ԱՊՊԱ-ի մասին ֆիլմի երկրորդ և երրորդ մասերն արդեն պատրաստ են և տեղադրված են մեր կայքում:
ԱՊՊԱ-ի մասին ֆիլմի երկրորդ և երրորդ մասերն արդեն պատրաստ են և տեղադրված են մեր կայքի տեսաֆիլմեր բաժնում:
ՀՀ կենտրոնական բանկը նախաձեռնել է նկարահանել Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության (ԱՊՊԱ) մասին ֆիլմ, որը բաղկացած է լինելու 8 մասերից:
Ֆիլմում մանրամասն ներկայացվում է ԱՊՊԱ -ի էությունը, մասնակիցներին, ԱՊՊԱ –իհամար կատարվելիք վճարները և տրվող հատուցումները: Նկարագրվում է, թե ինչպես կնքել ԱՊՊԱ պայմանագիր, ինչ անել և ում դիմել, երբ տեղի է ունենումավտովթար, ինչպես ստանալ հատուցումները և այլն
Ֆիլմի առաջին "ԻՆՉ Է ԱՊՊԱՆ" մասը, երկրորդ "Որքան պետք է վճարել և ինչպես կնքել պայմանագիր" մասը և երրորդ "Ինչ է համաձայնացվեցված հայտարարագիրը և ԱՊՊԱ կտրոնը" մասըկարողեք դիտել նաև մեր կայքի տեսաֆիլմեր բաժնում:
Հաղորդագրությունից օգտվելու դեպքում հղումը սկզբնաղբյուրին պարտադիր է: ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն հեռ/ֆաքս. 010 56 37 61 կամ 010 592 697, 010 592 698 էլ-փոստ. կամ
ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական կրթման թիմը ողջունում է կրթական ծրագրերին աջակից դառնալու ձեր ցանկությունը: Մենք արժևորում ենք ձեր տաղանդն ու ժամանակը և ուրախ կլինենք տեսնել ձեզ մեր կամավորների շարքում։