Հարգելի քաղաքացիներ
Ելնելով ստացված բողոքներից՝ Կենտրոնական բանկը ևս մեկ անգամ հիշեցնում է, որ ԱՊՊԱ գծով հատուցում ստանալու համար անհրաժեշտ է դիմում ներկայացնել վնաս պատճառող կողմի ապահովագրական ընկերություն պատահարից հետո եռամսյա ժամկետում:
Ապահովագրական ընկերությունը չի կարող հրաժարվել Ձեր դիմումն ընդունելուց և պարտավոր է քննել այն ԱՊՊԱ կանոններով սահմանված կարգով և ժամկետներում (մանրամասներին ծանոթացեք Բյուրոյի կայքում):
Հիշեք, որ դիմում ներկայացնելու եռամսյա ժամկետը խախտելու դեպքում ապահովագրական ընկերությունը կարող է հրաժարվել հատուցում վճարելուց:
ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական կրթման թիմը ողջունում է կրթական ծրագրերին աջակից դառնալու ձեր ցանկությունը: Մենք արժևորում ենք ձեր տաղանդն ու ժամանակը և ուրախ կլինենք տեսնել ձեզ մեր կամավորների շարքում։