Տեղի է ունեցել Ֆինանսական կրթման ազգային ռազմավարության մշակման եւ իրագործման հանձնաժողովի նիստը
Այսօր` դեկտեմբերի 11-ին, ՀՀ կենտրոնական բանկում տեղի ունեցավ ՀՀ-ում ֆինանսական կրթման ազգային ռազմավարության մշակման եւ իրագործման հանձնաժողովի հերթական 6-րդ նիստը:
Հիշեցնենք, որ այս տարվա նոյեմբերի 13-ին ՀՀ Կառավարությունն իր հավանությանն էր արժանացրել Ֆինանսական կրթման ազգային ռազմավարությունը կամավոր ներգրավված այլ ներկայացուցիչներ: ՀՀ ԿԲ խորհրդի անդամ Արմենակ Դարբինյանը եւ Կենտրոնական բանկի ֆինանսական կրթման մասնագետները ներկայացրին ազգային ռազմավարության ներքո 2012-2014թթ. ԿԲ իրականացրած գործունեությունը եւ առաջիկայում կատարվելիք աշխատանքները:
Մինչ այժմ ֆինանսական գրագիտության մակարդակի բարձրացմանն ուղղված մի շարք ծրագրեր են իրականացվել, որոնք կրելու են շարունակական բնույթ:
Այսօրվա հանդիպումը նաեւ միտված էր ֆինանսական կրթման ոլորտում համագործակցության նոր եզրեր գտնելուն եւ առաջիկայում համատեղ ծրագրեր իրականացնելուն:
Նշենք, որ ֆինանսական կրթումը դիտարկվելու է հիմնականում անձնական ֆինանսների կառավարման տեսանկյունից, եւ այն կրելու է շարունակական բնույթ՝ սկսած դպրոցից մինչեւ ծերություն:
Հրապարակումից օգտվելու դեպքում հղումը սկզբնաղբյուրին պարտադիր է:
ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական կրթման թիմը ողջունում է կրթական ծրագրերին աջակից դառնալու ձեր ցանկությունը: Մենք արժևորում ենք ձեր տաղանդն ու ժամանակը և ուրախ կլինենք տեսնել ձեզ մեր կամավորների շարքում։