Ապրիլի 30-ին ՀՀ կենտրոնական բանկը և «Հայաստանի պատանեկան նվաճումներ» ՀԿ-ն համատեղ իրականացնում է ամենամյա տնտեսագիտական և ֆինանսական խաղ-մրցույթը: Խաղ- մրցույթին մասնակցելու են ՀՀ բոլոր մարզերը և Երևանը ներկայացնող ավագ դպրոցականներից կազմված 11 խմբեր:
Խաղ մրցույթի հաղթողներին և մնացած մասնակիցներին սպասվում են անակնկալ նվերներ, ինչպես նաև տրվելու է հատուկ մրցանակ SBFIC – Savings Banks Foundation for International Cooperation կողմից՝ խնայողության հետ կապված հարցին ճիշտ պատասխան տվող մասնակից խմբին:
Անակնկալ նվերներ են մատուցելու Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամը, Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը և ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիան:
Մասնակիցներին մաղթում ենք ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆ:
Հաղորդագրությունից օգտվելու դեպքում հղումը սկզբնաղբյուրին պարտադիր է:
էլ-փոստ.
ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական կրթման թիմը ողջունում է կրթական ծրագրերին աջակից դառնալու ձեր ցանկությունը: Մենք արժևորում ենք ձեր տաղանդն ու ժամանակը և ուրախ կլինենք տեսնել ձեզ մեր կամավորների շարքում։