ՀՀ կենտրոնական բանկի և «ԱՅՍԵԿ Հայաստան» հկ-ի
կողմից մեկնարկեց երիտասարդների ֆինանսական կրթման «Ֆլայ» ծրագիրը:
Ծրագրի նպատակն է ինտերակտիվ դասերի,
խաղերի միջոցով ավելացնել աշակերտների ու ուսանողների գիտելիքները անձնական ֆինանսների կառավարման վերաբերյալ:
Դասընթացները անգլերենով վարելու են 6 երկրներից
ժամանած մասնագետները, ներկայացվելու է հայաստանյան և միջազգային փորձը
անձնական ֆինանսների կառավարման վերաբերյալ: Դասավանդողները կիրառելու են իրենց երկրների
դասավանդման եղանակները:
Նշենք, որ «Ֆլայ» ծրագիրը գործում է
2012 թվականից ի վեր: Այս տարի միջոցառումներն անցկացվելու են Հայաստանի 4 մարզերում
(Լոռի, Շիրակ, Սյունիք, Տավուշ)՝ ներառելով 16 դպրոցներ և բարձրագույն կրթական հաստատություններ:
Հաղորդագրությունից օգտվելու դեպքում հղումը սկզբնաղբյուրին պարտադիր է:
էլ-փոստ.
ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական կրթման թիմը ողջունում է կրթական ծրագրերին աջակից դառնալու ձեր ցանկությունը: Մենք արժևորում ենք ձեր տաղանդն ու ժամանակը և ուրախ կլինենք տեսնել ձեզ մեր կամավորների շարքում։