Շտապե՛ք միանալ «Իմ ֆինանսների ամիս 2020» ծրագրի կամավորների թիմին:
Ո՞վ կարող է դիմել՝ 16-25 տարեկան ակտիվ երիտասարդները:
Ինչպե՞ս դիմել ՝ գրանցվեք այստեղ:
Վերջնաժամկետը՝ մարտի 22:
Մանրամասները՝ ուշադիր կարդացեք ստորև ներկայացվող նյութը:
ՀՀ կենտրոնական բանկին անհրաժեշտ են կամավորներ (16-25 տարեկան ակտիվ երիտասարդներ) «Իմ ֆինանսների ամիս» ծրագրի կազմակերպչական աշխատանքներում մեր թիմին աջակցելու նպատակով:
Ծրագրի նպատակըԲնակչության շրջանում բարձրացնել անձնական ֆինանսների կառավարման հմտությունները:
ՏևողությունըԱշխատանքները տևելու են մարտի 30-ից մայիսի 30-ը: Կամավորների միջին օրական ծանրաբեռնվածությունը՝ 2-3 ժամ:
Պահանջվող հմտություններըՀամապատասխան թեկնածուները պետք է ունենան հաղորդակցության և խնդիրների լուծման հմտություններ, տիրապետեն Word, Excel, Power Point ծրագրերին, ինչպես նաև ունենան լուսանկարչության կամ գրաֆիկ դիզայնի ոլորտում որոշակի հմտություններ: Կամավորական փորձը կդիտվի որպես առավելություն:
Թեկնածուների ընտրությունըԿազմակերպվելու է 2 փուլով՝ գրանցված հայտերի ուսումնասիրություն և հարցազրույց:
Ծրագրի ընթացքում ակտիվ և պատասխանատու մասնակիցները կստանան կամավորության վկայական ՀՀ կենտրոնական բանկի կողմից:
Գրանցման վերջնաժամկետ՝ մարտի 22.
Գրանցվեք՝ այստեղ
ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական կրթման թիմը ողջունում է կրթական ծրագրերին աջակից դառնալու ձեր ցանկությունը: Մենք արժևորում ենք ձեր տաղանդն ու ժամանակը և ուրախ կլինենք տեսնել ձեզ մեր կամավորների շարքում։