Հարգարժան Ուսուցիչներ, մեծագույն սիրով շնորհավորում ենք Ձեզ` Ձեր մասնագիտական տոնի կապակցությամբ:
Ցանկանում ենք Ձեզ անսպառ եռանդ, քաջառողջություն, բարեկեցություն, մասնագիտական բազում վերելքներ և մեծ համբերություն Ձեր նվիրյալ և անփոխարինելի գործում:
Թող պայծառ արևը միշտ լուսավորի Ձեր ուղին և թող արևի շողշողուն ճառագայթները միշտ ջերմացնեն Ձեզ և ժպիտ պարգևեն:
ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական կրթման թիմը ողջունում է կրթական ծրագրերին աջակից դառնալու ձեր ցանկությունը: Մենք արժևորում ենք ձեր տաղանդն ու ժամանակը և ուրախ կլինենք տեսնել ձեզ մեր կամավորների շարքում։