Հայտնում ենք, որ
«Իմ ֆինանսների միամսյակ» ծրագրի շրջանակներում կազմակերպված մրցույթների արդյունքները կամփոփվեն նոյեմբերի
8-ին՝ «Իմ ֆինանսների միամսյակ» ծրագրի փակման արարողության ժամանակ:
Հիշեցնում ենք, որ «Իմ ֆինանսների
միամսյակ» ծրագրի շրջանակներում կազմակերպվել են մրցույթներ հետևյալ թեմաներով՝
1.
Լուսանկարների մրցույթ՝
«Խնայողություններ» թեմայով,
2.
Պատկերապատման մրցույթ՝
«Ապահովագրությունը մարդու կյանքում» թեմայով,
3.
Երեխաների նկարների
մրցույթ՝ «Ես և փողը», «Փողը իմ ընտանիքում» թեմաներով,
4.
Հեռախոսային հավելվածի
մրցույթ՝ «Բյուջեի պլանավորում» թեմայով,
5. Երազանքների պատ՝
«Ես խնայում եմ, որպեսզի...», «Ես ապահովագրում եմ ...-ը, որպեսզի ...» և երեխաների համար «Ես երազում եմ, որպեսզի ...» թեմաներով:
Հաղորդագրությունից օգտվելու դեպքում հղումը սկզբնաղբյուրին պարտադիր է
:
էլ-փոստ.
ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական կրթման թիմը ողջունում է կրթական ծրագրերին աջակից դառնալու ձեր ցանկությունը: Մենք արժևորում ենք ձեր տաղանդն ու ժամանակը և ուրախ կլինենք տեսնել ձեզ մեր կամավորների շարքում։