Հայաստանի Հանրապետության արժույթը հայկական դրամն է: ISO կոդը` AMD, գրանշանը՝ :
Մեկ դրամը հավասար է հարյուր լումայի: Ազգային արժույթի թողարկման բացառիկ իրավունքը պատկանում է ՀՀ կենտրոնական բանկին: Ազգային դրամը շրջանառության մեջ է դրվել 1993թ. նոյեմբերի 22-ից:
Oպտիկապես փոփոխական ներկով տպագրված պաշտպանական հատկանիշ, որն ունի շրջանակի տեսք և պարունակում է քնարի պատկերն ու հորիզոնական «լողացող» 3D վառ էլեմենտ։
Թղթադրամի վերևի աջ հատվածում, սև գույնով, տպագրված է թղթադրամի համարանիշը, որից ներքև ՀՀ կենտրոնական բանկի նախագահի և ՀՀ ֆինանսների նախարարի ստորագրություններն են: Դրանցից աջ գտնվում է թափանցիկ պատուհան՝ քնարի հստակ պատկերով։
Թղթադրամի ձախ հատվածում Կոմիտասի դիմանկարն է և «ԿՈՄԻՏԱՍ ՎԱՐԴԱՊԵՏ» գրառումը: Դիմանկարից ձախ ուղղահայաց տպագրված են թղթադրամի անվանական արժեքը թվերով՝ «10000» և սև գույնով թղթադրամի համարանիշը՝ բաղկացած «ԴԱ» տառերից (թղթադրամի սերիան) և ութ թվերից (թղթադրամի համարը)։ Դրանց ներքևում առկա է օպտիկապես փոփոխական ներկով տպագրված պաշտպանական հատկանիշ, որն ունի շրջանակի տեսք և պարունակում է քնարի պատկերն ու հորիզոնական «լողացող» 3D վառ էլեմենտ։
Պաշտպանական ներգիծ
Պատուհանաձև պաշտպանական ներգիծ գունափոխման հատկանիշով. պարունակում է «լողացող» 3D վառ պատկերներ անկյունակների տեսքով, ՀՀ դրամի գրանշանի պատկերը և անվանական արժեքն արտահայտող թվի ապամետաղականացված գրառումը։
Թղթադրամի վերին մասում խորը տպագրության եղանակով տպագրված են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ», իսկ դրանից ներքև մանրատառաշարով՝ կրկնվող «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ 10000 ՏԱՍԸ ՀԱԶԱՐ ԴՐԱՄ» բառերը և թվերը:
ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական կրթման թիմը ողջունում է կրթական ծրագրերին աջակից դառնալու ձեր ցանկությունը: Մենք արժևորում ենք ձեր տաղանդն ու ժամանակը և ուրախ կլինենք տեսնել ձեզ մեր կամավորների շարքում։