ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՇՎԻՉ
ԱՎԱՆԴԱՅԻՆ ՀԱՇՎԻՉ
ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՀԱՇՎԻՉ
ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՀԱՇՎԻՉ
Վարկի գումար
Տարեկան տոկոսադրույք
Վարկի ժամկետ ամիսներով
Ավանդի գումար
Տարեկան տոկոսադրույք
Ավանդի ժամկետ ամիսներով
Համակարգին միանալու տարեթիվ
Ծննդյան տարեթիվ
Աշխատավարձ
Գրանցված աշխատավարձ
Եկամտային հարկ
Կենսաթոշակային վճար
Վճարային քարտն ինձ տալիս է Հասանելիություն

Բանկային քարտերը գնումների եւ փոխանցումների համար հեշտ և հարմար միջոց են: Կարիք չկա պահել գումարը գրպանում, վճարում կատարելիս ժամանակ կորցնել մանրը հաշվելու վրա, կոմունալները վճարելու համար դուրս գալ մոտակա վճարային տերմինալի մոտ, բարեկամին փող փոխանցելու համար բանկ այցելել:
Բանկային քարտը հեշտացնում է քո աշխատանքը, խնայում ժամանակը, ապահովում գումարների անվտանգությունը:

Ռուզաննան արդեն ունի վճարային քարտ, նա հեշտությամբ է վճարում իր գնված ապրանքների համար սուպերմարկետներում և այլ առևտրային կետերում: Բանկային հավելվածի միջոցով փող է փոխանցում իր ընտանիքի անդամներին և վճարում կոմունալների համար:

Երբ այդ մասին պատմում էինք Աննային, նա ասաց, որ շատ լավ է այդ ամենը, բայց ինքն անձամբ խուսափում է կոմունալները վճարել բջջային հավելվածով, իսկ եթե պետք է գումար փոխանցել, սովորաբար մոտենում է բանկ կամ այլ կառույց, բայց ինքն անձամբ վախենում է անել։ Այն հարցին, թե ինչը նրան կօգնի սկսել, պատասխանեց՝ եթե մեկն ինձ բացատրեր, ցույց տար, ապա սիրով կանեի։

Մեր այս հոդվածը կօգնի Աննային ու բազմաթիվ այլ անձանց, ովքեր ցանկանում են սկսել, բայց հետաձգում են։ Գուցե պահը եկե՞լ է։  

3 առավելություն որ մեզ տալիս է բանկային քարտը

  1. Արագ վճարելու - Քարտով վճարումն ավելի հեշտ և արագ է, քան կանխիկ դրամով: Կարիք չկա կրկնակի ստուգել վճարվող գումարը և սպասել մանր գումարի կամ անհանգստանալ, որ վաճառողը գումարի մանր չի ունենա իր մոտ: Եթե գնում կատարելու համար բավարար գումար չունես, ապա հարազատները ցանկացած պահի կկարողանան հարկավոր գումարը փոխանցել քարտին:
  2. Գումար խնայելու – Յուրաքանչյուր ամիս եթե քո քարտի վրա թեկուզ մի փոքր գումար է մնացել, բանկը նրա վրա ավելացնում է տոկոսներ (յուրաքանչյուր բանկը ինքն է որոշում՝ որքան): Անպայման քարտ ձեռք բերելիս ճշտեք՝ որքան է կազմում տոկոսը: Որոշ բանկեր նաև ունեն խնայողական հաշիվներ։ Կարող եք այդ հաշվին փոխանցել խնայած գումարը և որոշ ժամանակ անց ունենալ որոշակի եկամուտ։
  3. Բոնուսներ ստանալու - Քարտով վճարելիս երբեմն տարբեր հաճելի բոնուսներ են տալիս։ Օրինակ՝ որոշ խանութներում և սուպերմարկետներում գնումներ կատարելուց կարող եք կուտակել միավորներ կամ ստանալ զեղչեր: Յուրաքանչյուր ամսվա կամ տարվա վերջում կարող եք հետ ստանալ  ծախսված գումարի մի մասը, դա հնարավոր է իրականացնել քեշբեք (cashback) քարտերի միջոցով:

Բոնուսային ծրագրերին կարող եք ծանոթանալ բանկի պաշտոնական կայքում կամ բջջային հավելվածում։Ի՞ՆՉՊԵՍ ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ՎՃԱՐԱՅԻՆ ՔԱՐՏ  

Եթե դու 6-ից 14 տարեկան ես

Որոշ բանկեր պատրաստ են քարտ թողարկել 6 տարեկանը լրացած  երեխաների համար։ Որպեսզի հասկանաք, որ բանկերն են տրամադրում տվյալ քարտերը, օգտվեք www.fininfo.am կայքից Հաշվի առեք, որ մինչև 14 տարեկանը քարտի համար կարող եք դիմել միայն ծնողների հետ։

5 կարևոր բան, որ պետք է իմանալ

  • Երեխաների քարտերը հիմնականում կցված են ծնողների հաշվին: Ծնողներն են որոշում, թե օրական կամ ամսական որքան կարելի է ծախսել քարտից։
  • Ծնողները կարող են վերահսկել իրենց երեխաների կատարած բոլոր վճարումները, իսկ երեխաները կարող են օգտվել բանկի կողմից առաջարկվող բոնուսներից:
  • Դուք պետք է շատ ուշադիր կարդաք բանկից ստացված SMS հաղորդագրությունները: Եթե դուք ծանուցում եք ստանում անհասկանալի գնման մասին, ապա պետք է այդ մասին տեղեկացնեք ձեր ծնողներին: Կամ անմիջապես զանգահարեք բանկ և խնդրեք թեժ գծի օպերատորին բացատրել, թե ինչ գնման մասին է խոսքը: Հնարավոր է, որ խաբեբաները կորզեն ձեր գումարը: Այս դեպքում քարտը պետք է արգելափակվի: Օպերատորը ձեզ կասի, թե ինչպես դա անել:
  • Նախքան քարտ ձեռք բերելը ծնողները կարող են մանրամասն տեղեկություն ստանալ  բանկերի, քարտերի, սպասարկման վճարի, բոնուսային համակարգի վերաբերյալ այցելելով www.fininfo.am կայք:

Եթե դու 18 տարեկանից բարձր ես

Քարտ կարող ես պատվիրել մի քանի եղանակով

  • Բանկում քարտ պատվիրելու համար
  1. Մուտք ես գործում Fininfo.am կայք, ընտրում վճարային քարտ, մուտքագրում քեզ հարմար արժույթն ու ընտրում բանկը, որի վճարային քարտի պայմաններն ամենաձեռնտուն են քեզ համար,
  2. մոտենում ես բանկի աշխատակցին մեկ անգամ էլ ծանոթանում քարտի պայմանների հետ (ինչքան է սպասարկման վճարը, արդյոք կա վարկային գծի հնարավորություն),
  3. կնքում պայմանագիր և 3-5 աշխատանքային օրվա ընթացքում ստանում քարտը,
  4. բանկոմատի միջոցով դնում ես քեզ համար հարմար փին կոդը.
 
  • Բանկի հավելվածով քարտ պատվիրելու համար
  1. ներբեռնում ես բանկի հավելվածը,
  2. անցնում ես նույնականացում (այցելելով բանկ կամ վիդեո զանգի միջոցով),
  3. օնլայն պատվիրում ես քարտը,
  4. ընտրում ես քարտի ստացման եղանակը (ստանալ բանկից, առաքիչի միջոցով)։                                                                                                      

Կարևոր է մանրամասն կարդալ պայմանագրի բոլոր կետերը, ցանկացած հարցի դեպքում դիմել բանկի աշխատողին:

5 պարզ քայլ Ինչպես ճիշտ օգտվել քարտից

  1. Քարտի հետ միասին բանկի աշխատակիցը կտրամադրի քարտը, դուք ինքներդ կարող եք այն որոշել: PIN կոդը մուտքագրում եք բանկոմատի միջոցով քարտը ակտիվացնելու ժամանակ: PIN կոդը չորս նիշ է, որը դուք պետք է հիշեք և ոչ մեկին չասեք: PIN կոդը մուտքագրելիս պետք է ձեռքով ծածկել ստեղնաշարը, որպեսզի ոչ ոք չկարողանա տեսնել այն: Առհասարակ, բանկոմատից օգտվելիս զգուշացեք այլոց հայացքներից։
  2. Ավելի լավ է քարտից գումար հանել ձեր բանկի բանկոմատից: Այլ բանկերի բանկոմատներում գրեթե միշտ ստիպված կլինեք վճարել միջնորդավճար: Բանկոմատից անվտանգ օգտվելու մասին ավելի կարող ես կարդալ այստեղ  
  3. Քարտի հետևի մասում գրված է CVC/CVV կոդը՝ հիմնականում երեք գաղտնի թվանշան: Ոչ մի դեպքում ոչ մեկին չպետք է ցույց տալ կամ թելադրել այդ թվերը։ Այն անհրաժեշտ է առցանց գնումների ժամանակ վճարելու համար:
  4. Ձեր հեռախոսի կոնտակտների ցանկում անհրաժեշտ է ավելացնել բանկի թեժ գծի հեռախոսահամարը: Այն գտնվում է քարտի հետևի մասում: Իսկ քարտի հետ կապված ցանկացած անհասկանալի իրավիճակում անհրաժեշտ է զանգահարել այդ հեռախոսահամարով։
  5. Անհրաժեշտ է SMS ծանուցումները միացնել քարտին եւ նշել, թե որքան գումարից բարձր գործարքների դեպքում եք ցանկանում ստանալ ծանուցում։ Այնուհետև դուք կստանաք հաղորդագրություններ քարտի բոլոր գործարքների մասին, որոնք կգերազանցեն այս սահմանաչափը: Կտեսնեք, թե գնման համար որքան գումար է գանձվել քարտից, և որքան գումար է մնացել քարտի վրա։ SMS ծանուցումները վճարովի են, բայց դուք կարող եք չխնայել այդ գումարը, քանզի այս ծառայության միջոցով դուք հստակ կիմանաք, թե երբ և որքան գումար է գանձվել ձեր քարտից։
    Եթե դուք ծանուցում եք ստանում անհասկանալի գնման մասին, պետք է անմիջապես զանգահարեք բանկ և խնդրեք թեժ գծի օպերատորին բացատրել, թե ինչ գնման մասին է խոսքը: Հնարավոր է, որ խաբեբաները թիրախավորել են ձեր հաշիվը: Այս դեպքում քարտը պետք է արգելափակվի: Օպերատորը ձեզ կասի, թե ինչպես դա անել:
Բաժանորդագրվեք
մեր լրահոսին և բաց մի թողեք կարևոր նորությունները`
Հետևեք մեզ նաև սոց. ցանցերում և RSS-ի միջոցով`
ԹԱՐՄ Նորություններ
խնդրում ենք պտտել ձեր սարքը
Կամավորների գրանցում

ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական կրթման թիմը ողջունում է կրթական ծրագրերին աջակից դառնալու ձեր ցանկությունը: Մենք արժևորում ենք ձեր տաղանդն ու ժամանակը և ուրախ կլինենք տեսնել ձեզ մեր կամավորների շարքում։

Սխալ մուտքագրում
Սխալ մուտքագրում
Սխալ մուտքագրում
Սխալ փոստային հասցե
Սխալ էլ․ հասցե
MOBILE_ERROR
Շաբաթական
օր
Օրական
ժամ
Նշեք ինչպիսի աշխատանքների եք ցանկանում մասնակցել
CV is not attachedAttached file size can't be more than 1MB
Վերբեռնել
Կցեք ձեր նկարը
Մոռացել ե՞ք գաղտնաբառը
Ունեք ձեր անձնական էջը, Մուտք գործեք
Տվյալ հղումը ակտիվ չէ
իմ էջի գրանցում
Ունեք ձեր անձնական էջը, Մուտք գործեք
Սխալ մուտքագրում
Սխալ մուտքագրում
BIRTHDATE_ERROR
Սխալ մուտքագրում
Սխալ փոստային հասցե
Սխալ էլ․ հասցե
Սխալ հեռախոսահամար
Սխալ գաղտնաբառ
Սխալ գաղտնաբառ
Գրանցումը Ձեզ կտա հետԵՎյալ ընդլայնված հնարավորությունները
Կկատարեք հաշվարկներ հաշվիչներով և կպահպանեք արդյունքները
24
Կկառավարեք Ձեր անձնական բյուջեն 24 ժամ
Կգրանցվեք և կմասնակցեք տարբեր միջոցառումների
Կտեղեկանաք նոր միջոցառումների մասին
Կպահպանեք նյութեր, որոնք կօգտագործեք կյանքի տարբեր իրավիճակներում