Հայաստանի Հանրապետության արժույթը հայկական դրամն է: ISO կոդը` AMD, գրանշանը՝ :
Մեկ դրամը հավասար է հարյուր լումայի: Ազգային արժույթի թողարկման բացառիկ իրավունքը պատկանում է ՀՀ կենտրոնական բանկին: Ազգային դրամը շրջանառության մեջ է դրվել 1993թ. նոյեմբերի 22-ից:
Օպտիկապես փոփոխական ներկով տպագրված պաշտպանական հատկանիշ, որն ունի շրջանակի տեսք և պարունակում է թագի պատկերն ու հորիզոնական «լողացող» 3D վառ էլեմենտ։
Թղթադրամի վերին մասում խորը տպագրության եղանակով տպագրված են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ», իսկ դրանից ներքև մանրատառաշարով՝ կրկնվող «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ 2000 ԵՐԿՈՒ ՀԱԶԱՐ ԴՐԱՄ» բառերը և թվերը:
Թղթադրամի վերևի աջ հատվածում, սև գույնով, տպագրված է թղթադրամի համարանիշը, որից ներքև ՀՀ կենտրոնական բանկի նախագահի և ՀՀ ֆինանսների նախարարի ստորագրություններն են: Դրանցից աջ գտնվում է թափանցիկ պատուհան՝ թագի հստակ պատկերով։
Թղթադրամի անվանական արժեքը բառերով և թվերով՝ «ԵՐԿՈՒ ՀԱԶԱՐ ԴՐԱՄ 2000» տպագրված է ներքևի աջ մասում:
ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական կրթման թիմը ողջունում է կրթական ծրագրերին աջակից դառնալու ձեր ցանկությունը: Մենք արժևորում ենք ձեր տաղանդն ու ժամանակը և ուրախ կլինենք տեսնել ձեզ մեր կամավորների շարքում։