Այսօր կկայանա ՀՀ կենտրոնական բանկի և «Հայաստանի պատանեկան նվաճումներ» ՀԿ-ի կազմակերպած ամենամյա տնտեսագիտական և ֆինանսական «Brain Ring» խաղ-մրցույթը: Խաղ- մրցույթին մասնակցելու են ՀՀ բոլոր մարզերը և Երևանը ներկայացնող ավագ դպրոցականներից կազմված 11 խմբեր:
Խաղ մրցույթի հաղթողներին և մնացած մասնակիցներին սպասվում են անակնկալ նվերներ, ինչպես նաև տրվելու է հատուկ մրցանակներ ֆինանսական և կրթական մի շարք կառույցներից:
Մասնակիցներին մաղթում ենք ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆ, սպասում այս տարվա արդյունքներին:
Հաղորդագրությունից օգտվելու դեպքում հղումը սկզբնաղբյուրին պարտադիր է:
ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական կրթման թիմը ողջունում է կրթական ծրագրերին աջակից դառնալու ձեր ցանկությունը: Մենք արժևորում ենք ձեր տաղանդն ու ժամանակը և ուրախ կլինենք տեսնել ձեզ մեր կամավորների շարքում։