Եվս մեկ սեմինար-քննարկում Փողի միջազգային շաբաթվա շրջանակում՝ «Գովազդի դրական և բացասական կողմերը»
թեմայով, որը վարում էր Հայաստանի ամերիկյան համալսարանը ներկայացնող Դիանա Մելքումյանը:
Մասնակիցները «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի սաներն էին, ինչպես նաև այցելուներ
հանրակրթական այլ հաստատություններից:
Սեմինարն ուղեկցվեց գործնական օրինակներով, երեխաների հարցերը գտան իրենց պատասխանները,
իսկ վերջում ստացված գիտելիքները ստուգվեցին հարցաթերթիկների միջոցով:
Միջոցառումների
հետագա գրաֆիկին կարող եք հետևել
այս հղմամբ՝ https://www.abcfinance.am/pages.php?al=news&pid=1&id=748&act=more&lang=am:
Հաղորդագրությունից օգտվելու դեպքում հղումը սկզբնաղբյուրին պարտադիր է:
էլ-փոստ.
ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական կրթման թիմը ողջունում է կրթական ծրագրերին աջակից դառնալու ձեր ցանկությունը: Մենք արժևորում ենք ձեր տաղանդն ու ժամանակը և ուրախ կլինենք տեսնել ձեզ մեր կամավորների շարքում։