ՀՀ կենտրոնական բանկին անհրաժեշտ են կամավորներ մեր կողմից իրականացվող ծրագրերի կազմակերպչական աշխատանքներին աջակցելու նպատակով: Ինչպե՞ս դիմել ՝ գրանցվեք այստեղ:
Ծրագրերի նպատակը՝ Բնակչության շրջանում բարձրացնել անձնական ֆինանսների կառավարման հմտությունները:Պահանջվող հմտություններըՀամապատասխան թեկնածուները պետք է ունենան հաղորդակցության և խնդիրների լուծման հմտություններ, տիրապետեն Word, Excel, Power Point ծրագրերին : Կամավորական փորձը կդիտվի որպես առավելություն:Թեկնածուների ընտրությունըԿազմակերպվելու է 2 փուլով՝ գրանցված հայտերի ուսումնասիրություն և հարցազրույց: Ծրագրի ընթացքում ակտիվ և պատասխանատու մասնակիցները կստանան կամավորության վկայական ՀՀ կենտրոնական բանկի կողմից:
Գրանցման վերջնաժամկետ՝ փետրվարի 28Գրանցվեք՝ այստեղ
ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական կրթման թիմը ողջունում է կրթական ծրագրերին աջակից դառնալու ձեր ցանկությունը: Մենք արժևորում ենք ձեր տաղանդն ու ժամանակը և ուրախ կլինենք տեսնել ձեզ մեր կամավորների շարքում։