողովի 25-րդ նիստը:

Նիստի մեկնարկին ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ ԿԲ խորհրդի անդամ Հասմիկ Ղահրամանյանը և ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսյա Սվաջյանը:

Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի մասնագետները շահագրգիռ կողմերին ներկայացրեցին տեղեկություններ ծրագրերի ընթացքի և արդյունքների վերաբերյալ:

Լուսինե Ներսիսյանը ներկայացրեց 2024թ երկրորդ եռամսյակում ՍՇՊևՖԿ կենտրոնի կողմից իրականացված կրթական ծրագրերը: Իրականացվել է ֆինանսատնտեսագիտական և ձեռնարկատիրական խաղ-մրցույթը՝ Brain-Ring-ը, որին մասնակցել են 55 աշակերտներ ՀՀ բոլոր մարզերից և Երևանից: Ծրագիրը իրականացվում է ՀՀ կենտրոնական բանկի և «Հայաստանի պատանեկան նվաճումներ» ՀԿ-ի համագործակցությամբ՝ այս տարվա խաղ-մրցույթը թվով 15-րդն էր:

Առաջին անգամ անցկացվել է ֆինանսական գրագիտության Ոզնի մրցաշար: Մրցաշարը իրականացվել «Քոնթեսթ լաբ» ՀԿ-ի հետ համատեղ, ֆինանսավորվել՝ Էվոկաբանկի կողմից:

Ամփոփվել է նաև  ֆինանսատնտեսագիտական Վիքիամիսը: Նշենք, որ մրցույթը մեծ հաջողություններ է գրանցել մեկ ամսվա ընթացքում Վիքիմեդիայի հայալեզու տիրույթում հոդվածների ստեղծման ու խմբագրման ծավալներով:

Երկրորդ եռամսյակի ընթացքում ԿԲ ֆինանսական կրթման թիմին են միացել 37 կամավորներ, ովքեր մինչև տարվա վերջ կաջակցեն տարբեր ֆինանսական կրթման նախաձեռնություններում:

Լայն հանրության համար մշակվող ֆինանսական թեմաներով 1 րոպեանոց պարզ հոլովակների մշակման ընթացքի թարմացումները ներկայացրեց ԿԲ ֆինանսական կրթման մասնագետ Դավիթ Խառատյանը: Մասնավորապես այս պահին բաց մրցույթի միջոցով ընտրված կազմակերպության հետ աշխատում են 2024թ. նկարահանվելիք հոլովակների (Թեմատիկ ուղղությունները՝ խնայողություններ և երկարաժամկետ պլանավորում, կուտակային կենսաթոշակային համակարգ, մակրոտնտեսական հասկացություններ և սպառողի իրավունք) ոճի հաստատման, սցենարների մշակման և նկարահանվող դերասանների ընտրության վրա: Նշվեց նաև, որ միաժամանակ ընթանում է նաև  նախորդ տարում նկարահանված հոլովակների առաջխաղացումը և տեղադրումը տարբեր գործընկեր կառույցների և նրանց առընթեր հարթակներում: Հանրությանն արդեն հասանելի հոլովակները վարկային պատմության, խարդախությունների, գրավի, անձնական տվյալների պաշտպանության վերաբերյալ են, որոնք կարելի է դիտել հետևյալ հղմամբ՝

https://youtu.be/C0_KxbwEbZg?si=34DHhmh71zd4FYKz

ԿԲ ֆինանսական կրթման մասնագետ Ռուզաննա Ալեքսանյանը նշեց նաև, որ 2024 թ. երկրորդ եռամսյակում թվային ֆինանսական կրթման ուղղությամբ ունեցել են ավելի քան 360.000 հասանելիություն ABC Finance ֆեյսբուքյան օգտահաշվի միջոցով: Ավարտին է մոտենում անկանխիկ գործառնություններին և բյուջեի պլանավորմանը նվիրված կրթական արշավը, հաջորդիվ սպասվում են արշավներ անձնական ֆինանսների կառավարման այլ թեմատիկ ուղղություններով: www.abcfinance.am հարթակում և սոցիալակն ցանցերի համանուն օգտահաշիվներում ֆինանսական կրթման բազում արշավներ են իրականացվում, որոնք նպատակաուղղված են լայն հանրությանը և տրամադրում են գիտելիքներ ու հմտություններ ֆինանսական կոմպետենցիաների մատրիցի 8 թեմատիկ ուղղություններով: Շնորհակալություն հայտնեց ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը, Ֆինանսական համակարգի հաշտարարին և Գերմանական խնայողական բանկերի միությանը, Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյին ֆինանսական կրթման հոլովակների տարածման գործում օժանդակության համար:

ՀՀ ԿԲ սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի մասնագետ Էդգար Հակոբյանը  ներկայացրեց հանրության համար մշակվող «Ֆինանսական գրագիտության թեստ»-ը, որը ներառում է անձնական ֆինանսների կառավարման 8 թեմատիկ ուղղությունների 24 հարցեր: Թեստն անցողները հնարավորթյուն են ստանալու պատասխանելու հարցերի, ստանալու իրենց ֆինանսական գրագիտության գնահատականը ու այն բարելավելու համար անհրաժեշտ նյութեր։ Թեստն այժմ մշակման փուլում է և շուտով հանձնվելու է հանրությանը: Ներկայացվեց նաև մեկ այլ կարևոր նախաձեռնություն՝ «ABCFinBot» տելեգրամյան բոտը՝ ֆինանսական կրթման նորարարական գործիք։ «ABCFinBot»-ի նպատակն է՝ զորակցելով օգտատերերին տրամադրել ֆինանսական գիտելիքներ ստանալու հարմար և մատչելի միջոց ֆինանսական գրագիտության բարձրացման համար: Ներկայումս պրոդուկտը գտնվում է նախագծման, մշակման ու թեստավորման փուլում։

Արաքս Մանուչարյանը ներկայացրեց «Ֆինանսական կրթումը դպրոցում» ծրագրի առաջընթացն, ինչպես նաև նոր «Ֆինանսական կրթություն դատապարտյալների համար» ծրագիրը:

Շուտով մեկնարկելիք նոր ուսումնական տարին հարուստ է լինելու ֆինանսական կրթությամբ ներառված դասագրքերով։ Այս տարի «Ես և շրջակա աշխարհը», «Մաթեմատիկա», «Հանրահաշիվ» և «Հասարակագիտություն» առարկաների 3-րդ, 6-րդ, 8-րդ և 10-րդ դասարանների՝ մրցույթը հաղթահարած նոր դասագրքերը կօգնեն աշակերտներին կատարել ֆինանսական հաշվարկներ, տարանջատել կարիքը ցանկությունից, կազմել անձնական բյուջե, զերծ մնալ ֆինանսական խարդախություններից և այլն:

Ֆինանսական կրթման ծրագրի հանձնաժողովին ներկայացվեց նաև նոր ծրագիր՝ «Ֆինանսական կրթություն դատապարտյալների համար», որի շրջանակում նախատեսվում է այն ուսուցիչների ու մասնագետների վերապատրաստում, ովքեր դասավանդում են դատապարտյալներին։ Այս ծրագիրն իրականացվում է՝ «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ համատեղ։ Այն հնարավորություն կտա բարելավելու դատապարտյալների գիտելիքները ֆինանսների աշխարհից, ինչն էլ հետագայում կնպաստի կրկնահանցագործությունների կրճատմանը, ինչպես նաև դատապարտյալների՝ սահուն կերպով հանրություն վերադառնալուն ու դեպի ֆինանսական բարեկեցություն գնալուն։ 

Աշոտ Ղոչիկյանը ներկայացրեց Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի կողմից 2024 թ. երկրորդ եռամսյակի ընթացքում իրականացված ֆինանսական կրթման նախագծերը, մասնավորապես երկրորդ եռամսյակը հատկանշական է եղել Հայաստանի մի շարք մարզերում իրականացված ֆինանսական կրթման դասընթացներով: Ինչպես նաև Հաշտարարի գրասենյակը մեկնարկել է  համագործակցություն Հանրային առաջին հեռուստաընկերության հետ, որի շրջանակում սպառողներին են ներկայացվելու մի շարք անհանգստացնող թեմաներ և հարցերի պատասխաններ:

Ծրագրի կարևորությունը ամփոփել է Հանձնաժողովի նախագահ, ԿԲ խորհրդի անդամ տիկին Հասմիկ Ղահրամանյանը՝ նշելով, որ մոտենում ենք Հայաստանի բնակչության շրջանում ֆինանսական ունակությունների գնահատմանը, որի հիման վրա կազմվելու է հաջորդող 5 տարիների ծրագիրը և բաց ենք ֆինանսական կրթման ծրագրերի առաջարկների համար:

Հիշեցնենք, որ Ծրագիրը մեկնարկել է 2014թ-ին և այն վերանայվել է՝ հաշվի առնելով նախորդ 5 տարիների ընթացքում կուտակված փորձը և «Հայաստանի բնակչության ֆինանսական ունակությունների գնահատում 2019թ․» հետազոտության արդյունքները: 

Բաժանորդագրվեք
մեր լրահոսին և բաց մի թողեք կարևոր նորությունները`
Հետևեք մեզ նաև սոց. ցանցերում և RSS-ի միջոցով`
ԹԱՐՄ Նորություններ
խնդրում ենք պտտել ձեր սարքը
Կամավորների գրանցում

ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական կրթման թիմը ողջունում է կրթական ծրագրերին աջակից դառնալու ձեր ցանկությունը: Մենք արժևորում ենք ձեր տաղանդն ու ժամանակը և ուրախ կլինենք տեսնել ձեզ մեր կամավորների շարքում։

Սխալ մուտքագրում
Սխալ մուտքագրում
Սխալ մուտքագրում
Սխալ փոստային հասցե
Սխալ էլ․ հասցե
MOBILE_ERROR
Շաբաթական
օր
Օրական
ժամ
Նշեք ինչպիսի աշխատանքների եք ցանկանում մասնակցել
CV is not attachedAttached file size can't be more than 1MB
Վերբեռնել
Կցեք ձեր նկարը
Մոռացել ե՞ք գաղտնաբառը
Ունեք ձեր անձնական էջը, Մուտք գործեք
Տվյալ հղումը ակտիվ չէ
իմ էջի գրանցում
Ունեք ձեր անձնական էջը, Մուտք գործեք
Սխալ մուտքագրում
Սխալ մուտքագրում
BIRTHDATE_ERROR
Սխալ մուտքագրում
Սխալ փոստային հասցե
Սխալ էլ․ հասցե
Սխալ հեռախոսահամար
Սխալ գաղտնաբառ
Սխալ գաղտնաբառ
Գրանցումը Ձեզ կտա հետԵՎյալ ընդլայնված հնարավորությունները
Կկատարեք հաշվարկներ հաշվիչներով և կպահպանեք արդյունքները
24
Կկառավարեք Ձեր անձնական բյուջեն 24 ժամ
Կգրանցվեք և կմասնակցեք տարբեր միջոցառումների
Կտեղեկանաք նոր միջոցառումների մասին
Կպահպանեք նյութեր, որոնք կօգտագործեք կյանքի տարբեր իրավիճակներում